19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ո՞վ չի ուզում հանդիպել, Քոչարյա՞նը, թե՞ Տեր-Պետրոսյանը

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝  այսպես թե այնպես՝ հույս չկար, որ երեք նախագահները կկոնսոլիդացվեին, նույն սեղանի շուրջ կնստեին ու հարցեր կքննարկեին: ‹‹Ո՞վ ասաց, որ հույս կար, թե երեք նախագահները կնստեին նույն սեղանի շուրջ: Բնական է ՝ երկրորդ նախագահի իրավունքն է՝ հանդիպել որևէ մեկի հետ, թե ոչ: Բացի այդ՝ մի հարց էլ կա. եթե ինքը  հրավեր […]

Մամեդյարովը մեկնել է Թուրքիա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է մեկնել: Ինչպես տեղեկացրել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, ակնկալվում է, որ Մամեդյարովն այնտեղ ապրիլի 12-13-ին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովի նախապատրաստական նիստին: Գագաթնաժողովն անցկացվելու է Ստամբուլում՝ «Միասնություն եւ համերաշխություն՝ հանուն արադարության եւ խաղաղության» անվանումով։ Մամեդյարովը նիստի ժամանակ ելույթ է ունենալու։  

Զարմանալիորեն. Իրավունք de facto

Ճիշտն ասած, ընդամենը 10 օր առաջ նույ­նիսկ երազում չէի կարող տեսնել, որ բարի խոսք կարող եմ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Բայց կյանքը, գարմանալիորեն, այնքան հարուստ է, որ նույնիսկ ամենավառ երեւակայությունը գլուխը պատով է տալիս: Բնականաբար, չեմ կարող գոհունակություն չարտահայտել, առաջին նախագահի նախաձեռ­նության առթիվ` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ քննարկե­լու պատերազմական իրավիճակի հետ կապված խնդիրները: Այդ ֆոնի […]

Արցախը միայնակ չէ. եվրոպացի պատգամավորները Ստեփանակերտում սեփական աչքով տեսան/վիդեո/

Ապրիլի 11-ին, Արցախում կայացավ  Հունաստանի և Լատվիայի խորհրդարանների պատգամավորների հանդիպումը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանիի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հույն պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լեհսատան-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինը հանդիպումների ընթացքում ընդգծեցին, որ եկել են անձամբ ծանոթանալու իրավիճակին, խոսելու Արցախի բնակչության հետ, մամուլի էջերից տեղեկանալու փոխարեն անձամբ ու տեղում ծանոթանան իրավիճակին։ ԱԺ […]

Աշոտ Ղուլյանն ընդունել է եվրոպացի պատգամավորներին

Ապրիլի 11-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովին և նրա ուղեկցությամբ Ստեփանակերտ ժամանած Հունաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գարիֆալիա Կանելլիին, Լատվիայի Հանրապետության Սաեյմայի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինին, ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանին և Հունաստանի Հանրապետությունում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ […]

Դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ. Լեւոն Տեր- Պետրոսյան

– Պարոն նախագահ, առանց չափազանցության, Ձեր նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումը սենսացիոն անակնկալ էր բոլորի համար։ Ինչո՞վ դա կբացատրեք։ – Իմ գործունեությանը հետեւած մարդկանց համար դա բոլորովին անակնկալ չպետք է լիներ, որովհետեւ Հայաստանին ու Ղարաբաղին սպառնացող վտանգի պահերին, անկախ իշխանությունների հետ ունեցած լուրջ հակասություններից, ես միշտ էլ հանդես եմ եկել նմանատիպ նախաձեռնություններով։ Հիշեք 1999թ. […]

ԼՂ հիմնախնդրի լուծման ճանապարհը բանակցություններն են․ Մեդվեդեւ /վիդեո/

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի իր գործընկերների հետ զրույցների ժամանակ ինքը ոչ մեկից չի լսել, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի միակ լուծումը ռազմական ճանապարհն է։ «Հակառակը, բոլորն ասացին, որ այս բարդ հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։    

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Սերժ Սարգսյանին զեկուցվել է հայկական զինված ուժերում ձեռնարկվող քայլերի մասին: ՀՀ Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Նույն տրամաբանությամբ

Ռոգոզինը Ռուսաստանի փոխվարչապետն է, ոչ թե Հայաստանի եւ չեմ կարծում, թե այստեղ հետաքրքրված են Սերժ Սարգսյանի քննադատությամբ, ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը` պատասխանելով հարցին`  կդադարեցնի՞ արդյոք Մոսկվան զենքի վաճառքը ադրբե­ջանական կողմին: Քաղաքագետը նշել է, թե հնարավոր չէ որեւէ կերպ խոչընդոտել զենքի վաճառքը, քանի որ զենքի վաճառքն Ադրբեջանին կարեւոր գործարք է Ռու­սաստանի համար եւ դժվար թե որեւէ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի