20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նորից միասին՞. Ժողովուրդ

«Վերջին օրերին քաղաքական շրջանակներում համառ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀԱԿ-ը բանակցում է Գագիկ Ծառուկյանի հետ` ԲՀԿ-ի հետ համագործակցված, դաշինքով ԱԺ ընտրություններին մասնակցելու շուրջ: Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից, որն ասաց, թե նման բան չկա: Սակայն նման բանակցության հնարավորությունը չբացառեց. «Հնարավոր եմ համարում ցանկացած ուժի հետ բանակցություն, […]

Հոսանքի և գազի սակագինը կնվազի՞

«Մեկ տարի առաջ հնարավոր չէր նույնիսկ մեկ դրամով նվազեցնել հոսանքի և գազի սակագինը։ Մի քանի ամիս է մնացել Ազգային ժողովի ընտրություններին, և այսօր հայտարարվում է որ այս ծառայությունների սակագները զգալիորեն նվազելու են։ Մեր երկրում, ընտրությունների ժամանակ «բարիությունը» չափ ու սահման չունի…..»: ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանի գրառումը:

«Եթե մեզ կրակում են, ապա մենք այդ խնդիրները պետք է սուր ընդունենք ». հայ –ռուսական ընկերակցության նախագահ /վիդեո/

«Սանկտ-Պետերբուրգում ապրում են մոտ 50 հազար հայեր, մոտ 50 հազար էլ քաղաքամերձ շրջաններում: Մոտավորապես 100 հազարանոց հայ համայնքը ունի գործող եկեղեցիներ, դպրոցներ և մանկապարտեզ: Հայ համայնքը մի կողմից պետք է լավ հարաբերություներ պահպանի ռուս ղեկավարության հետ, մյուս կողմից պահպանի համայնքի շահերը:Մեր համայնքը պետք է պահպանի իր ինքնությունը, սա է գերխնդիրը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սանկտ […]

Հարցն արդիական չէ

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքով` կուսակցությունում չի քննարկվել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների կուսակցական ցուցակն, այդ թվում այդ ցուցակի կանանց կազմը: Նշենք, որ մամուլը գրել էր, թե ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող կանանց կազմը հաջորդ գումարման խորհրդարանում այլ է լինելու: «Ես կարծում եմ, որ նման հարցերը, որոնք  ինքնըստինքյան մամուլում փորձում են ի հայտ գալ, […]

«Ծառուկյանը հաստատ կվերադառնա»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը համաձայն չէ այն պնդմանը, թե ժողովուրդը ցանկանում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա մեծ քաղաքականություն: «Հասարակության մի փոքրիկ մասի կողմից, գուցե, պահանջված է նրա վերադարձը, բայց ասել, որ հասարակությունը ուզում է՝ Ծառուկյանը վերադառնա… Չեմ կարծում, որ այդպես է: Նա քաղաքականության մեջ չի փայլել: Բայց, միաժամանակ, պետք է արձանագրենք ՝ Ծառուկյանը […]

ՀՀԿ-ի հետ կհամագործակցի՞ Մարտուն Գրիգորյանը

«Ես պատրաստվում եմ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին, իսկ թե կոնկրետ որ ցուցակով, որ քաղաքական ուժի հետ, այդ առումով իմ թիմն աշխատանք է տանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք իրեն տեսնում է հաջորդ գումարման Ազգային ժողովում: Նշենք, որ պատգամավորը դուրս է եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: «Այնպես չէ, որ […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Ա Նավթի WTI տեսակի դեկտեմբերյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0.12%-ով՝ կազմելով մեկ բարելը 49.78 դոլարի: Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսների գինը՝ մատակարմամբ, աճել է 0.16%-ով եւ կազմել 50.55 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Ղարաբաղի հարցը արնահոսող վերք է Թուրքիայի համար․ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նա,  անդրադառնալով Մինսկի խմբի գործունեությանը,  նշել է, որ չնայած վերջինիս ջանքերին, հակամարտությունը մինչև հիմա լուծում չի ստանում: […]

«Արցախի միջազգային ճանաչումը մեր գերակա խնդիրն է». Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Կարեն Բոթոյանը, հոկտեմբերի 28-ին հանդիպում է ունեցել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Հանդիպմանը կողմերը կարեւորել են երկու հայկական խորհրդարանների միջեւ ակտիվ շփումների անհրաժեշտությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ բոլոր հայ խորհրդարանականների աշխատանքի հիմքում ընկած է […]

Վարչապետ Կարապետյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին. պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահը

Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախագահ Լուկաշենկոն իր խոսքում նշել է, որ Անկախ պետությունների համագործակցության կազմակերպությունն ու Եվրասիական տնտեսական միությունը լավ հարթակ են անդամ պետությունների միջև երկխոսության կայացման, ինչպես նաև՝ ինտեգրացիոն գործընթացներն առաջ մղման առումով: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի