20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պետդումայում Հայաստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի դեպքերը կապել են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի հետ

Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը իրար հետ կապված են եւ դրսից հրահրված են։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կազբեկ Թայսաեւը՝ life.ru-ի հետ զրույցում։ «Իմ կարծիքով՝ դրանք նույն շղթայի օղակներ են, սրանք դրսից են հրահրված, կարծում եմ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները զբաղվում են դրանով, սրում են իրավիճակը Հայաստանում, Ղազախստանում եւ Թուրքիայում»,- ասել է նա։ […]

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան ժամանում է Հայաստան

ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան այսօր՝ հուլիսի 18-ին կժամանի Հայաստան` աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով քննարկումներին, գրում է abc30.com-ը: «Ես կհանդիպեմ Հայաստանի նախագահի և խորհրդարանի անդամների հետ` որոշելու, թե ինչպես մենք Միացյալ Նահանգներում կկարողանանք նպաստել այս բանակցությունների հաջողված եզրափակմանը»,- ասել է Կոստան: Նա տեղեկացրել է, որ այցը կշարունակվի չորս օր:

Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին. Թևան Պողոսյան

Պատգամավոր Թևան Պողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշում է. «Ցավակցում եմ զոհված ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, ընկերերներին, բարեկամներին: Արագ ապաքինում բոլոր վիրավորներին: ՀՀ օրենքը խախտվել է, և հանցագործությունը պետք է պատժվի: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը և հանձնվի իրավապահներին: Քննությունը և դատավարությունը պետք է լինի բաց և թափանցիկ: Որևէ […]

Արյունահեղությամբ հարցեր չեն լուծում. արյունը արյուն է բերում. Արմեն Էլբակյան

  «Ես շատ վշտացած եմ այս դեպքերից: Երբեք  հարմար չէ, որ մի փոքրիկ հանրապետություններում, որ շրջապատված է բարդ հարևաններով, նման բաներ նախաձեռնեն: Տարածաշրջանում լարված իրավիրակ է: Մենք աշխարհի հետ չլուծված հարցեր ունենք: Նմանատիպ ագրեսիվ քայլերի պետք չէ դիմել», – անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի իրականացրած  գործողություններին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն […]

Դեռ հնարավոր է խուսափել էլ ավելի մեծ ու ծանր սխալներից. Արման Սաղաթելյան

Արման Սաղաթելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նշել է. «Ստեղծված ու տեղից էլ լարված իրավիճակում կողմ եմ չափազանց զուսպ ու զգուշավոր մեկնաբանություններին։ Ինձ դուր է գալիս իրավապահների պաշտոնական հայտարարությունների խոհեմ ոճը և նրանց գործողությունների ձեռագիրը մինչ այս պահը: Ինձ դուր չի գալիս որոշ արկածախնդիրների՝ «մինչև վերջին փամփուշտ» ոճով կատարյալ անխոհեմ հայտարարությունների գոյությունը: Չեմ […]

Թուրքիայում չստացված հեղաշրջումը շարունակվում է.թուրքագետ/վիդեո/

«Թուրքիան այն երկիրն է, որը իր հանրապետականացման շրջանում ունեցել է մի քանի իրականացված և հաջողված ռազմական հեղաշրջումներ, որոնք թվով չորսն են և վերջինը եղել է 1997 թվականին»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Թուրքագետը օրերս  Թուրքիայում տեղի ունեցածը որակում է ռազմական հեղաշրջման չհաջողված փորձ, որը դեռ հղի է անկանխատեսելի հետևանքներով: «Չստացված […]

Բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է. Ստեփան Դեմիրճյանը՝ «Սասնա ծռեր» զինված խմբի գործողությունների մասին

Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն իր ցավակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում զոհված ոստիկանության գնդապետ  Արթուր Վանոյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին: Tert.am-ի հետ զրույցում  ՀԺԿ ղեկավարը շեշտել է. «Հիմա ամեն ինչ պետք է անել` նոր զոհեր ու արյունահեղություն թույլ չտալու համար: Առհասարակ, բռնությունը քաղաքականության մեջ անընդունելի է, իսպառ […]

«Նաիրին խորհրդարանը գրավելուց հետո զանգել է Ժիրայր Սեֆիլյանին»

Լրագրող Կարմեն Դավթյանը գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում. «Լսեք` դուք… Իսկ տեղյակ եք?, Որ Նաիրին խորհրդարանը գրավելուց հետո Հայաստանը գլխատելուց. Յոթ հոգու մորթելուց հետո   Զանգել է Ժիրայր Սեֆիլյանին. Ասել` ժողովրդին հավաքի, արա` օգնության: Հետո Ժիրոն է նրան զանգել է` իմանալու, ինչ անի.. Հ.Գ.Կարդացե`ք Նաիրի ցուցմունքները»:

«Թուրքիան չի լռելու»

  «Ես ուղղակի խնդրում եմ երկրի ղեկավարությունը, որ զենքը հավաքի ժողովրդի ձեռքից: Եթե այդ զենքը մեկ անգամ էլ կրակի, դա արդեն մեղք է: Ես կխնդրեի բոլորին` մտավորականներին և, առհասարակ, մարդկանց բանակցություների գնալ ու փոխզիջել»,-  լրագրողների հետ զրույցում  ասաց  քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը: Բանախոսը շեշտեց՝ բացառված չէ, որ որոշ գերտերություններ շահագրգռված են այս իրադարձություններով: «Դրանցից մեկն էլ Թուրքիան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի