25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր հողն այլևս ի զորու չէ նոր մարդկային կորուստներ կրելու. Հասմիկ Պապյանի բաց նամակը` Սերժ Սարգսյանին

Երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին: «Դեռևս չեն մարել Ամանորի և Սուրբ Ծննդյան Տոների զանգերի ղողանջները: Եվրոպացիների համար՝ մարդասիրության, գթասրտության, հանդուրժողականության, սիրո և հավատքի խորհուրդ ունեցող ամենանվիրական օրերն են: Հայաստանի հանրապետության ղեկավար հարգելի այրեր՝ վստահեցրեք մեզ, որ այսուհետ մենք նույնպես դառնալու ենք […]

Գարո Փայլանը ցուցմունք է տվել դատախազությունում

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը կանչվել է Անկարայի դատախազություն՝ ցուցմունք տալու: Ըստ թուրքական «demokrathaber.org» լրատվական կայքի՝ հայ պատգամավորը ցուցմունք է տվել Թուրքիայից Եվրոպա տեղափոխված մտավորականների ու հասարակական գործիչների դեմ նախապատրաստվող մահափորձերի մասին իր արած հայտարարության առիթով սկսված հետաքննության շրջանակներում : Փայլանը, ավելի ուշ խոսելով դատախազությունում տված ցուցմունքների մասին, ասել […]

Պետք է նոր և ամբողջական տեսքի բերվի Դատական օրենսգիրքը․ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի ղեկավար կազմի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ թեև պարբերաբար հանդիպում է ունենում ԱԺ նախագահի, այլ պատգամավորների հետ, սակայն նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է և նպատակ ունի առավելապես կենտրոնանալու Սահմանադրության փոփոխություններից հետո կառավարման նոր համակարգի պայմաններում իրականացվելիք մեծ ծավալի աշխատանքի, բոլորին հուզող արդիական մի […]

Սերժ Սարգսյանը օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 12-ին, շուրջ 3 տասնյակ օրենք է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները. – Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, – Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, – Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ […]

Էրդողանի պապը Սարիղամիշի ճակատամարտում մահացել է սառնամանիքից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր մորական պապը՝ Մուսթաֆա օղլու Քեմալը մահացել է Սարիղամիշի հանրահայտ ճակատամարտի ժամանակ: Միջանկյալ նշենք, որ թուրքական զորքերը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր փաշայի գլխավորությամբ 1914-ի դեկտեմբերի 20-ին հարձակում սկսեցին ռուսական զորքերի դեմ Սարիղամիշի ուղղությամբ։ Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահը նշել էր, որ իր պապը այդ օրերին զենքը  ձեռքին ցրտահարվել […]

«Իրական բունտի չեն հանգեցնի»

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն ասում է, որ չնայած բոլորն էլ տեսնում են, որ սոցիալական բունտի բոլոր հիմքերն ու պատճառները կան, սակայն ոչ «Ելքի» բողոքի ակցիան, ոչ էլ այլ ցույցերը իսկական բունտի չեն հանգեցնի: «Էլի եմ ասել ու ասում եմ՝ հայաստանցին, որպես պայքարի միջոց, ընտրել է արտագաղթը, ոչ թե իր սեփական իրավունքների պաշտպանությունը»,-Henaran.am-ի […]

«Սա այն պատճառը չէ, որ կարելի է անվստահություն հայտնել Կառավարությանը»

«Այնպես չէ, որ ցանկացած քաղաքական ուժ միայն դեմ արտահայտվելով կամ ցույցով կարող է իր կամքը թելադրել մյուս ուժերին: Թանկացումները ոչ մի քաղաքական ուժ էլ լավ չի ընդունում, իշխանության բյուջեի վրա էլ է դա ազդում բոլորիս, յուրաքանչյուրիս»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը՝ խոսելով «Ելքի» կազմակերպած երթի մասին՝ ընդդեմ թանկացումների: Նա նշեց, որ […]

Նախագահի պաշտոնում կներկայացնենք մի թեկնածուի, որ կունենա շատ լուրջ կենսագրություն. Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի այսօրվա նիստում ամփոփվել է 2017 թվականի քաղաքական տարին: «Նիստում քննարկել ենք 2018 թվականի առաջին եռամսյակի անելիքները»,-նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ քննարկվել են նաև ՀՀԿ-ի անելիքները Ազգային ժողովում: «Քննարկել ենք նաև ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարցեր»,-ասաց Է. Շարմազանովը: Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուի հարցին, ապա ՀՀԿ […]

Մեր սուրբ պարտականությունն է պաշտպանել Արցախի ժողովրդի աստվածատուր իրավունքը. ՀՀԿ

«Արցախն արդեն շուրջ 26 տարի անկախ հանրապետություն է փաստացի, ու Արցախի հանրապետության դե յուրե միջազգային ճանաչումը ժամանակի հարց է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, թե  տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա պետք է լուծվի ղարաբաղյան խնդիրը: Շարմազանովն ընդգծեց՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, […]

Սա օդից չի եկել, սա նախագահի, մեր ուժային կառույցների ամենօրյա աշխատանքի արդյունք է

«ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չի փոխվել. ՀՀ-ում որևէ քաղաքացի անգամ իր պաշտոնից, ֆինանսից, օրենքից վեր լինել չի կարող»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀկ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով վերջին օրերին աղմկահարույց դեպքի մասին, որին մասնակցություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված