24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա վտանգավոր է

‹‹Թող դադարեն զինվորական համազգեստ հագնել ու սելֆի անել: Հիմա նրանք չպիտի խոսեն, պիտի գործեն, քայլեր անեն, որ հասարակության ատելությունը գոնե մեղմանա: Ժողովրդի եւ իշխանության միջեւ  պատնեշը վերանա››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` վերլուծելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած վերջին ռազմական իրադարձությունների արդյունքում ստեղծված իրավիճակը: ‹‹Սա վտանգավոր է: Իշխանություններն իրենք […]

Ղարաբաղի հարցով բանակցությունները կարող են սկսվել մոտ օրերս․ Հասանով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ակտիվ փուլը մոտ օրերս կարող է սկսվել։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ բանակցային գործընթացի նախաձեռնողը բանակցային գործընթացի նախաձեռնողը եղել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը : «Նախաձեռնությունը ստացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, […]

«Մտավորականների` Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակները ցինիզմ է» /վիդեո/

«Շատերի մեջ նստած է ցինիզմը: Այդ պատճառով է, որ  ոչ համացանց եմ նայում, ոչ անդամակցում եմ սոցիալական կայքերին: Լուրեր եմ նայում միայն մի քանի հեռուստաալիքներով: Իսկ նմանօրինակ ցինիզմին մասնակցելու կամ դրան վերաբերմունք ցույց տալու ոչ մի ցանկություն չունեմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով մտավորականների բաց նամակներին ուղղված ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանին ասաց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը: Հիշեցնենք, […]

ՊՆ-ն` կանանց պարտադիր զինծառայության շուրջ. Իրավունք

«Օրեր առաջ տեղեկատվություն հրապարակվեց, որ արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու ուժերի կուտակում է նկատելի։ «Իրավունքը» Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց` սահմանում հիմա ի՞նչ իրավիճակ է։ Իրավիճակի ցանկացած փոփոխություն հայտնում է Պաշտպանության բանակը, եթե դա ենթակա է որոշակի հրապարակման։ Ռազմական գործողությունների ընթացքում հանուն հայրենիքի պաշտպանության սահման մեկնում էին ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք։ Հաշվի առնելով, որ Հայաստանը […]

Ում փրկեց Միհրան Պողոսյանը. 168 Ժամ

Երեկ սենսացիոն իրադարձություն տեղի ունեցավ. հրաժարական ներկայացրեց ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Ասել, թե դա սպասված հրաժարական էր, նշանակում է` ոչինչ չասել: Միհրան Պողոսյանը համարվում էր կամ գուցե դեռ է Հայաստանի ամենաանձեռնմխելի պաշտոնյաներից մեկը, ով, բացի զանազան ոլորտներում ունեցած մենաշնորհներից ու Երևանի փողոցները գծանշելու ու փող հավաքելու գերմենաշնորհից, ուներ նաև այլ «մենաշնորհ»` գործից «ազատում» էր իր […]

Մոսկվան բացահայտում է ԼՂ կարգավորման փաստաթուղթը. Առավոտ

  Ադրբեջանի նախագահի՝ հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների ինտենսիվ փուլը կարող է սկսվել առաջիկա օրերին: Նրա խոսքով՝ «նախաձեռնությունը ստացվել է Մոսկվայից եւ ներկայումս պատրաստվում է բանակցային գործընթացը, «հնարավոր է՝ առաջիկա օրերին սկսվի բանակցությունների ինտենսիվ փուլ»: Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 7-ին Բաքվում Ադրբեջանի եւ Իրանի […]

Սխալ է եւ վտանգավոր. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ՀՀԿ վերնախավի հետ հանդիպմանը հատուկ անդրադարձել է Հայաստանում վերջերս անգամ իշխանության ներկայացուցիչների շուրթերից Ռուսաստանի հասցեին հնչող քննադատություններին: Սարգսյանը ՀՀԿ-ականների հետ հանդիպել է շաբաթ օրը հրավիրված ՀՀԿ խորհրդի նիստում: Թերթի աղբյուրները հայտնում են, որ նա հրահանգել է Մոսկվայի հասցեին անգամ արբանյակ կայքերի եւ գործիչների միջոցով հնչող սուր քննադատություններին վերջ դնել, իսկ ավելի […]

Մոսկվան ընդառաջ է գնում Անկարային

Ռուսաստանն ընդարձակել է Թուրքիայի քաղաքացիների համար կիրառող վիզային ռեժիմը: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` 2016 թվականից սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար գործող վիզային ռեժիմը այժմ կտարածվի նաև ծառայողական և հատուկ անձնագիր ունեցող Թուրքիայի քաղաքացիների համար: Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ռուսական կողմը զգուշացրել է, որ Ռուսաստան մեկնել ցանկացող բոլոր տեսակի անձնագրեր […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալին

Ապրիլի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալիմժան Կոյշըբաևին, ով Երևան է ժամանել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի արտգործնախարարը հյուրին ներկայացրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, բանակցային գործընթացին հասցված վնասը։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարևորեց ղարաբաղյան հիմնախնդրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված