25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԿ-ը մեկ անգամ չէ, որ խոսել է, և այն եզակի կառույցն է, որ դատապարտել է Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները ՀՀ տարածքում. Շարմազանով

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը՝ Խոսրով Հարությունյանի նախագահությամբ որոշում է ընդունել ԼՂ հակամարտության գոտում հավաքական անվտանգության հնարավոր սպառնալիքի մասին: Այնտեղ նշվում է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վերահաժողովի քաղաքական հանձնաժողովը հղում է անում […]

Բակո Սահակյանը ծանոթացել է Ասկերանի գյուղերի բարեկարգման ծրագրերին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին այցելել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ եւ ծանոթացել գյուղերում բարեկարգման ծրագրերի իրականացմանը: Երկրի ղեկավարը կարեւորել է գյուղական բնակավայրերի շարունակական եւ համաչափ զարգացումը՝ համարելով այն Արցախի սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման եւ ժողովրդագրության բարելավման կայուն հիմքերից մեկը:  Նախագահը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների որակի եւ արդյունավետության պահպանման […]

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը գալիս է Հայաստան

Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը մարտի 30-ից 31-ը կայցելի Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։  Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները:

«Ծառուկյանը» սեփական ընդդիմադիր դեմքը պահելու խնդիր ունի

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է, որ եթե Ազգային ժողովում «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը կողմ քվեարկի Հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուին, ապա վտանգի տակ կդնի իր ընդդիմադիր իմիջը, այդ թվում և վարկանիշը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Վիգեն Հակոբյանը նկատեց, որ այն, որ դաշինքը կողմ քվեարկեց ՀՀԿ-ի ներկայացրած նախագահի թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին, դեռ ոչինչ, քանի […]

Նախագահն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է փոխըմբռնման և փոխվստահության բարձր մակարդակը: Սերժ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ միջպետական […]

Նախագահին քրեակատարողական վարչության պետը զեկուցել է ոլորտում 2017թ. իրականացված աշխատանքների և 2018թ. նախանշված ծրագրերի մասին

Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների և ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին: […]

Անկարայում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի է ունենալու Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այդ նպատակով Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը  կմեկնի Անկարա, որտեղ առանձին հանդիպումներ կունենա Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի, ինչպես նաև պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի հետ։ Նշվում է, որ ադրբեջանցի պաշտոնյան իր թուրք գործընկերների հետ կքննարկի ռազմական ոլորտում […]

ՄԱԿ-ում տարածվել է սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի ԱԺ հայտարարությունը

Մարտի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է ԱՀ Ազգային ժողովի հայտարարությունը՝ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ։ Փաստաթուղթը հրապարակվել է ՄԱԿ պաշտոնական կայքէջում և հասանելի է հետևյալ հղումով՝ https://digitallibrary.un.org/record/1478118/files/A_72_780%26S_2018_200-EN.pdf: Ավելի վաղ՝ մարտի 2-ին, հայտարարությունը տարածվել էր նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում։

Սերժ Սարգսյանն օրենքներ է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 29-ին, 40-ից ավելի օրենքներ է ստորագրել: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ստորագրվել են, մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները. – Քաղաքացիական ծառայության մասին, – Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին, – «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, – «Պետական պաշտոններ զբաղեցնող […]

Նախագահը ներկա է գտնվել «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել ս.թ. մարտի 29-ից 31-ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որի կապակցությամբ ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Ցուցահանդեսի բացման առիթով կազմակերպված մշակութային ծրագիրը և հատուկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի