18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է. Վ. Բաղդասարյան

 ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հորդորում է գործընկերներին իրենց մտքերը հանգիստ արտահայտել։ «Նույն տոնայնությամբ չեմ պատասխանի իմ գործընկերներին, բայց կցանկանայի ասել, որ այսօրվա ՊՆ Վիգեն Սարգսյանը մեր երկրի ամեաառանցքային քաղաքական գործիչներից մեկն է, և պատահական չէ, որ 2017 թ-ի ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորում էր Վիգեն Սարգսյանը։ Նրա առաջնորդությամբ ՀՀԿ-ն ունեցել է կայուն մեծամասնություն», -այսօր […]

Կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք. Փաշինյանը՝ Պաշտպանության նախարարին

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթեցմամբ քննարկմանը  Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց՝ զարմանալի է, որ հիմնական զեկուցողը Պաշտպանության փոխնախարարն է, ոչ թե նախարար Վիգեն Սարգսյանը: Փաշինյանը նշեց, որ առաջին ընթեցման ժամանակ նախարար Սարգսյանի եզրափակիչ ելույթից հետո, ինչը, նրա որակմամբ, բավական ցինիկ էր, անդրադառնալու […]

Հայաստանում բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողներին ներկայացրեց իրենց կենտրոնի կատարած հարցումների ամփոփ պատկերը՝ Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցում հանրային տրամադրությունների վերաբերյալ: Ըստ այդմ՝ Հայաստանում բնակչության 65 տոկոսը կողմ է Ռուսաստանի հետ համագործակցությանը, 20 տոկոսը՝ Եվրամիության և ԱՄՆ-ի, 2-ական տոկոսը՝ Իրանի և Չինաստանի, և 11 տոկոսը կարծիք չունի համագործակցության մասով: «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Եվրամիության […]

Ադրբեջանական ԶԼՄ-ները Իրանն անվանել են «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից»

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում երեկ հայտնվել է մի հոդված, որտեղ Իրանն անվանվել է «Հայաստանի հետ համատեղ Ղարաբաղի օկուպացիայի մասնակից» և «դե-ֆակտո Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչող երկիր»։ Որպես ասվածի հիմնավորում՝ հոդվածագիրը՝ Չինգիզ Ռուստամովը, բերել է Իրանի Իսլամական Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կառուցված ջրամբարի փաստը՝ ընդգծելով, որ ջրամբարը […]

Դիմացինի վրա ցեխ շպրտելը որևէ մեկի քաղաքական կշիռը չի ավելացնում. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանոցն առաջարկում է օրենսդրական նախաձեռնությունների մասին խոսելից հենց նախագծից խոսել, ոչ թե պիտակավորումներ անել. այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ: «Այս օրենսդրական նախաձեռնությունն ունի հանրային մեծ հետաքրքրություն ու կարևորություն, սա անվտանգության հիմնախնդիր է լուծում: Այս օրերին տարբեր ծայրահեղությունների […]

Ինչ է փոխվել աղմկահարույց նախագծում. ներկայացվում է խորհրդարանում

Ազգային ժողովը սկսել է երկրորդ ընթեցմամբ քննարկել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագիծը: Հիմնական զեկուցող Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ հաշվի առնելով նախագածի նկատմամբ հանրային հետաքրքրությունը՝ նախագծում մի շարք նորամուծություններ են մտցվել: «Փոփոխությունները նպատակ ունեն՝ լուծելու տարիների ընթացքվում կուտակված տարբեր խնդիներ՝ պաշտպանության համակարգում, գիտակրթական ոլորտում, պահեստազորի […]

Տղաները պիտի դադարեցնեն հացադուլը ու վերադառնան դասերին. ՀՀԿ պատգամավոր

Ազգային ժողովում քննարկման է դրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Նշենք, որ հենց այս օրենքում տարկետումը վերացնելու առաջարկի դեմ են պայքարում մի շարք ուսանողներ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը մոտենալով ամբիոնին հիշեցրեց, որ այսօր այդ ուսանողներից 5-ը փակվել է համալսարանի դասասենյակներից մեկում ու հացադուլ է հայտարարել: Նա […]

«3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»

«Հեռախոսս փչացած է եղել, տեխնիկական խնդիր է եղել, 3G-ն անջատված չի եղել, դրանից է եղել»-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ մեկնաբանելով մամուլի հրապարակումները, թե ինքը պետական բյուջեի միջոցների հաշվին շուրջ 2 միլիոնի հեռախոսով խոսել է: Ըստ մամուլի՝ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս տարվա մայիսին իր ծառայողական բջջային հեռախոսով 2 […]

Էրդողան-Պուտին բանակցությունները տեւել են 4 ժամ․ ինչ են քննարկել նրանք /տեսանյութ/

Նախօրեին Սոչիում տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, ովը տեւել է ավելի քան 4 ժամ։ Հանդիպման ավարտից հետո նախագահները լրագրողներին ասել են, որ հանդիպումը շատ արդյունավետ էր։ Հայտնի է, որ նրանք քննարկել են Սիրիայի հարցը, ռուս-թուրքական հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարը եւ այլն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը […]

Լուրջ ինտրիգ. Սերժ Սարգսյանը կձգի. Հրապարակ

Ինտրիգային թեմաներից է նաեւ կւսռավարությանն առընթեր մարմինների ճակատագիրը՝ ԱԱԾ-ի եւ ոստիկանության։ Կառույցներին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ դրանց ստատուս-քվոն չի փոխվելու, նախագահի «իրավասությունից» անցնելու են վարչապետի իրավասության ներքո։ Բայց չեն ասում, թե որտեղ են մշակվում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքի դրույթները։ ՀՀԿ-ում կարծում են, որ «շեֆն այդ մասին կհայտարարի վերջին վայրկյանին, ինչպես եղավ ապրիլյան ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի