20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչության դռները բաց են ԵԿՄ-ից հեռացածների համար. Ա. Սարգսյան

Այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության վարչության նիստ: Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումարի հրավիրման կանոնակարգված կազմակերպումն է եղել, ինչպես նաև միության կանոնադրության պահանջով իրավաբանական գործողություններ իրականացնելիս վարչությանը համապատասխանաբար լիազորելը և այլ աշխատանքային հարցեր: Նիստին ներկա են եղել 127 վարչության անդամներ, ԵԿՄ վարչության փոխնախագահներ և վարչության նախագահի թեկնածու Արամ Սարգսյանը: Արամ Սարգսյանը վստահեցրել է, […]

Տարոն Մարգարյանի հրաժարականը խառնեց խաղաքարտերը

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Արթուր Ղազարյանի կարծիքով՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը խաղաքարտերը խառնեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ղազարյանը թերահավատություն հայտնեց. «Որքան էլ ՀՀ քաղաքացիները պատրաստ լինեն ընտրություններին, գոնե տեխնիկական առումով հսկայական անելիքներ կան: Երկու խոշոր ընտրություններ հազիվ թե այնպես անցկացնեն, որ բաց տեղեր չլինեն»: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ […]

2017թ. պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանը Մալիշկայի համայնքապետին 13 000 000 դրամ է փոխանցել՝ ընտրակաշառք բաժանելու համար

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրություններին Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը, որը Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, պատգամավորի թեկնածու Աշոտ Արսենյանից առձեռն ստացել է 13.000.000 դրամ՝ ընտրակաշառք բաժանելու և Արսենյանի օգտին 1300 ձայն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանությունը նաև այլ նյութերի մանրամասներ է […]

Թավշյա հեղափոխությունը, դեռ չսկսված, կպարտվի, եթե…

ԵՊՀ դասախոս Մերուժան Հարությունյանը գրում է. «Երբ պարզվեց, որ Թավշյա Պայքարը հաղթում է, իմ ոգեւորությունն ու ուրախությունն անսահման էր, որովհետեւ ապրիլի 10-ից առաջ (այդ օրը լրացավ 70 տարիս) ես լրիվ անհույս էի ու մտածում էի, որ վերջին 28 տարվա մղձավանջը չի դադարելու: Հետո անցավ մոտ մի ամիս ու կասկածի որդն սկսեց հոգիս կրծել, իսկ հիմա […]

Մենք առաջարկում ենք արմատապես կրճատել այդ ընտրագրավի շեմը. Ա. Զախարյան

Այսօր կառավարությունում ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը կուսակցությունների ներկայացուցիչների հետ  հրավիրել է քննարկում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների թեմայով։ Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրենք բաց են բոլոր առաջարկների համար։ Նա ընդգծեց, որ ՀՀ-ին գոնե այս փուլում անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրական համակարգ, որը հնարավորություն կտա, որ ընտրությունները լինեն ավելի քաղաքական միջոցառում։ Նա նաև […]

Մենք պետք է անենք առավելագույնը՝ Հրազդանի երբեմնի հռչակը վերականգնելու համար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին։  Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։  Ինչպես տեղեկացնում են նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով ներկաներին և շնորհավորելով Լիլիթ Ստեփանյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատարի պատասխանատու պաշտոնում […]

ՊԵԿ-ը պարզաբանում է

Ինչպես ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է մամուլում «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավտոգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 […]

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործողությունների պլանը ըստ Աշոտյանի

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է վերահաստատել, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում. 1. Հայաստանում իշխանափոխության ընթացքում Ադրբեջանի հույսերը ներքին խժդժությունների շնորհիվ բլիցկրիգ իրականացնելու հօդս ցնդեցին, քանի որ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պահպանեցին ներքին կայությունությունը, նվազագույնի հասցնելով Հայաստանի և Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգները: 2. Մայիսի 9-ին Ստեփանակերտ այցելության […]

Կառավարությունը պետք է ավագանու արտահերթ ընտրության օրը նշանակի 2 շաբաթվա ընթացքում

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ Կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա՝ հուլիսի 16-ի նիստը չէր […]

ԵՄ-ն կաջակցի Հայաստանի ընդդիմություններին

«Եվրամիությանն պաշտոնյաները Հայաստանի վարչապետին ասել են, որ պատրաստ են աջակցել Հայաստանին առաջիկա ընտրություններին»  – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար  դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով առաջիկա արտահերթ ընտրություներին ԵՄ աջակցության մասին հարցին։  Նա ասել է, որ Ընտրական օրենսգրքի ակնկալիքները կապված են ԵՄ աջակցության հետ եւ կորոշվեն Հայաստանի կողմից։ «Մենք հանձնառու ենք աջակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի