25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատգամավորները գոհ չեն՝ աշխատասենյակները մութ են ու խոնավ (ֆոտո)

Արդեն երրրորդ օր է, որ վեցերորդ գումարման խորհրդարանն սկսել է աշխատանքները, սակայն միջանցքներում պարբերաբար կարելի է մտամոլոր պատգամավորների հանդիպել: Բանն այն է, որ որոշ պատգամավորներ այդպես էլ մինչև հիմա աշխատասենյակներ չեն ստացել, շատերն էլ ստացածներից դժգոհ են: Օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին բաժին է հասել Առաքել Մովսիսյանի ճոխ աշխատասենյակը, ասում է՝ ժերեբյոկվայով են ընտրել: Արայիկ Գրիգորյանն էլ […]

Իրանի նախագահական ընտրություններում առաջատարը Ռոհանին է

Իրանում նախօրեին նախագահական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցությունը կազմել է մոտ 70 տոկոս, գրում է РИА Новости-ն։   Սա նշանակում է, որ քվեարկել է 40 միլիոն մարդ։ Նախնական հաշվարկների համաձայն՝ ընտրություններում առաջատարը գործող նախագահ Հասան Ռոհանին է։ Նա հավաքել է 22,8 միլիոն ձայն։ Երկորդ տեղում այաթոլա Իբրահիմ Ռաիսին է, ում օգտին քվեարկել է 15,4 միլիոն մարդ։ Նշենք, […]

Որակ կա. Կնյազ Հասանովը՝ խորհրդարանից (տեսանյութ)

ՀՀ-ում քրդական համայնքի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովն առաջին նիստը վարելիս անհանգիստ չի եղել: Henaran.am-ի հետ նա կիսվեց իր զգացողություններով: Իր համար անցնող օրերին ԱԺ-ում ամենատպավորիչը եղել է առաջին նիստը վարելու պահը: «Շատ դրական էր, շատ լավ ուրախ ու պատվաբեր պահ էր», – ասաց նա: «Դժվարություն չկար: Ինչքանով ունակ էի, այնքանով կատարեցի», – […]

«Բոլոր ազգային փոքրամասնությունների համար ՀՀ-ը իրական հայրենիք է»

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանից ասորական համայնքի ներկայացուցիչ, ՀՀԿ խմբակցության անդամ Արսեն Միխայլովը հետաքրքրվեց համայնքների խոշարացումից: Նա նշեց, որ Կոտայքի մարզում հնարավոր է խոշորացում լինի՝ Բյուրեղավան քաղաքին միանան մի քանի համայնքներ, այդ թվում ասորական համայնքը: «Գրել ենք նախարարությանն, ու ասել են, որ պիտի գան, հարցումներ անեն, ինչպես կարգն է: […]

Վարչապետը հասկացավ ու մեկ ամիս հետո ավելի բարձր պաշտոն առաջարկեց. Հակոբ Բեգլարյան

«Վարչապետը հասկացավ, որ ես ոչ մի կապ չունեմ գնումների հետ, և դրանից մեկ ամիս հետո ինձ ավելի բարձր պաշտոն առաջարկեց, որի համար ես իրենից շատ շնորհակալ եմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում պետական գնումների գործակալության ղեկավարն է եղել, իսկ դրանից հետո էլ նշանակվել է Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ: […]

Եթե շատ եք, չի նշանակում՝ ճիշտ եք. «Ելքը»՝ ՀՀԿ-ին

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը ԱԺ նիստին ներկայացրեց իր տեսլականը: Նա նշեց, որ լսելով թեկնածուների ելույթները նկատեց, որ միակ թեկնածուն է, որ փորձ չունի: Միաժամանակ նշեց, որ քաջածանոթ է ոլորտի խնդիրներին, թե աշխատանքի բերումով, թե Սահանադրական հանձնաժողովի անդամ լինելով: «Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հետ կապված ինքս պատրաստվում եմ առավոտից […]

Ավագանու ընտրություններ. 7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր

14.05.2017թ. Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորված աշխատանքային խումբն առանձնացրել է առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 81 հրապարակում: Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա են դարձել նաև  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 39 ահազանգերը: Նշված բոլոր հաղորդումներն օպերատիվ կերպով ուղարկվել են […]

Ամեն ինչից հիասթափված՝ գնացի պրն. Ծառուկյանի մոտ. Վահան Կարապետյան (տեսանյութ)

«Բայց ես ինքս էի չէ՞ հրաժարվել մանդատից, ասացի չէ՞ այդ օրը հայտարարեցի: Ես մոտ 9000 ձայն էի հավաքել, բայց իմ ակնկալիքներն ավելի շատ էին: Ամեն ինչից հիասթափված՝ ես գնացի պարոն Ծառուկյանի մոտ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանը, ով ևս ինքնաբացարկ հայտնած պատգամավորների թվում էր: Նա նշեց, որ ինքն է […]

Առհասարակ ինձ այս երկրում ոչինչ չի զարմացնում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի համար խորհրդարանական աշխատանքը նոր չէ, առաջին անգամը չէ, որ պատգամավոր է ընտրվել: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ տպավորիչ ոչինչ չի եղել այս մի քանի օրվա ընթացքում: «Չորս նստաշրջան եղել եմ, սա հինգերորդն է: Ոչ մի զարմանալի բան չկա, առհասարակ ինձ այս երկրում ոչինչ չի զարմացնում: Ամեն ինչ կյանքում տեսել […]

Ծառուկյանը չներեց. Ժողովուրդ

Նորընտիր Ազգային ժողովի 2-րդ նիստի ժամանակ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքից 3 հոգի ինքնաբացարկի դիմում են ներկայացրել՝ Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Խաչիկ Մանուկյանը: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացրածները դաշինքի 8 ըմբոստներից են, ովքեր համարձակվել էին առանց դաշինքի առաջնորդ Ծառուկյանի իմացության գնալ ԿԸՀ եւ հետ վերցնել նախքան ընտրությունները գրված ինքնաբացարկի դիմումները : Չնայած 8 հոգի էին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված