20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Անթույլատրելի է բռունցքներով հարցեր լուծել, ոչ կոռեկտ պահվածք դրսևորել»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զրուցել է պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի հետ այսօր խորհրդարանում կատարված միջադեպի վերաբերյալ: «Իրենք երկուսն էլ խոսել են: Ես մի բան կարող եմ ասել՝ ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պառլամենտի դահլիճում, դրանից դուրս, անկախ նրանից, թե որ խմբակցության անդամ են, բռունցքներով խնդիրներ լուծել, ցանկացած ոչ կոռեկտ պահվածք ես չեմ ընդունում […]

ԱԺ-ն ռազբորկա անելու տեղ չէ, պարոնա՛յք

Ինչպես հայտնել ենք,  այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև: Այնուհետև  «Ելք» խմբակցության ղեկավար     Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը հարձակվել է իր վրա։ Միջադեպին անդրադառնալով՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Կարծում եմ՝ նման երևույթները մեզ հարիր չեն: […]

Կոռուպցիայի դեմ պայքարում 7 կարևոր քայլ է կատարվել.նախարար

«Կոռուպցիայի դեմ պայքարում  այս տարի 7  կարևոր քայլ է կատարվել՝ սկսած անհիմն հարստացման քրեականացումից, մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար կանխիկ գործարքների սահմանափակում»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե վերջին մեկ տարվա ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարում իրենց կողմից նախաձեռնվել ու իրականացվել են մի շարք առարկայական, օրենսդրական և գործնական […]

Հայ-ռուսական միացյալ զորախմբի դերը. մի՞ֆ, թե՞ իրականություն

Երեկ ԱԺ-ում հայ-ռուսական միասնական զորախմբի ստեղծման վերաբերյալ դրույթներից խոսելիս տեղի ունեցավ մի հետաքրքիր խոսակցություն։ ԱԺ պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Կորյուն Նահապետյանը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորների հետ բանավեճի ժամանակ հայտարարեց, որ, մեծ հաշվով, հայ-ռուսական զորախմբի ստեղծումը երեկ տեղի չի ունեցել, այլ՝ 1997-1998 թվականներին, այսինքն՝ ՀՀ առաջին իշխանության տարիներին։ Սակայն դա արվել է, այսպես կոչված, […]

« Տղերք, Դուք իմ աշխատողներն եք, իսկ ես ձեզ գումար եմ տալիս»

Այսօր էլ «քաղաքական» օրակարգ ունեցանք: Իմ հաշվին աշխատավարձ ստացող երկու պատգամավոր կրկին իրենց քուչեն շփոթել էին ԱԺ-ի հետ, իրանցից մեկն էլ հպարտությամբ ստատուս էր գրել: Եթե այդ ստատուսը գրեր, ասենք, մեր կողքի քուչի Գևորիկը, ես կհասկանայի, դե դասարանցիներ են, ինքնահաստատվելու խնդիր կա, բայց ես ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ ԱԺ պատգամավորի արածը: Ինձ հիմա […]

ՀՀ նախագահի աշխատակազմում 54 միավոր հաստիք է կրճատվել

Սեպտեմբերի 1-ից ՀՀ նախագահի աշխատակազմում 54 միավոր հաստիք է կրճատվել։ Տնտեսված միջոցները կփոխանցեն ՀՀ կառավարության պահեստային ֆոնդին։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 5-ին կառավարության նիստում։ 2017–ին կտնտեսվի 29.1 մլն դրամ։  

Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից. քաղաքագետ

«Պետք է խուսափենք ուրիշների փորձը մեզ հարմարացնելու մարտավարությունից եւ հասկանանք, որ, վերջիվերջո, քաղաքական որոշումները կայացվում են ո՛չ թե նախադեպերի հիման վրա, այլ կոնկրետ իրավիճակներից ելնելով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով Կատալոնիայի անկախությունից: Ըստ նրա՝ Կատալոնիայի համար այսօր ավելի դժվար ճանապարհ է նախատեսել ճակատագիրը, քան քրդերի համար եւ, անգամ պետությունների ճանաչման պարագայում, դրդապատճառները […]

Պիտի ընթացք տանք այս վայրագությունը պատժելուն. «Ելք»

«Դեռ չենք քննարկել, բայց բոլորիս մոտեցումն այն է, որ պետք է հետևողական լինենք և բոլոր մեր ձեռքի տակ եղած ընթացակարգերով ընթացք տանք տեղի ունեցած վայրագությանը»,-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ «Պառլամենտը խոսելու վայր է, և հիմա եթե խոսելու վայրում […]

«Կանանց, երեխաներին եւ ծերերին ընտանիքում ծեծելը նորմա՞լ է».նախարար /տեսանյութ/

«Ընտանեկան բռնությունից պաշտպանությունն անհրաժեշտություն է»,-այսօր հոկտեմբերի 5- ՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների դնելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո նաև ԱԺ:  Նա կտրականապես համաձայն չէ այն կարծիքին, թե օրինագիծը դեմ է հայկական ավանդական արժեքներին։ «Եթե դուք […]

Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի