18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեք մեծ բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյանի կամուրջ հատվածը. Փաշինյանը գրկեց վարորդին

Ցուցարարները «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել են Կիեւյան կամրջին: Այստեղ երեք խոշոր բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյան կամուրջ ճանապարհը՝ հայտարարելով, թե մեքենաները փչացել են: Նիկոլ Փաշինյանը մոտեցավ բեռնատարներից մեկի վարորդին եւ ողջագուրվեց նրա հետ: Վարորդները միացան երթին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բեռնատարների վարորդներին ասաց, որ լավ բան չեն անում: […]

Լուրեր են տարածվել, իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Այսօր լրատվամիջոցներից մեկում տեղ է գտել լուր, թե իբր ԵՄ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, ներքաղաքական գործընթացների պատճառով։ Զարմանալի է, որ նման գնահատական կարող էր հնչել Լատվիայի կողմից այն վավերացնելու որոշման հաջորդ օրը։ Իրականում, Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր […]

Ցույցեր Վրաստանում․ պահանջում են դադարեցնել НТВ+-ի հեռարձակումը

Վրաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են իրականացվել։ արդիկ բողոքում են ռուսական «НТВ +» հեռուստաընկերության հեռարձակումը Վրաստանի տարածքում սկսելու որոշումից։ Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հեռուստաընկերությունը ռուսաստանի ղեկավարության քաղաքական գործիքն է, ակտիվ կերպով զբաղվում է ռուսական գաղափարախոսությամբ, հետեւաբար Վրաստանի հեռուստադիտողին այն պետք չէ։          

Անահիտ Բախշյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ ջան, տղա՛ս, ամբողջությամբ կիսում եմ մտահոգություններդ, կարգախոսդ, բայց անհանգիստ եմ թե՛ քեզ համար, թե՛ հազարավոր եիտասարդների համար, որոնց մեջ է նաև թոռնիկս, ում չեմ էլ փորձի ետ պահել: Աչքը տեսածից է վախենում, կարող եք ենթարկվել բռնության։ Չեմ թաքցնում, որ անձամբ չէի հավատում այս շարժման բազմամարդությանը, այն քեզ հաջողվեց, սրտանց շնորհավորում եմ։ Ես մշտապես հայտարարել […]

Ցուցարարները փակել են Դավիթ Անհաղթի փողոցը. կոչ ոստիկաններին

Ցուցարարները շուրջ 30 րոպե է՝ փակել են Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցը։ Ցուցարարները կանգնել են փողոցի երթեւեկելի հատվածում եւ կաթվածահար արել երթեւեկությունը։ Ոստիկաններին չի հաջողվում նրանց դուրս բերել երթեւեկելի հատվածից։ Ցուցարարները վարորդներին եւ ոստիկաններին կոչ են անում միանալ ցույցին։ Նրանք վանկարկում են. «Քայլ արա, մերժիր Սերժին»։   Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ […]

Հեչ չեմ պատկերացնում Նիկոլին

Սերժ Սարգսյանն ու Արամը փորձեցին մաքսիմալ չխոսել օրվա խնդրից․․․ օդում կախված հարցից․ Ինչով է ի վերջո ավարտվելու այս շարժումն ու այս ամենը -Պատճառն էլ հասկանալի է․ -Չբորբոքել ամեն մի ասված բառով, ամեն մի ստորակետով․․․ առանց այն էլ լարված վիճակը․․ -Ինչ վերաբերում է ֆինալին․․ -Թիրախային էր․․ -Ղարաբաղը եւ բանակցությունների գործընթացն այո, Սերժի ջոկերն է․․․ Հ․Գ․ ամբողջ […]

Ցուցարարները փակեցին Գրիգոր Լուսավորիչ փողոցը

Ցուցարարների խումբը Երեւանի քաղաքապետարանի մոտ փակեց Գրիգոր Լուսավորիչ փողոցը: Նրանք երթով քայլում են դեպի Արշակունյաց պողոտա: Նշենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Ոստիկանները արագ ժամանելով տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական […]

Լրագրող Տիրայր Մուրադյանը ազատ է արձակվել

Երեւան-Աբովյան մայրուղուց ոստիկանները բերման են ենթարկել sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրողը: Տիրայր Մուրադյանը հայտարարել է, որ լրագրող է, բեյջ ունի, ոստիկանները հաշվի չեն առել, բռնի ուժով նստեցնել են մեքենան ու բերման ենթարկել: «Ինձ տանում են անհայտ ուղղությամբ», – իր էջում հասցրել է տեղեկացնել Տիրայր Մուրադյանը: Ավելի ուշ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի