19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բաց նամակ Արմեն Սարգսյանին

Մի շարք ասարակական գործիչներ, մտավորականներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հորդորելով լուծել Ժիրայր Սեֆիլյանի ՀՀ քաղաքացիություն տրամադրելու հարցը:  Նամակում, մասնավորապես, ասվում է. «Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանը 1990 թ. ի վեր մշտապես բնակվում է Հայաստանում /Արցախը ներառյալ/: Այդ ընթացքում նա միայն մեկ անգամ է բացակայել՝ 1995-1997 թթ., մոտ երկու տարի ժամանակով: […]

«Երևան սիթի» և այլ ընկերություններին ՊԵԿ-ից 3-5 օր են տվել (տեսանյութ)

ՊԵԿ նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողներին հայտարարեց, որ խոշոր հարկ վճարող ընկերություններին զգուշացրել են վերադառնալ օրենքի դաշտ և տրամադրել ՀԴՄ-ները՝ օրենքով սահմանված կարգով։ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող 10-12 պատասխանատուների հետ ու քննարկել հարցը.   «Մենք ուղղակի ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, և շատ արագ պետք է վերադառնալ օրենքի […]

Իրենք նույնիսկ դրա համարձակությունը չեն կարող ունենալ, որ անտեսեն. Հրանտ Մարգարյանը՝ նոր կառավարությանը

Միայն դա չէր, շատ բան կար այնտեղ, որ ընդունելի չէր. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն` անդրադառնալով Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, որտեղ հնչել են ռուսական երգեր` նվիրված երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակին: «Ես այդ ամեն ինչը ոչ թե միտումին, այլ այս փոփոխության բերումով ստեղծված թափթփվածությանն եմ վերագրում: Թե ներկայությունը քաղաքական դեմքերի և թե […]

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Դավիթ Սանասարյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին:  Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:              «Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ […]

« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում».վրացագետ/տեսանյութ/

« Հայ-վրացական հարաբերություններում նոր դրական ֆոն է ստեղծվում: Հասունացել է իրավիճակ ավելի խորացնելու հարաբերությունները և նոր փուլ մտնելու»,-այսօր՝ մայիսի 29-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-վրացական հարաբաերությունների զարգացման հեռանկարներին ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Վրացագետը կարևորեց ՀՀ Նախագահ Արմեն սարգսյանի այցը Վրաստան.«Օրակարգը բավականին հագեցած էր և միջպետական լուրջ նշանակություն ունեցավ»: Վրացագետը հայ-Վրացական հարաբերություններում […]

Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարը նշում է, որ կդիտարկի այդ հարցը

 Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) հաղորդմամբ, մայիսի 23-ին ԱՄՆ Պետքարտուղարության բյուջեի, գործառնությունների և քաղաքականության գերակայությունների մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ լսումների ընթացքում և կոնգրեսական Բրեդ Շերմանը (դեմոկրատ, Կալիֆորնիա), և կոնգրեսական Դեյվիդ Սիսիլինին (դեմոկրատ, Ռոդ Այլենդ) Հայոց Ցեղասպանության թեման բարձրացրեցին: Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ կոնգրեսական Շերմանն առաջարկեց, […]

Ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան. ջախջախիչ հակահարված կլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում ՝  Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է մեկնարկել: Այս մասին նա նշեց խորհդարանում լրագրողների հետ զրույցում ՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի»-ներում ստուգումներ անցկացնելու մասին հայտարարությանը: Վարչապետը նշեց, որ այն, ինչ իրենք հայտարարել էին, թե վենդետաներ չեն լինելու, դա վերահաստատում է, բայց նաև ասում […]

Ես ամեն օր, երբ ինձ պետք է, զանգահարում եմ Վարդան Հարությունյանին. ՊԵԿ նախագահ

«ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ, թե արդյոք ՊԵԿ նախկին  նախագահ Վարդան Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվում է, թե ոչ։ «Էդպիսի տեղկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ՝ երկրում չէ, բայց այդ եզրույթը՝ փախած է, փախած չէ, չէի օգտագործի», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անանյանն՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, որ Հարությունյանը մեկնել է Իսպանիա՝ հետապնդումներից խուսափելու համար։ […]

Ցավալի թյուրիմացություն է եղել. Փաշինյանը մեղադրում է հին համակարգին

«Պարոն Բաբլոյանը հրավիրված է եղել, ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի ցավալի թյուրիմացություն է եղել»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ԱԺ նախագահի բացակայությանը: «Ես հույս ունեմ, որ բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում ավանդույթ կա, որ բոլոր հարցերը վարչապետի մակարդակով […]

Դատախազը պետք է պատասխան տա «Հաց բերողի» մահվան համար. ակցիա

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին և «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ դատախազության դիմաց: Նրանք պահանջում են ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը: Գասպարին  նշեց, որ Գլխավոր դատախազը պարտավոր է պատասխան տալ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան համար: Ակցիայի մասնակիցները պահանջում են նաև անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի