19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանի դեմ մահափորձի գործով 38 հոգի ցմահ ազատազրկման է դատապարտվել

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ նախագահ Էրդողանի դեմ կազմակերպված մահափորձի գործով դատարանը վճիռ է հրապարակել: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ գործով որպես մեղադրյալ անցնող ավելի քան 4 տասնյակ ամբաստանյալներից 35-ը դատապարտվել են քառակի ծանրացված ցմահ ազատազրկման, ևս 3-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Ծանրացված ցմահ ազատազրկման դատապարտվածների շարքում է նաև […]

Պետք է բիզնեսի կողքին լինենք.վարչապետ

վարչապետ  Կարեն Կարապետյանը կառավարության հերթական նիստի ժամանակ  անդրադարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների աջակցության գործիքների զարգացմանը: Վարչապետը  նշեց, որ վերջերս կայացած «DigiTecExpo»-ի ընթացքում կրկին արձանագրել ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու արտահանման ներուժը: «ՏՏ ոլորտում նոր գաղափարներ, ծրագրային լուծումներ ունեցող, սկսնակ, փոքր և միջին ընկերությունները հաճախ աջակցության կարիք ունեն: Առկա է նոր շուկաներ մուտքի, գործարար կապերի հաստատման, վաճառքի, մարքեթինգի […]

Ցանկացած խորհրդարանում նման երևույթները չեն բացառվում. ՀՀԿ

«Ես մասնակից չեմ եղել, չեմ տեսել, չգիտեմ ընդհանրապես ինչ է կատարվել, ես ուղղկաի խոսել եմ Նիկոլ Փաշինյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվել», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով այսօր Նիկոլ Փաշինյանի ու Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպից։ «Երևույթն անընդունելի է, բայց ցանկացած խորհրդարան ապահովագրված չէ նման դեպքերից»,-նկատեց նա: […]

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորների առաջարկը մերժվել է

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնության առաջարկը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին: Նախագծով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց […]

Թուրքիայում այսօր կա 37․055 ծպտյալ հայ ընտանիք. թուրք գործիչ

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ծավալած իր գործունեությամբ և հակահայ տրամադրություններով հայտնի թուրքական «ASİMDER» միության նախագահ Գյոքսել Գյուլբեյն անդրադարձել է Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի հարցին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը։ Գյուլբեյը նշել է, որ «հայերի տեղահանության» (այսինքն՝ Հայոց ցեղասպանության) ժամանակ իրենց տներից հեռանալ չցանկացող հայերը քողարկվել են քրդերի, ալևիների, թուրքերի անվան տակ և […]

Փաշինյան-Գեղամյան վեճը շարունակվում է. ինչ կապ ունի Վահրամ Բաղդասարյանը

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանի միջև միջադեպի վերաբերյալ հայտարարությունները շարունակվում են: «Արդեն տեղեկացրել եմ, որ Արտաշես Գեղամյանը խուլիգանի նման բռունցքներով հարձակվել է ինձ վրա, եղել են վկաներ՝ ԱԺ պատգամավորներ, լրագրողներ, անվտանգության աշատակիցներ, մենք պարզաբանում ենք պահանջում ՀՀԿ խմբակցությունից տեղի ունեցածի առթիվ»,-խորհրդարանում նիստի ժամանակ հայտարարեց Փաշինյանը: Նա նշեց, որ պետք է հետամուտ լինել, […]

Դա ի՞նչ է նշանակում, որ Արտաշես Գեղամյանն Արտաշես Գեղամյանն է. Փաշինյան (տեսանյութ)

«Դա ի՞նչ է նշանակում, որ Արտաշես Գեղամյանն Արտաշես Գեղամյանն է»,-խորհրդարանում լրագրողներին ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով իր ու Գեղամյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ երկրորդ կողմի հայտարարությանը: Գեղամյանը հերքել էր, թե բռունցքներով հարձակվել ու հարվածել է Փաշինյանին՝ ասելով. «Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ […]

Դուք որեւէ փայլ տեսնո՞ւմ եք հագուստիս վրա. Գեղամյանը՝ միջադեպից

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը հերքում է, որ բռունցքներով հարձակվել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա: Լրագրողների հետ զրույցում Գեղամյանը հայտարարեց.  «Եթե ես բռունցքներով հարձակվեի որեւէ մեկի վրա, համոզված եղեք, իրեն հիվանդանոց կտանեին, որովհետեւ 3,5 տարի բռնցքամարտով եմ զբաղվել: Եթե միջադեպ լիներ, դիմացինս կհայտնվեր հիվանդանոցում»: Հիշեցնենք, որ նման հայտարարություն արել էր Փաշինյանը ֆեյսբուքյան […]

Կգնահատեն

ՀՀ կառավարության հերթական նիստը մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի ավանդական դարձած հանձնարարականներով: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերվում էր միջազգային պարտավորությունների կատարմանը: «Բազմիցս հայտարարել եմ  կոռուպցիայի դեմ պայքարում մեր վճռականության մասին և վերջին մեկ տարվա ընթացքում այդ ոլորտում մեր կողմից նախաձեռնվել և իրականացվել են առարկայական, օրենսդրական և գործնական փոփոխություններ: 2018 թվականին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում իրականացված միջոցառումները գնահատվելու […]

Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորը զրկվել է մանդատից

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Սիիրթ նահանգի կին պատգամավոր Բեսիմե Քոնջան զրկվել է մանդատից։ Ըստ թուրքական «Birgun» թերթի կայքի՝ այդ մասին համապատասխան փաստաթուղթ է հրապարակվել Թուրքիայի կառավարության աշխատակազմի կողմից։ Նշյալ փաստաթուղթն ընթերցվել է Թուրքիայի խորհդարանում, որից հետո Քոնջան զրկվել է պատգամավորական մանդատից։ Որպես դրա պատճառ նշվել է այն, որ Քոնջան իր ելույթներում աջակցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի