20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրազդան ցեմենտն» ազատվեց տույժերից

Քիչ առաջ ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ, այսինքն՝ ամբողջությամբ ընդունեց «Հրազդան ցեմենտ»-ին տույժ-տուգանքներից ազատելու մասին նախագիծը։ Արդյուքում՝ Հրազդանի ցեմենտի գործարան ազատվեց  չվճարված հարկերի  արդյունքում գոյացած  տույժ –տուգանքներից, որը կազմում է   մոտ 595  միլիոն դրամ։     Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ նախագիծն ընդունվել էր 2-րդ ընթերցմամբ:

Այսօր ակնկալվում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումը

Այսօր՝ մայիսի 16-ին, Վիեննայում հնարավոր է՝ տեղի ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Նշենք, որ ՀՀ նախագահի մամլո ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի […]

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դրական եզրակացություն չստացավ /վիդեո/

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագիծը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չստացավ դրական եզրակացություն: Հանձնաժողովում քվեարկությանը մասնակցեց երկու պատգամավոր. ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը  դեմ քվեարկեց, իսկ Թևան Պողոսյանը՝ կողմ: Մյուսները քվեարկությանը չմասնակցեցին: «Համաձայն եմ եղել Փոստանջյանի այն առաջարկին, որ պետք է ճանաչել ԼՂՀ անկախությունը, պարզապես  անհամաձայնություն կա, որը կապված է […]

Ձեր ոչ ճիշտ որոշման դեպքում մենք քաշվելու ենք. Բագրատյան

Հայաստանին մնում է ճանաչել Արցախի անկախությունը, այլ տարբերակ պարզապես չկա, կարծում է ԼՂ ճանաչման մասին օրինագծի համահեղինակ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը; «Արցախի անկախությունը ճանաչելով՝ մենք բան  չենք կորցնելու: Մի քիչ կփնթփնթան: Իշխանություն եք, բա դիմացե՛ք: Մեր երկրում բնակչության թիվը գնալով պակասում է, իսկ Ադրբեջանում հակառակ տենդենցն է նկատվում: Սա է դինամիկան, ընկերնե՛ր: Ես չեմ ասում՝ […]

«Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ ղարաբաղցի տեսել». թեժ կրքեր ԼՂ ճանաչման շուրջ

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ այսօր  դեռ վաղ է ընդունել Արցախի անկախությունը: Այս  մասին վերջինս ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»  օրինագծի քննարկմանը: Օրինագծի հեղինակները՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու  Հրանտ Բագրատյանը հակադարձեցին՝ ղարաբաղցիները ցանկանում են, որ անկախությունը ճանաչվի: «Ղարաբաղցիների անունից եք խոսում… Վերջին անգամ ե՞րբ եք ժիվոյ […]

Արցախի անկախության ճանաչման օրը հեռու չէ

«Արցախն անկախ պետություն է  ու այն կայացած է, ավելի կայացած, քան Ադրբեջանը, որն ունի միջազգային ճանաչում», – ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝  օրինագծի քննարկման ընթացքում: Վերջինս ընդգծեց՝ Հայաստանի  այսօրվա խնդիրն այն է, որ ոչ թե մենք ինքներս ճանաչենք Արցախի անկախությունը ու փակենք բանակցային ճանապարհը, այլ Արցախի պետականության ճանաչումը հասցնենք նրան, որ  […]

Որն է այս պահին Հայաստանի անելիքը

‹‹2014-ի օգօոստոսից մինչ օրս ունենք 300-ից ավել զոհ: Ըստ ձեզ՝ նորի՞ց եք վերադառնալու բանակցային փաթեթին, ռեֆերենդու՞մ պիտի անցկացվի, շրջաննե՞ր հանձնվեն: Ձեր բանակցություններն այս պատերազմից հետո նորից նույն հունով պիտի ընթանան, թե՞ զրոյից եք սկսելու››, – ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»  օրինագծի քննարկմանը Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին: Արձագանքելով ՝ Շավարշ Քոչարյանը […]

Մեր շերեփն արդեն չպիտի թղթե լինի. Զարուհի Փոստանջյան /վիդեո/

Քիչ առաջ  ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մեկնարկեց  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին»՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի հեղինակած օրինագծի քննարկումը: «Դուք ծանոթ եք կառավարության  եզրակացությանը, որտեղ մատնանշվում է, որ կառավարությունը դեմ չէ Արցախի ճանաչմանը,  բայց ժամանակի հետ կապված խնդիր կա: Կարծում եմ՝ այս  հանձնաժողովը այսօր  պիտի դրական որոշում կայացնի: Առնվազն մեծ օրակարգ պիտի մտնի այս հարցը: […]

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր

ԱԺ քառօրյայի օրակարգում ընդգրկվել են 144 հարց, 32 միջազգային պայմանագիր: Երեկ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Քննարկվել են Ազգային ժողովի հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մայիսի 16-19-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի