25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը կգնա ծանոթանալու Ամուլսարի խնդրին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր կմեկնի Սյունիք՝ քաղաքացիների հետ հանդպումներ ունենալու Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Կապանի կենտրոնական հրապարակներում։ Նաև՝ դահլիճային հանդիպում Քաջարանում։ «Ուրբաթ առավոտյան կմեկնեմ Ջերմուկ՝ Ամուլսարի խնդրին տեղում ծանոթանալու»,– հավելել է վարչապետ Փաշինյանը։

Գնում ենք զբոսանքի. ինչպես ԱԱԾ աշխատակիցները տարան Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդուն /տեսանյութ/

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ  հատուկ գործողություններ էին իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանին պատկանող բնակարանում։ Շուրջ 8 ժամ տևած գործողությունները դադարեցրելուց ԱԱԾ աշխատակիցները հեռացել են՝ Ալեքսանդր Սարգսյանի եւ նրա որդու՝ Հայկ Սարգսյանի հետ միասին։

Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է պահել լարվածությունը, բայց դա չի կարելի անել այս գնով

Ինչպես գիտենք  նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը` այն դեպքում, երբ ՀՔԾ-ի առաջադրած հոդվածը 2008-ին չի եղել, լրացվել է 2009-ին, ԱԺ-ում արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին արդյո՞ք  այստեղ  խնդիր չի […]

Բացահայտումներ եղել են, որոնք վերաբերվել են նաեւ ՀՀԿ-ին, ուղղակի դրանց մասին այսքան բարձրաձայն չի խոսվել

Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանին հարցրեցին, որ գրեթե ամեն օր լսում ենք ՀՀԿ-ի որեւէ անդամի կամ նրան փոխկապակցված անձի կողմից յուրացման մասին բացահայտումներ, և քանի որ վերջինս տեւական ժամանակ եղել է իշխանության մեջ, արդյո՞ք ինքն էլ է այսպիսի կառավարում իրականացրել: Հարցին ի պատասխան Հարությունյանը ասաց. «Հանցագործություններ կատարող անձինք միշտ կարող […]

Բուհերում լեկցիա թելադրող և ուսանողներին այն գրել պարտադրող դասախոսները կհեռացվեն

 Շախմատ առարկայի մեթոդաբանությունը կփոխվի: «Ազատության» եթերում հայտարարեց Կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:  Հարցին՝ շախմատ առարկան շատ չէ՞ ակադեմիկացված, արդյոք դա դպրոցակականների համար ծանրաբեռնվածություն չի՞ առաջացնում, նախարարի տեղակալը պատասխանեց. «Շախմատի հետ կապված՝ դժգոհություններ ստացել ենք: Խնդիրը մեթոդաբանական դաշտում է՝ ինչպես ուսուցանել առարկան: Շախմատով տրամաբանությունը կարելի է զարգացնել: Ընդունում ենք, որ մեթոդաբանական խնդիրներ կան: Որոշակի ինստիտուցիոնալ […]

Ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ. Զոհրաբյանը՝ Ալ. Սարգսյանի տան խուզարկության մասին

«Չեմ ուզում կանխակալ գնահատականներ տալ ու որեւէ կերպ ճնշում գործադրել։ Ինձ համար մի փաստ գոյություն ունի՝ նրանք, ովքեր թալանել են երկիրը, պիտի կանգնեն օրենքի առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ արձագանքելով հարցին, թե՝ «ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Սարգսյանի տանը խուզարկությունից հետո ԱԱԾ-ն, ի վերջո, կհասնի՞ նախկին նախագահներին»: Նաիրա Զոհրաբյանը խոսեց […]

Թեժ քննարկում ԸՕ հանձնաժողովում. Ծառուկյան դաշինքին դուր չեկավ ՀՅԴ-ի առաջարկը /տեսանյութ/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը  10 առաջարկություն  ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հանձնաժողովին:  Առաջինը վերաբերում է  գործող տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերացմանը: ՀՅԴ առաջարկում է անցում կատարել բաց համամասնական համակարգի, երբ ընտրողն ինքն է որոշում, թե տվյալ կուսակցությունից ում է ցանկանում տեսնել խորհրդարանում: Սա Արմեն Ռուստամյանի խոսքով, ժողովրդավարական համակարգ է: «Պետք է հնարավորություն տալ ժողովրդին միջամտել կուսակցությունների գործերին եւ […]

Եթե մենք պլանավորում ենք հրաժարվել խորհրդարանական համակարգից, ես կհասկանամ. Դավիթ Հարությունյան /տեսանյութ/

ԸՕ հարցով խորհրդարանական հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամ Դավիթ Հարությունյանը հանձնաժողովի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես Դավիթ Հարությունյանը անդրադարձել է ընտրական շեմը իջեցնելու՝ կառավարության կազմում ձեւավորված հանձնաժողովի առաջարկին: «Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակա հետապնդի: Խորհրդարանական համակարգերում շատ կարեւոր է, որպեսզի լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն:  Ընտրական շեմերը նվազեցնելը հակառակ ուղղությամբ է տանում գործընթացը: Ես […]

Վարորդները կազատվեն տուգանքներից

Մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ մի շարք իրավախախտումների համար տուգանված վարորդները կազատվեն դրանք վճարելուց: Այսօր Կառավարությունն  ընդունեց «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Արդարադատության նախարարը  նշեց, որ  «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում […]

Հասարակությունը կաթվածահար է լինում

«Այսօր խիստ վտանգված է պետական պաշտոնյայի ինստիտուտը, քանի որ, եթե առաջ ունեինք կասկածներ և խոսքեր, հիմա ԱԱԾ և Ոստիկանության կողմից բոլոր կասկածները հաստատվեցին»,- նշում է լեզվաբան Նարինե Դիլբարյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա կարծիքով, այսչափ կոռուպցիաների բացահայտումը հասարակության մեջ  հուսահատություն կառաջացնի: «Ամենավատթար հատկանիշներով օժտված մարդիկ պաշտոնական բուրգի գագաթներում են եղել, հիմա սկսվել է գործընթաց՝ նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի