25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փոխվարչապետի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի. լրագրողը վրդովված է

Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել: «2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից […]

Քանի՞ անգամ է հակառակորդը կրակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Պետք է կարգավորել քաղաքական դաշտը, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պասերով խաղալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսների հիստերիային պետք է շատ կոնկրետ ձևով պատասխանել։ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն մեզ ասում են, որ Ռուսաստանը ունի շահեր ու Հայաստանին ու Ադրբեջանին զենք տալով բալանսավորում են ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Բելառուսն էլ ասում է զենք ծախելով փող է աշխատում, ունի իր շահը։ Պատասխանը պետք է լինի […]

Վարորդական վկայական «գնելու» թեման փակվե՞ց. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվեցին Ճանապարհային ոստիկանության մի շարք պաշտոնյաներ: Մասնավորապես պաշտոնանկ եղան Կոտայքի, Արմավիրի, Իջեւանի ու Գորիսի հաշվառման քննական խմբի պետերը։  ՀՔԲ–ները, ինչպես հայտնի է, այն կառույցներն են, որտեղ քաղաքացիները դիմում են վարորդական իրավունք ստանալու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է քննություն հանձնել, բայց հեծանիվ հորինած չենք […]

ՀՀ վարչապետը պետք է զանգահարեր ՌԴ նախագահին կամ վարչապետին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսական  ռազմաբազայի հրամանատարությունը պարտավոր է սերտ համագործակցել ՀՀ Պաշտպանության նախարարության եւ այն տեղանքի բնակչության հետ, որի հարեւանությամբ անցնելու է վարժանքը կամ զորավարժությունը»,- մեզ հետ զրույցում այս մասին ասաց 1992–1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով օրերս Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի […]

Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ ԿԳ նախա­րարը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթեր­թը գրում է. «Թավշյա հեղափոխությունից ոգևորված՝ կրթության և գիտության նախա­րար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նաև ոչ պաշտոնական շրջանակներում հայտարարել է, որ Հայաստանի բոլոր բու­հերի ռեկտորները պետք է փոխվեն, քա­նի որ նրանք ռեժիմի սպասարկուներն են եղել:  Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ նա այս շա­բաթ օրը հանդիպելու է պետական բուհերի ռեկտորների […]

ՀՀԿ-ում լուրջ տարաձայնություններ կան. Սերժ Սարգսյանը դեռ համբերում է. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ապագա քայլերի առնչությամբ լուրջ տարաձայնություններ կան։ Սերժ Սարգսյանը լռում է: Մեզ ասացին․ «Նա մտածում է դեռ համբերել, չսրել վիճակը, իր շրջապատը, այդ թվում ՀՀԿ-ականներին չդնել ավելորդ հարվածի տակ»։ Մինչեւ ե՞րբ․«Կարծում եմ՝ մինչեւ աշուն, փորձելու ենք կուսակցությունում բարեփոխումներ իրականացնել․ չնայած արտահոսքին, դեռ բավականին մեծ կորիզ կա․ ԱՄԿ-ականներս՝ բոլորս ոտքի վրա ենք, […]

Նախկին ոստիկաններին «գոլդազրկել» են. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշները: Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի 999 II 99 պետհամարանիշը: Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Այո, այդ պետհամարանիշների մի մասն արդեն հետ է վերցվել, եւ գործընթացը շարունակվում է»,-ասաց Օսիպյանը: Մեր դիտարկմանը, […]

Փաշինյանի պատճառով շատերը կարող են դատվել. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է Պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով: Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, […]

Վաչագան Ղազարյանը կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամի դիմաց

ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կարող է ազատ արձակվել 1 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց: Վերաքննիչ քրեական դատարանը խափանման միջոցը փոխելու որոշում է կայացրել: Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից: Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանն փոխանցել է, որ դատարանի որոշումը դեռեւս չեն ստացել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված