25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԵԼՔ» դաշինքը մերժեց Պարույր Հայրիկյանին

«ԵԼՔ» դաշինքը մերժել է Պարույր Հայրիկյանի համագործակցության առաջարկը: Դաշինքի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Այսօր ԱԻՄ նախագահությունը ուղերձ է հղել «ԵԼՔ» դաշինքին՝ ցանկություն հայտնելով ընդգրկվել դաշինքի կազմում: Հաշվի առնելով ժամանակի սղությունը պայմանավորված այն հանգամանքով, որ 2017թվականի փետրվարի 16-ը սահմանված է որպես վերջնաժամկետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ցուցակների ներկայացման համար, գոյություն ունեն մի շարք տեխնիկական խոչընդոտներ, որոնք […]

«Նոր սկիզբ, արդար Հայաստան» /տեսանյութ/

ՀՅԴ-ի նախընտրական կարգախոսն է «Նոր սկիզբ, արդար Հայաստան»: Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս շեշտեց՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ-ի համար չափազանց կարեւոր են՝ մեկնարկած գործընթացի համատեսքտում: «Ընտրությունները կարեւոր խթան են լինելու՝ ուղղված սկսած գործն ավարտին հասցնելուն: Դժգոհությունն անվերջ կլինի, եթե մենք այդ դժգոհության պատճառները չվերացնենք: «Նոր սկիզբ» ասելով մենք նկատի […]

ՀՌԱԿ-ը չի մասնակցելու

Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Նրա խոսքով` «Ծառուկյան» դաշինքի մեջ չգտնվելու եւ իրենց ընտրություններին չմասնակցելու պատճառը քաղաքական որոշ օղակների բանսարկություններն են: Նշենք, որ ավելի վաղ պայմանավորվածություն կար, որ ՀՌԱԿ-ը կլինի «Ծառուկյան» դաշինքում, սակայն գագիկ Ծառուկյանը հրաժարվել է այդ համագործակցությունից, քանի […]

Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մոսկվա՝ Լավրովի հետ հանդիպման

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ТАСС գործակալությունը։ «Այդ այցը հայ-ռուսական հագեցած երկխոսության շարունակությունը կլինի, որը միտված է  քաղաքական, առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում երկու երկրների դաշնակցային  փոխգործակցությունը զարգացնելուն»,- ասել է Զախարովան: Բանակցությունների ընթացքում նախատեսվում […]

ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը (տեսանյութ)

Խորհրդարանական ընտրություններում  ՀՅԴ համապետական ընտրացուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ցուցակի երկրորդ հորիզոնականում ինքն է: Ցուցակի առաջին տասնյակն այսպիսին է. Արմեն Ռուստամյան, Աղվան Վարդանյան, Դավիթ Լոքյան (ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար), Արմենուհի Կյուրեղյան, Լեւոն […]

Հրանտ Բագրատյանը` վարչապետի թեկնածու. ցուցակը կգլխավորի Քոքոբելյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վաղը իրենց ցուցակը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Թե համապետական, թե տարածքային ցուցակների տեղաբաշխումների մասին վաղն ամբողջական կիմանաք: Երեկ վարչության նիստ է եղել, որից հետո որոշում կա, որ մասնակցելու ենք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով լայն կոնսոլիդացիայով, որտեղ մեր գաղափարակից անհատներն են, նաև «Ազատություն» կուսակցությունը, և առաջարկվել է, որ «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը […]

«Ես իմ ընտանիքով փախել եմ Ադրբեջանից` մահից խուսափելու համար».Շահին Միրզոև

Այսօր Երևանում մեկնարկեց «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» խորագրով միջազգային փորձագիտական կոնֆերանսը: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման թեման Արցախյան պատերազմի ուշագրավ և քիչ հայտնի դրվագներն էին: Հայաստանցի և օտարերկրյա փորձագետներն ու գործիչները ներկայացրեցին 1992թ ձմռան ամիսներին Ստեփանակերտի ապաշրջափակման ռազմական անհրաժեշտության հետ կապված իրենց վերլուծությունները՝ զուգահեռներ անցկացնելով 2016թ ապրիլին […]

Եթե անկեղծ՝ չգիտեմ. վարչապետը քաղբանտարկյալների մասին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ փետրվարի 15–ին,  Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձել է երկրում քաղբանտարկյալների առկայության հարցին։ Ուսանողներից մեկը հետաքրքրվել է՝ Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Եթե անկեղծ՝ չգիտեմ»։ Լրագրողի ճշտող հարցին, թե Գեւորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, «Հաց բերող» Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալներ չե՞ն, վարչապետը պատասխանել է. «Ես ձեր […]

Ինձ համար անակնկալ չէ, որ ՀՀԿ-ի ընտրական ցուցակում չեմ. վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի համար անակնկալ չէ, որ ընդգրկված չէ Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում: «Ինձ համար անակնկալ չէ, որ Հանրապետական կուսակցության ցուցակում չեմ: Կարող է` կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում»,- այսօր` փետրվարի 15-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ժամանակ ասաց վարչապետը: Կարեն Կարապետյանը ընդգծել է՝  խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հասնի հաջողության եւ հնարավորություն […]

Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 16-ից 17-ը կայցելի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  հետ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված