20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդը ճար չունի

Այսօր հետկեսօրին տեղի կունենա  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»  դաշինքի  ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը: Henaran.am-ի հետ զրույցում  ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասաց՝ այս դաշինքը կլինի այնքան  կուռ, որքան որ դաշինքի անդամների շահերը կհամընկնեն: «Դա շահերի միաձուլում է: Հենց որ նրանց շահերը չհամընկնեն, բաժանվելու են: Հետո, բնական է, պիտի  ունենան նաև ընդհանուր ծրագրեր», – նշեց Ազատ Արշակյանը: Վերջինս ընդգծեց՝ […]

Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը՝ Գերմանիայի նոր նախագահ /ֆոտո/

Նախօրեին Գերմանիայի նախագահ է ընտրվել երկրի նախկին Արտաքին գործերի նախարար, հայտնի քաղաքական գործիչ սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Վերջինը Գերմանիայի 12-րդ նախագահն է, գրում է РИА Новости-ն։ Գերմանիայի նախագահին ընտրում է Դաշնային ժողովը, որը կազմված է Բունդեսթագի 630 պատգամավորներից եւ դաշնային հողերի 630 ներկայացուցիչներից: Շթայնմայրերը ստացել է 931 ձայն ու նախագահ ընտրվել։ Գործող նախագահ Յոահիմ Գաուկը հրաժարվել էր […]

Րաֆֆի Հովհաննիսյանը միանում է, իսկ Վիկտոր Դալլաքյանը` հեռանում

«Ժառանգություն» կուսակցությունը միանում է Օսկանյան-Օհանյան դաշինքին: Այս մասին հայտնի դարձավ երեկ կուսակցության վարչության նիստից հետո, որին, ի դեպ, Զարուհի Փոստանջյանը չէր մասնակցում: Ըստ լուրերի` նա դեմ է այս դաշինքի հետ համագործակցությանը և ավելի հարում է «Ելք» դաշինքով ընտրություններին գնալու մտքին: Երեկ նաև այս դաշինքից հեռացավ Վիկտոր Դալլաքյանի ղեկավար «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը: Այսօր Վ. Դալլաքյանը մամուլի […]

Ում է ՀՀԿ-ն առաջադրում Վայոց Ձորում եւ Սյունիքում

Այսօր հրապարակվել է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակը, որտեղ ընդգրկված են գործող պատգամավորներ, հայտնիներ, ինչպես նաեւ նոր դեմքեր: Այսպես, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում առաջադրվում են ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Առուշան Առուշանյանը, Մուրազ Գրիգորյանը, Մխիթար Զաքարյանը, Ավետ Սարգսյանը, Նարինե Առաքելյանը եւ Արեւիկ Մաքունցը:

Փախել է Ադրբեջանից ու Հայաստանից ապաստան է խնդրել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի հայտարարությունը Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական […]

«Բելառուսը միտումնավոր է փչացրել հարաբերությունները Հայաստանի հետ»

«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական խմբագրության լրագրող Յուրի Դրակոխրուստը մեկնաբանելով Լուկաշենկոյի կողմից բլոգեր Լապշինի հանձնումը Բաքվին ասել է. «Իհարկե, Բելառուսը փչացրեց հարաբերությունները Հայաստանի հետ: Բայց ես կասեի,որ նա շատ ավելի բարելավեց հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այն, որ Մինսկը միտումնավոր է փչացրել հայ-բելառուսական հարաբերությունները՝ Ադրբեջանի հետ ավելի լավանալու նպատակով,արդեն բարձրաձայնում են բելառուս լրագրողները: Յուրի Դրակոխրուստը նաև չի թաքցրել,որ իր […]

«Իսլամական գաղափարները շարունակում են գրավիչ մնալ երիտասարդների շրջանում»

Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում ահաբեկչություն պլանավորելու և իսլամական ծայրահեղ արմատականությանը հարելու կասկածանքով ձերբակալվել է 4 հոգանոց մի խումբ: Ըստ տեղեկությունների՝ խումբը ահաբեկչություններ էր պլանավորել Փարիզի զբոսաշրջային վայրերում: Խուզարկության ժամանակ ձերբակալվածների մոտ հայտնաբերվել է զինամթերք և պայթուցիկներ: Ինչն է հետաքրքիր, որ խումբը հիմնականում երիտասարդներից է բաղկացած (նրանց մեջ եղել է նաև 16 տարեկան մի աղջիկ): Հետևաբար իսլամական […]

«Ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ»

«Ծառուկյան» դաշինքում ամեն ինչ պտտվում է Ծառուկյան անձի շուրջ, որին ընտրողների մի մասը համարում է հրաշագործ եւ փրկիչ: Այդ հավատը՝ գումարած փողը, լավ հնարավորություններ է ստեղծում գործարարի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի համար, անկախ նրանից՝ այն կոչվի «Ծառուկյան» դաշինք, թե ԲՀԿ: Ստանալիք ձայների քանակի վրա չի ազգի այն հանգամանքը, թե արդյոք Ծառուկյանի կողքին կլինեն վերակազմված կամ […]

Գեներալ Մանվել Գրիգորյանի անունը չկա ՀՀԿ ռեյտինգային ցուցակում

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց՝ ռեյտինգային ցուցակում բացակայում է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի անունը: Շարմազանովը շեշտեց՝   ՀՀԿ-ի  ցուցակում ԵԿՄ-ից բազմաթիվ այլ մարդիկ կան: «Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ, մենք միասին երկար տարիներ համագործակցել ենք ու ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը ԵԿՄ-ի հետ, […]

Հայտնի են ռեյտինգային ցուցակով առաջադրված ՀՀԿ-ականների անունները /տեսանյութ/

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հրապարակեց որոշ ընտրական տարածքներում առաջադրվելիք՝  իրենց թեկնածուների անունները: Այսպես, թիվ 1 ընտրակատարածքում, որտեղ ընդգրկված են Նոր Նորքը, Ավանը, Քանաքեռ-Զեյթունը, կառաջադրվեն ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Միհրան Պողոսյանը, ԵԿՄ-ից Ղուկաս Ուլիխանյանը, ընդհանուր առմամբ՝ 12 թեկնածու: Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրական տարածքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի