25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ի ԱԳ փոխնախարարները կհանդիպեն Երեւանում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երեւանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգման հարցերը: Այդ մասին հաղորդել Է կազմակերպության մամուլի ծառայությունը: Նրա տվյալներով՝ հանդիպմանը կմասնակցի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունը կնախագահի Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Կոնսուլտացիաների ընթացքում նախատեսվում Է քննարկել ՀԱՊԿ-ի մի քանի հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաեւ […]

ԱԺ փոխնախագահը կմեկնի Մոսկվա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-21-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող Եվրասիայի երկրների խորհրդարանների ղեկավարների առաջին համաժողովին: Էդուարդ Շարմազանովը համաժողովին հանդես կգա ելույթով: Ապրիլի 19-ին նախատեսվում է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահի ասուլիսը ռուսաստանյան լրատվամիջոցների համար: Ապրիլի 20-ին Էդուարդ Շարմազանովը հանդիպում կունենա ՌԴ […]

ԴԱՀԿ-ի Միհրանը մոտեցնում է մնացածների հրաժարականը

ԴԱՀԿ-ի Միհրանը ձեն չհանեց-ձեն չհանեց, հրաժարական տվեց … Հմայքը միայն իր հրաժարականը չէ… Այդով մոտցրեց մնացածների հրաժարակնները եւս: Ասում էի չէ, որ օդում ցախավելի հոտ եմ առնում… Հ.Գ. Ասում էի չէ, որ ցախավելի դնդնոցը հասարակության նույն մոդերացիայի տարբեր երեսներն են… Աչքիս ընդդիմությունն էլի անգործ է մնալու… Քոչարյանից ինչ կա… Էն էլ ընդեղ անգործ մնաց… մոսկովներում ասելիք չի մնալու… Գրում […]

Փաշինյանը ասուլիս է հրավիրել Հրազդանի ընտրությունների առնչությամբ

Հրազդանում երեկ՝ ապրիլի 17-ին կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Հրազդանում երեկ չեն եղել լցոնումներ, կրկնակի քվեարկություններ: Ընտրությունների վերահսկման այն մեխանիզմը, որ մենք ներդրել էինք, բացառում էրնմանատիպ երևույթները: Մենք ի գիտություն ենք ընդունում ընտրությունների արդյունքները: Մենք շատ […]

Թուրք երգչուհին պատասխանել է «եռագույն» զգեստի համար իրեն վիրավորող ադրբեջանցիներին

Թուրք երգչուհի և հաղորդավարուհի Հադիսե Աչքըգյոզը պատասխանել է  ադրբեջանական մամուլում իրեն ուղղված քննադատություններին ու վիրավորանքներին: Թուրքական «Haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ սոցցանցերում կատարած գրառմամբ երգչուհին նշել է, որ սովորաբար չի արձագանքում իր հասցեին հնչեցված խոսքերին և նախընտրում է լռել, քան տգետների հետ տգիտանալ: Դիմելով մասնավորապես «իր թուրքական ինքնության վերաբերյալ անհիմն մեկնաբանություններ անող փոքրոգի մարդկանց», Հադիսեն գրել է. […]

Ծանր գին վճարեցինք. Խաչիկ Մանուկյան /վիդեո/

«Այս  օրերին սահմանին տիրող իրավիճակը նոր անելիքներ առաջ քաշեց, և տեսանք, որ բազմաթիվ թերություններ ունենք:Մեր ունեցած կորուստներն իրեն թույլ չի տալիս ընթացքը հաղթական համարել` այդչափ կորուստների գնով ունեցածը հաղթանակ համարելը  ծանր է»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: «Մենք տեսանք, որ ժողովուրդն է իրականում ոտքի կանգնողն ու պայքարողը, իսկ իշխանական թևը […]

Մադրիդյան սկզբունքներն ու կազանյան փաստաթուղթը ժամանակավրեպ ու ժամկետանց են

22 տարվա բանակցություններից ոչինչ չի մնացել: Ադրբեջանն իր նախորդ 22 տարվա գործունեությամբ ապացուցել է, որ թքած ունի ցանկացած միջազգային պարտավորության և ցանկացած փաստաթղթի տակ դրված ստորագրության վրա: Ադրբեջանը պատրաստվել է և շարունակելու է պատերազմի պատրաստվել` հարմար առիթի դեպքում փորձելով զավթել այնքան, ինչքան կարող է, մորթել այնքան, ինչքան կարող է: Եվ, խոսքը միայն ԼՂՀ տարածքի մասին […]

Անլվա բանա՞կ. 15-20 օր տաք ջուր չունեցող կին պատկերացնո՞ւմ եք

«Ռուսները դեղին քարտ ցույց տվեցին հայերին: Հայրիկը դժգոհ է ՀՀ իշխանություններից: Իրենք են նշանակել, բայց դժգոհ են››, – լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը` անդրադառնալով վերջին զարգացումների ֆոնին Մոսկվա-Երեւան հարաբերություններին: Բանախոսն ընդգծեց՝ հարկավոր է օլիգարխներին կուլակաթափ անել: «Նրանք կողոպտել են մեր երկրի գանձարանը, ու բանակն առանց զենքի թողել: Այդ մարդկանց՝ ապօրինի ձեռք […]

Դասալքություն չի եղել

«1994 թվականի մայիսին էլ, այս անգամ էլ պատմությունը կրկնվեց: Թելադրող դիրքում ենք, դրա համար զինադադար եղավ: Մենք շահած դուրս եկանք››, – համոզված է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանը` միաժամանակ ընդգծելով` մենք ներքին մտավախություն ունեինք, որ Ադրբեջանը լավ զինտեխնիկա ունի. գուցե թերանանք: Հետո ակնհայտ դարձավ՝ կարող ենք դիմագրավել  թշնամուն ու առաջ գնալ: «Զինվորը պիտի […]

‹‹Կեղծ սրտացավություն մի թատերականացրեք››

Այ սիրելիներ եւ՝ ոչ այնքան, ախր ինչու եք դարձել էսքան շատախոս, մի տեսակ ‹‹խելոք›› եք ներկայանում, խելք եք սովորեցնում, ամպագոռգոռ բաներ եք ասում, իբր դուք ամենանխոցելին եք ու ամենաճի՞շտը, մեկը դնի ու հարցնի՝ իսկ այդպես գրողներդ, առավոտից-իրիկուն սոցցանցերում դեգերողներդ անձամբ, ձեր ձեռքով, ձեր մեծ կամ փոքր աշխատավարձից, ձեր եղած ու չեղած հնարավորություններից ի՞նչ եք տվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված