20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրապարակվել է մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը․ Հայաստանը 137-րդն է

Freedom House-ը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը, որում գնահատվել է 199 երկրների զանգվածային լրատվամիջոցների ազատությունը՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ: Զեկույցի տվյալների համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 63 միավորով, և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:   Ադրբեջանն ու Իրանը կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ […]

ՀՀ, ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հիմնահարցը

Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները […]

Պոլիկլինիկաներում 70-ականների լինոլեում է փռած (տեսանյութ)

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքը այսօր քարոզարշավ է  իրականացնում Դավթաշեն համայնքում։ Նրանք քայլում են տարբեր փողոցներով, մտնում բակեր, բաժանում Ելք ծրագրի սեղմակները, եւ հավաստիացնում, որ ելք կա։ Այստեղ են ոչ միայն դաշինքի ավագանու թեկնածուներ, այլ դաշինքից ընտրված պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյան, Գեւորգ Գորգիսյանը։ «Մենք եկել ենք ասելու, որ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից ելք […]

Ագրամունտը հրաժարական չտվեց

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ագրամունտը, ինչպես և ես կանխատեսում էի, հրաժարական չտվեց։ Նրա բարոյական կերպարի անգամ թեթևակի վերլուծությունը կարող էր հանգեցնել այս մտքին, որ նա մինչև վերջ օգտագործելու է ԵԽԽՎ կանոնակարգի բացը՝ նրան պաշտոնանկ անելու հնարավորության բացակայությունը։ Այնուամենայնիվ, Կանոնադրական հանձնաժողովը երեկ տարածեց հայտարարություն, որով դատապարտեց Պեդրո Ագրամունտին և փաստեց, […]

Վարչապետը և Արգենտինայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային: Վարչապետը նշել է, որ երկու երկրներն ունեն ամուր բարեկամական կապեր, ինչը պայմանավորված է նաև կենսունակ արգենտինահայ համայնքով, և Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցության օրակարգը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Կարեն Կարապետյանը կարևորել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ թեև Արգենտինան […]

Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանը  հրապարակեց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշումը: ՍԴ-ն որոշում ընդունեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ:  Գագիկ Հարությունյանը նշեց, որ ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտահայտում են ընտրողների կամքը, ընդհանուր առմամբ պահպանվել է խոսքի և հավաքների ազատությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Էկվադորի դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները և հույս է […]

Թիրախը ՀՀԿ-ն է /տեսանյութ/

«Երկիր ծիրանի» կուսակցության ծրագիրը  իրատեսական է, քանի որ այն մշակվել է քաղաքի խնդիրների քաջածանոթ մարդկանց կողմից: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմ,ան ընթացքուըմ  ասաց «Երկիր ծիրանի» կուսակցությունից ավագանու թեկնածու Սոնա Աղեկյանը: «Մենք գալիս ենք ազատագրելու մայրաքաղաքը կոռուպցիայից և աղբից՝ ուղիղ և փոխաբերական իմաստով: Քաջատեղյակ ենք քաղաքի խնդիրներին և բյուջեին, իսկ մեր կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը […]

Փորձում է պարտադրել

ՌԱՀԿ տնօրեն, քաղաքական փորձագետ Մանել Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային լարվածությանն ու դրա ֆոնին Հայաստանոի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանն, ասաց, որ երկու կարևորագույն հանգամանք կա, որ ուշադրություն են գրավում: «Նախ` Ադրբեջանի կողմից անընդհատ փորձում են Ռուսաստանին համոզել ու Մինսկի խմբին, որ վերականգնվեն բանակցությունները, սակայն նախորդ պայմանավորվածությունները` և Վիեննայի, և Սանկտ Պետերբուրգի, Ադրբեջանը չի կատարում: […]

Բյուլբյուլօղլին խայտառակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի թեկնածուների լսումների ժամանակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանըներկայացնող Փոլադ Բյուլբյուլօղլին ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակխայտառակ իրավիճակում է հայտնվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նիստը նախագահողը զգուշացրել է Բյուլբյուլօղլիին, որ թեկնածուներըպարտադիր կերպով պետք է խոսեն անգլերեն կամ ֆրանսերեն: Դեսպանը գրավոր պատրաստած մի քանինախադասություն կարդալուց հետո, սակայն, ներողություն է խնդրել և անցել է ռուսերենին: «Ինքս գոհ չեմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի