24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հին ռեժիմը դեռ գործում է.պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաեւ պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: «Ազատություն քաղբանտրակյալներին եւ «Սասնա ծռերին»,-գրված է նրանց ձեռքի պաստառին: Ազատամարտիկ, գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանի խոսքով, դատախազն ու դատավորը դեռ գործում են հին մեթոդով. «երկու  օր առաջ դատարանը չփոխեց «Սասնա ծռեր» խմբի […]

Նիկոլ Փաշինյանը Սոչիում առանձնազրույց է ունեցել Տիգրան Սարգսյանի հետ

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության առաջիկա գագաթնաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:  

Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-մոլդովական հարաբերությունների մակարդակը և կարևորել հետագա զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը:  Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել, որ այն չի համապատասխանում քաղաքական […]

«Դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է. խնդիրը պետք է լուծել»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ նոր կառավարությունը պետք է ձեռնամուխ լինի կառավարական ավտոմեքենաների թվի հետ կապված խնդիրներին. «Տասնյակ տարիներ տեսնում էինք, որ կառավարությունում, Ազգային ժողովում, նախագահականի դիմաց շատ շքեղ մեքենաներ կային, դա հակաէսթետիկ ու հակաբարոյական է, դա էլիտայի որակի մասին է խոսում, ցածր որակի, ոչ ցիվիլ որակի մասին է խոսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: […]

«Նոր նախարարները բոլորի համար «կինդր սյուրպրիզներ» են» (տեսանյութ)

«Կառավարության կազմը մեծ մասամբ անծանոթ են, բայց քանի որ անձամբ չեմ ճանաչում, չեմ ցանկանում կարծիք հայտնել, բայց մարդիկ են, եկել են, կաշխատեն, կերևա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը: Նա նկատեց՝ շատ կարևոր է, թե ինչ ծրագրով է հանդես գալու նոր կառավարությունը,իսկ  անձերի քննարկումը շատ սխալ է: «Կարևոր է նաև նախապատրաստական աշխատանքը մինչև արտահերթ […]

Շատ կարևոր հարց. վաղը ուշացած կլինի

Շատ կարևոր հարց մեր ազգի համար, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք, քանզի վաղը ուշացած կլինենք: Քանի որ պ-ն Փաշինյանին անչափ շատ նամակներ են գրում ամենատարբեր հարցերով և բնականաբար բոլորին պատասխանելը հնարավոր չէ, ուստի խնդրում եմ տարածել բոլորիս մտահոգող այս հարցը,  որպեսզի անպայման հասնի և անպատասխան չմնա: Խոսքս Քաղաքացիական պայմանագիր ՀԿ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի […]

Սենսացիաներ պետք չէ ակնկալել. քաղաքագետ

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը գտնում է, որ բոլոր երկրների նկատմամբ Ռուսաստանը միշտ էլ «մահակի ու բլիթի» քաղաքականություն է վարել ու վարում, այդպես է վարվում նաև հիմա: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: «Օրինակ ռուսական քաղաքական վերնախավից Լեոնտևը շատ կոպիտ էր արտահայտվել, սա տրամադրությունների արդյունք էր, չկար արգելք Հայաստանի մասին վատ կամ լավ խոսելու,  սակայն […]

Առողջապահության նախարարի աթեիզմն ինչ է մասոնների ֆոնին

Ժամանակ չեղավ,  Բայց դե՝ անդրադառնամ, բոլոր դեպքերում էսս թեմային․ -Առողջապահության նախարարի աթեիզմի ֆոնին․ -Էն որ երեսունյոթամյա <<քաղաքացին>> փորձել էր կտրել Մայր Տաճարի գմբեթե մետաղյա խաչը․ -Տեղը դնել մետաղյա վարդը․․ Ասե՞մ, թե հասկացաք․․․ -Նյու-խաչագողը պարզ խաչագող չի, փաստորեն․․․ -Այո․․․ Վարդը՝ մասոնական ամենահայտնի՝ ռոզենկրեյսերների սիմոլն է․․․  Այո, <<դելո տոնկոյե>>․․․ Հ․Գ․ Ի դեպ․ Ռուսաստանում Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը եւ […]

Փաշինյանն այս հարցում միանգամայն ճիշտ է. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Վիգեն Սարգսյանին

Հակաճառելով Հայաստանի` որպես Ղարաբաղյան հակամարտության կողմի մասին օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին, պաշտպանության պաշտոնաթող նախարար Վիգեն Սարգսյանն ասել է հետևյալը. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, […]

Նոր ոճ, մոտեցում, փիլիսոփայություն, կուլտուրա…Վարչապետը` նախարարներին

Կիրակի տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նորանշանակ նախարարների հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, վարչապետը  նախարարներին շնորհավորել է նրանց կառավարության կազմում ընդգրկվելու կապակցությամբ և նշել. «Խնդրում եմ ձեզ հենց այսօրվանից անցնել աշխատանքի, ծանոթանալ ընթացիկ վիճակին, որպեսզի ընդհանրապես ժամանակ չկորցնենք, որովհետև կան օպերատիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է ժամ առաջ լուծել: Մեր աշխատանքի տրամաբանությունը և փիլիսոփայությունը պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված