24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի […]

«Գրամով կշռելը խելամիտ չէ»

««Ծառուկյան» դաշինքը քննադատում է ոչ միայն Կարեն Կարապետյանի գլխավորած գործող կառավարությանը, այլև ժամանակին քննադատել է նաև Հովիկ Աբրահամյանի նախարարների կաբինետին», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց  Ազգային ժողովի փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: Վերջինս շեշտեց՝ համաձայն չէ այն պնդումներին, թե  «Ծառուկյան» դաշինքը  քննադատության չի ենթարկում Հովիկ Աբրահամյանին։ «Եթե հիշում եք, բազմաթիվ քննադատություններ են հնչել նաեւ այն […]

«Կատարում ենք քաղաքական ինքնասպանություն»/տեսանյութ/

«Գնալով  քաղաքական գործիչները մանրանում են, այսինքն՝ չենք տեսնում մեծ անձնավորությունների, ոչ մի երկրում, մանրանալը կայանում է նրանում, որ պետական, քաղաքական գործիչները չեն զբաղվում համապետական հարցերով, այսինքն զբաղվում են մանրացված հարցերով և համարվում մանր պետական գործիչներ»,-այսօր` հուլիսի 3- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հկ նախագահ Վիլ Պողոսյանը: Պողոսյանը վերլուծեց աշխարհում կատարվող քաղաքական իրավիճակները […]

Համալսարանների թիվը կկրճատվի

Հայաստանում կա 87 հազար ուսանող և 66 համալսարան․ սա մտահոգիչ փաստ է, քանի որ կրթության որակը տուժում է։    Այսօր այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Անդրադառնալով լիցենզավորման գործընթացին՝ նախարարը նշեց․ «Ի՞նչ ենք արել մինչև այսօր. ավտոմատ տվել ենք ինստիտուցիոնար հավատարմագրումը, բայց առարկայական, մասնագիտական հավատարմագրման պիտի գնանք: Նյութերն արդեն պատրաստված են: Մեկ տարվա […]

Հանրային հեռուստառադիոընկերությանը տրամադրվել է 6.5 մլրդ դրամ

2016 թվականին   ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին տրամադրվել է 258.6 մլն դրամ։ Այս մասին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում   հայտարարեց  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս շեշտեց՝ 2016-ին  պետական բյուջեից ՀՀ հանրային հեռուստառադիոընկերությանը  տրամադրվել է  6.5 մլրդ դրամ:

2016-ին որքան գումար է ծախսել ԿԳՆ-ն

2016 թվանակին ՀՀ ԿԳՆ-ին պետական բյուջեից տրամադրվել է 122.4 մլրդ   դրամ։ Այսօր ԱԺ-ում այս մասին 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման  ընթացքում նշեց  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:  Վերջինս նշեց՝ ԿԳՆ-ն   իրականացրել է 78 բյուջետային ծրագիր: Հիմնական ծախսերը կազմել են հանրակրթության ոլորտի ծախսերը՝ 90 մլրդ դրամ:  

Փոստանջյանն իզո՞ւր էր ներկուսակցական «դավաճաններ» փնտրում

Ինչպես հայտնի է, բոլորովին վերջերս Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները՝ Հայկ Պետրոսյանը եւ Մնացական Պարակշիեւը, որոնց խմբակցության որոշմամբ մեղադրել էին երեւանցու շահերը դավաճանելու եւ կուսակցության գաղափարախոսությունից ու  սկզբունքներից շեղվելու մեջ, դուրս են եկել կուսակցության ու խմբակցության շարքերից։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝  Henaran.am-ի    հետ զրույցում   քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը  նշեց․  «Եթե ասում են՝ կուսակցության գաղափարներին […]

Էհ, միանան` ինչ անեն, երիցս ձախողվե՞ն

Թավշյա հեղափոխության տարբերակ Հայաստանում կգործի միայն մի դեպքում,b երբ իշխանությունը ցանկանա։ Այն, որ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը ընկած դռնեդուռ միասնակ ջանքերի գնով ազատագրական շարժում սկսելու պրոցես է մուրում, դա վկայում է այն մասին,որ ըննդիմությունը մեզանում կաթվածահար վիճակում է։ Այսինքն ափաշկյարա ընկնենք հրապարակները , դիմենք հախուռն գրոհների ու հետո թե հուսանք, որ մի բան կստացվի։ Սա իհարկե […]

«Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք մաքուր էջից»

Ու եթե գնդապետ Վանոյանի որդին մտնի դատարան ու Ծռերին գյուլլի, նրան դժվար բան ասող լինի։ Ով էլ բան ասի, տեղում կմարգինալացվի հասարակության լայն շերտերի կողմից: Այս սարսափելի իրականության վրա են խաղադրույք արել Ծռերի հովանավորները: Քաջ գիտակցելով հայոց ցեղերի թերզարգացվածությունը՝ նրանք «око за око» սոուսով են ամեն ինչ մատուցում: Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք […]

Թել-Ավիվը պատրաստ է զենք վաճառել նաև Երևանին

Եթե իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինի ելույթներում բաց թողնենք զգացական հատվածը և Բաքվի բռնապետի վարչակարգի սուր քննադատությունը, ինչն, անշուշտ, ականջահաճո է և քարոզչական դաշտում որոշակիորեն օգտակար, ու փորձենք «ցորենը զատել հարդից», ապա կարելի է առանձնացնել երկու կարևոր շեշտադրում: Նախ՝ ակնհայտ է, որ Իսրայելն, ըստ էության, հաշտվել է այն փաստի հետ, որ շատ դեպքերում նաև ԱՄՆ-ում ունեցած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված