25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սիրում եմ, երբ մարդը կիրթ է»

«Հայաստանում ժողովրդի կեսը դժգոհ է, կեսն էլ պատգամավոր են, որոնք շատ գոհ են: Հայաստանում ամեն մի բնակչին մի պատգամավոր է հասնում: Իսկ պատգամավորները լավ կլինի անընդհատ կարդան «Մկների ժողովը», բոլորը խոսում են՝ զանգ կախող չկա»,- այսօր  լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը: Նա նշեց՝ թեև մեր երկրում վիճակն այնքան […]

«Շեղվել ենք ուղիղ ճանապարհից»

Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝   մեր երկրում առկա նախընտրական տրամադրությունները շատ բան են փոխել: «Ստեղծվել է մի խավ, որն անընդհատ վերաարտադրվում է, կարծես մարդկանց համար մասնագիտություն է դարձել պատգամավոր, նախարար լինելը: Նույնը վերարտադրելով երկրի վիճակը կլավանա՞: Նոր մարդիկ են պետք, ովքեր սայլը տեղից կշարժեն, զարգացվածության, իմացության ցենզ է մեզ պետք, «բիրդանավարի» տարբերակ է ստեղծվել: […]

«Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին»

«Գրեթե բոլոր պատգամավորներն արտահայտել են իրենց մտահոգությունները այս դեպքի  առիթով.  այստեղ մենք բոլորս միակարծիք ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձմանը Ադրբեջանին՝ ասաց ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Արդյո՞ք պետք է կամ կարող է Բելառուսը արտահանձնել նրան, սա թողնենք Ռուսաստանին, որովհետև բլոգերը նախևառաջ Ռուսաստանի քաղաքացի է, հետո […]

Թուրքիայի հետ կնքված պայմանագրին վստահել չի կարելի․ ավստրիացի նախարար

Եվրամիության (ԵՄ) և Թուրքիայի միջև փախստականների հոսքի կանխարգելման վերաբերյալ կնքված պայմանագիրը վստահելի չէ Ավստրիայի համար: «Deustche Welle» -ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Հանս Փիթեր Դոսկոզիլը՝ գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցի ժամանակ: «Թուրքիայի հետ ստորագրած պայմանագրին վստահել չի կարելի: Մենք այս պահին ակտիվորեն պետք է նախապատրաստվենք Անկարայի իշխանությունների կողմից […]

Ադրբեջանն ազատ կարձակի Լապշինին որոշ հայտարարությունների դիմաց

«Բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի դատվի, այլ որոշ հայտարարությունների դիմաց Ադրբեջանն ազատ կարձակի նրան»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց  ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ «Սա մեզ բոլորիս հետևություններ անելու տեղիք է տալիս։ Մենք այսօր պետք է, որ միջազգային բազմակողմ ձևաչափերում կարողանանք համարժեք գործողություններ իրականացնել։ Իրավական առումով խնդիրը […]

Ստորագրահավաքին միացել է 19 պատգամավոր

ՀԱԿ խմբակցության` Սահմանադրական դատարան դիմելու գործընթացը` կապված ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետաձգման հետ, դեռևս կասկածի տակ է: Թեև այսօր արդեն ստորագրահավաքի 3-րդ օրն է, միևնույն է, դեռևս ընդամենը 19 պատգամավոր է ստորագրել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Նա հայտնեց, որ ստորագրահավաքին միացել է նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր […]

Կա՛մ պետք է գնալ մինչև Բաքու, կա՛մ փոխզիջման /տեսանյութ/

«Հայկական բանակի զարգացման հայեցակարգը պատմաբանի կողմից ներկայացնելը կարևոր է մի շարք առումներով: Մեր ժողովրդի պատմության ուսումնասիրությունը պետք է դեր խաղա բանակի ամրապնդման գործում »,-այսօր՝ փետրվարի 8-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմաբան, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը: Պատմաբանը մանրամասնելով ասելիքը ընդգծեց.« Բանակի զարգացման հայեցակարգը . կա՛մ հաղթական պատերազմն է, կա՛մ խաղաղությունը: Այսինքն` կա՛մ պետք է […]

Մի՛ խեղաթյուրեք, լսեք, չափի մեջ գտնվեք, դուք, սուտասան. ԱԺ-ում «բուռն» է

Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև կից ներկայացված օրենքների փաթեթի քվեարկությունից առաջ վարման կարգով խոսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Այս օրենքն աստիճանաբար ավելացնում է  ԿԲ-ի իրավունքները, մենք էռոզիայի ենք ենթարկում գործադիր մարմնի իշխանությունը, ոչնչացնում ենք Կառավարությունը: Աստիճանաբար ավելացնում ենք բոլոր ոլորտներում Կենտրոնական բանկի իրավասությունները: Ձևավորվել է մեկ այլ […]

Խայտառակություն, ցինիզմ, լկտիություն. Լապշինի հարցը՝ խորհրդարանում

Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորներն անդրադաձան հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին շուրջ երկու ամիս անազատության մեջ պահելուց հետո՝ փետրվարի 7-ին, Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնելուն: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նշեց, որ սա սովորական դեպք չէ, և ԱԺ-ն որպես թիվ մեկ քաղաքական մարմին՝ իր դիրքորոշումը այստեղ պիտի հայտնի: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ինքը, որպես հայ-բելառուսական հանձնաժողովի […]

Այս խայտառակ քայլը և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի խաղաղության դեմ է. Շարմազանով (տեսանյութ)

Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին խայտառակ ու կեղտոտ գործարք է՝ ուղղված ՀԱՊԿ անդամ երկու երկրների դեմ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայ բելառուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Էդուարդ Շարմազանովը։ «Սա քայլ է, որն ուղղված է ՀԱՊԿ-ի երկու դաշնակիցներին էլ, այս գործարքը ոչ Ռուսաստանի, ոչ էլ Հայաստանի շահերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի