25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր գործերում ակներեւ է հավատարմությունը մարդասիրության եւ ճշմարտության նկատմամբ: Հասարակ մարդու, ժողովրդի, երկրի մասին Ձեր պատումները շարունակությունն ու զարգացումն են մեր նոր գրականության հարուստ ավանդույթների: Դուք ժամանակակից հայ արձակի ինքնատիպ դեմքերից […]

Եկեք, Կիկոսի մահը չսարքենք. Նաիրա Զոհրաբյանը՝ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ժամանակավրեպ է համարում լրագրողների հարցը, թե ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի մանդատը վայր դնելուց հետո քննարկել են, թե ո՞վ է լինելու հաջորդը: «Կարծում եմ՝ ձեր հարցը խիստ ժամանակավրեպ է, երբ որ Տիգրան Ուրիխանյանը 15 օր հետո կվերահաստատի մանդատից հրաժարվելու դիմումը, այն ժամանակ կխոսենք: Եկեք՝ Կիկոսի մահը չսարքենք, մենք […]

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների համաձայնությանը՝ Ղարաբաղի հարցով հանդիպման համար․ Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սպասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի համաձայնությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցով հերթական հանդիպումը անցկացնեն։ Այդ մասին РИА Новости-ին ասել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Հուսով ենք՝ նախագահները կհամաձայնվեն հաջորդ հանդիպմանը։ Վայրն ու ժամկետները դեռ հստակ չեն»,- ասել է նա՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրենք աշխատում են կողմերի […]

«ԿԸՀ-ի վրա միակ ճնշումն օրենքի մեխանիզմն է»

Խորհրդարանում քննարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագհի ընտրության հարցը: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողի որոշմամբ՝ ԿԸՀ-ի նախագահի թեկածանուն է գործող նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրեց, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԿՀԿ նախագահին և անդամներին պետք է ընտրի Աժ-ը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց, թե ընտրական գործընթացների նկատմամբ չկա հանրային վստահություն: «Ձեր ղեկավարման […]

Վստահելի է

Հասարակական-քաղաքական գործիչ, ԳԽ պատգամավոր  Ազատ Արշակյանը նկատում է ունի, որ  Պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը աշխատանք կգտնի պետական համակարգում, կամ էլ բիզնեսում նրան աշխատանք կառաջարկեն։ Ազատ Արշակյանի կարծիքով  Պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումն արդարացված է: Ազատ Արշակյանի խոսքով՝ Վիգեն Սարգսյանը վստահելի ոչ միայն Սերժ Սարգսյանի համար, այլ բոլորի . «Հիմա պաշտպանության նախարարը քաղաքական […]

Փաշինյանն՝ իր կուսակցության ճակատագրից (վիդեո)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հրաժարական է տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպարույցում անդրադարձավ պատգամավոր, վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քանի որ իրենք պարտություն են կրել, նշանակում է, որ ինչ-ինչ սխալներ են եղել, կուսակցության նախաձեռնող խումբը պիտի վերլուծի ՏԻՄ ընտրություններում իրենց ունեցած հաջողություններն ու անհաջողությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Դանդաղկոտություն չկա. Էդմոն Մարուքյանն առաջարկում է Վանաձորում ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել

«Հնարավորություն է բացվում այս պահին, եթե չենք միանում, եթե ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն միանում և չեն քվեարկում, նրանք ամեն դեպքում պաշտոնապես հայտարարել են, որ նաև չեն միանալու ՀՀԿ-ին։ Հետևաբար՝ սա մեզ համար միգուցե ավելի լավ դասավորություն կարող է լինել, որովհետև այդ իրավիճակում նոր  ընտրություններ տեղի կունենան Վանաձորում և մենք կփորձենք ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել […]

ՀԱԿ-ի հայտարարությունը

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ պետք է անցկացվեին կուսակցական սկզբունքով, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում ընդունեց մասնակցել դրանց: Ակնկալում էինք, որ տեղի կունենա քաղաքական ծրագրերի և դիրքորոշումների մրցակցություն: Դա հնարավորություն էր ստեղծում ընտրությունները բարձրացնելու քաղաքական մակարդակի, ինչը Հայ Ազգային Կոնգրեսին մշտապես հաջողվել է […]

«Հուսով եմ, որ պարոն Մուկուչյանն ու տիկին Զոհրաբյանն առանձնազրույց կունենան ու բարեկամաբար կբաժանվեն»

««Հանրապետականները» չեն հայտնաբերել, ԿԸՀ-ը հանձնաժողովն է հայտարարել, կարող եք հարցնել իրենից: Մեր երկրում բարեխտաբար որևէ կուսակցություն չի որոշում, թե ով քանի մանդատ է ստացել, ժողովուրդը որոշում է, ԿԸՀ-ն էլ բաշխում է ու հայտարարում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի արած հայտարարությանը, թե   կա բոլոր […]

DAILY MAIL-ը հրապարակել է Պուտինի հավանական գաղտնի ընտանիքի լուսանկարը /ֆոտո/

Բրիտանական Daily Mail հանդեսը հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավանական գաղտնի ընտանիքի լուսանկարը։ Հանդեսը հրապարակել է մարմնամարզուհի Ալինա Կաբաեւայի լուսանկարը՝ կողքին երկու երեխաներ եւ նշել, որ դրանք Պուտինի երեխաներն են։  Ալինա Կաբաեւան երկու տղա երեխաների ուղեկցությամբ մասնակցել է ինչ-որ միջոցառման, եւ բրիտանական հանդեսի պնդմամբ՝ դրանք Պուտինի եւ Կաբաեւայի որդիներն են։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված