19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջողությունն ավելի մոտ է, քան երբեւէ. Հայկական Ժամանակ

Երեկ ավայւտվևց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եր­կօրյա աշխատանքային այցը Ադրբեջան: Լավրով-Ալիեւ, Լավրով- Մամեդյարով բանակցությունների թեման, ինչպես եւ սպասվում էր, ղարաբաղյան հակամարտության կարգավորումն էր, սակայն պաշտոնապես Լավրովը Բաքու էր այցելել Կասպիական «հնգյա­կի» արտգործնախարարների նիստին մասնակցելու համար: Ալիեւի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական Բաքվի, կողմերն անդրադարձել են Սանկտ Պետերբուրգում հունի­սի 20-ին տեղի ունեցած Պուտին-Սարգսյան-Ալիեւ եռակողմ հան­դիպմանը: Մասնավորապես […]

ՄԲ վարչապետի պաշտոնում մնացած միակ թեկնածու Թերեզա Մեյը կփորձի դառնալ «Երկաթյա լեդի 2»

Մեծ Բրիտանիայում՝ ԵՄ կազմից դուրս գալու հանրաքվեն ոչ միայն վճռորոշ էր եվրոպացիների համար, այլ նաև Մեծ Բրիտանիայի համար` թե՛ քաղաքական, թե ՛ տնտեսական առումով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեց հրաժարականի մասին: Վարչապետի պաշտոնի համար թեկնածուների հայտնի դառնալուց հետո սկսվեց այդ պաշտոնի համար թեժ և փուլային պայքարը: Մրցապայքարում ֆավորիտ էր համարվում […]

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝  Իրանից […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրում Աբայ Թեշոմեն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի և Եթովպիայի միջև կապերի խորացման ու […]

Էդուարդ Շարմազանովն այցելել է մարտական պահպանության դիրքեր /ֆոտո/

Աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր մինչ պաշտոնական հանդիպումներն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր: Առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին և իրավիճակին: Էդուարդ Շարմազանովի խոսքով յուրաքանչյուր այցելություն առաջնագիծ խորհելու տեղիք է տալիս, իսկ զինվորների հետ հանդիպումները ոգևորիչ են: […]

«Ադրբեջանը ոչինչ չի զիջում»

Քառօրյա պատերազմից հետո բանակում կատարված փոփոխությունները բավարար չեն ասելու համար, որ պատերազմից դասեր ենք քաղել: Այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կազմակերպության ղեկավար Արա Պապյանը: «Մի ձերբակալված գեներալ, մի երկու պաշտոնանկություն ու ոչ մի հետեւություն:  Պատերամի հարյուր օրը լրացավ երեկ, հարյուր օրվա ընթացքում ներքաղաքական փոփոխություններ չեմ տեսնում: Որոշակի բարելավումներ կան սահմանի […]

ՕԵԿ-ն արդեն մահացած քաղաքական ուժ է. քաղտեխնոլոգ

Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե «Հայկական վերածնունդ»-ը Ռուսաստանում ակտիվ գործունեություն է ծավալել, այդ թվում՝ տարբեր մարզերում տեղի հայ համայնքի ներկայացուցիչների միջոցով և ջանքերով նոր գրասենյակներ են բացվել: Անդրադառնալով այս թեմային՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Նրանց ակնկալիքը PR-ն է,  ուզում են ցույց տալ, որ ՌԴ-ում կարողանում են գործել: Պարզ բան է, որ […]

Բրիտանիայի նոր վարչապետի միակ եւ հավանական թեկնածուն կին է

Մեծ Բրիտանիայի վարչապետի միակ թեկնածուն ներքին գործերի նախարար Թերեզա Մեյն է։ Նախօրեին նրա միակ մրցակից Անդրեա Լիդսոմը հանել է իր թեկնածությունը վարչապետի պաշտոնից՝ հօգուտ Մեյի։ Այժմ ամենայն հավանականությամբ վաղը՝ հուլիսի 13-ին, Թերեզա Մեյը պաշտոնապես կներկայացվի Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում։

Լավրովն ու Մամեդյարովը քննարկել են ԼՂ կարգավորման հարցը

Բաքվում կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպումից հետո նրանք հանդիպել են լրագրողներին։ Հանդիպմանը Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերը խնդրի լուծմանը մոտ են։ Սակայն նա մանրամասներ չի հաղորդել, գրում է ТАСС-ը։ «Հասկանալի պատճառներով` մենք չենք բարձրաձայնում այն մանրամասները, որոնք քննարկվում են հանդիպման շրջանակում:Ոչ թե որեւէ բան ենք թաքցնում, այլ սա բանակցությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի