23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի մեկին շատ դժվարությամբ եմ դպրոց գնացել. Շիրակ Թորոսյան

‹‹Ես սեպտեմբերի մեկին շատ դժվարությամբ եմ դպրոց գնացել: Ծնողներս ուսուցիչ էին: Ինձ համեզեցին, որ դպրոց գնամ: Հիշում եմ՝ ասում էի դպրոց չեմ գնա, քանի որ բոլոր տառերը չգիտեմ, գրել-կարդալ էլ չգիտեմ: Ես մտածում էի, որ դպրոց գնացողը պիտի գրագետ լիներ: Այդպես, շատ դժվարությամբ մայրս ինձ դպրոց տարավ: Հետո, հաջորդ օրերին հասկացա, որ իմ վիճակը մյուսների […]

Գալուստ Սահակյանն ընդունել է բելգիացի խորհրդարանականներին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հուֆի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Ազգային ժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը, ինչը, ըստ նրա, նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը: Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի […]

Չարաշահում էի ուսուցիչներիս վստահությունը. Մարգարիտ Եսայան

‹‹Իմ առաջին սեպտեմբերի մեկն, անշուշտ, հիշում եմ: Երբ առաջին անգամ դպրոց պիտի գնայի, մայրս բացատրեց, որ հարկավոր է հագնել սպիտակ վերնաշապիկ և սև կիսաշրջազգեստ: Պիտի ասեմ՝  մի քիչ կամակոր երեխա էի: Եվ ստացվեց այնպես, որ ես դպրոց գնացի վարդագույն հագուստով ու, արդյունքում, ես բոլորից  տարբերվում էի:  Երբ առաջին դասարանցիներին շարք էին կանգնեցնում, ինձ վերջերում կանգնեցրին, […]

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Բելգիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլս վան Հոֆի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և առանձնակի կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Ընդգծելով, որ Հայաստանում Բելգիան ավանդաբար ընկալվում է որպես բարեկամ և վստահելի գործընկեր, ում հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ […]

ԲՀԿ անդամը խախտել է կուսակցության որոշումը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) Մասիսի տարածքային խորհուրդը երեկ կայացած նիստի ժամանակ որոշել է Կարապետ Օհանյանին հեռացնել կուսակցության Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ շարքերից: ԲՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ խորհրդի որոշման մեջ նշված է, որ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, օգոստոսի 31-ի առավոտյան ինքնաբացարկ է ներկայացրել սեպտեմբերի 18-ին կայանալիք Մասիսի քաղաքապետի ընտրությունից:

Պուտինը Էրդողանին պայման է առաջադրել Ղարաբաղի շուրջ

Թուրքական «Sözcü» պարբերականի սյունակագիր Ջան Աթաքլըն այսօր հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում վերջերս տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպմանը՝ ներկայացնելով ուշագրավ մանրամասներ: «Sözcü» թերթի էլեկտրանային էջում տեղ գտած հոդվածում սյունակագիրը պնդում է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիայի նախագահին առաջադրել է այն 7 կարևոր նախպայմանները, որոնց լուծման դեպքում երկկողմ հարաբերությունները վերջնականապես կկարգավորվեն: Ըստ Աթաքլըի-ի` Պուտինը, […]

Ադրբեջանն այս ժամանակահատվածում չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը. Արա Պապյան

Ղարաբաղյան հակամարտության գոտում այժմ իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Դրա պատճառը նաև այն է, որ Ադրբեջանն այս ժամանակահատվածում  չի կարող ակնկալել Թուրքիայի աջակցությունը, ուստի որոշակիորեն զսպվածություն է ցուցաբերում, – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ժամանակ ասաց դիվանագետ, «Մոդուս Վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանը: «Սիրիական պատերազմում Թուրքիայի ներգրավումը զսպում է Ադրբեջանին Ղարաբաղի հարցում», – նշեց դիվանագետը: […]

Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա […]

Երեւանում ռազմական շքերթ կլինի. Հայկական Ժամանակ

ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին Երեւանում նախատեսված է ռազմական շքերթ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր այս տեղեկությունը նշելով որ առայժմ այս հարցի վերաբերյալ որեւէ բան չի կարող ասել: «Եթե որոշվի, որ ռազմական շքերթ է նախատեսված, կիրազեկենք այդ մասին»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Հարցին` հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի