20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի շուրջ չերեւացող գործընթացները ավարտված չեն

Արցախի շուրջ որոշ զարգացումներ են ընթանում, որոնք արդեն տեսանելի են: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, պատահական չի համարում հենց այս ժամանակահատվածում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի հանդիպումը Սոչիում: «Այդ հանդիպմանը, իհարկե, անդրադարձ եղել է Ղարաբաղի հարցին, որը ինչպես գիտենք, անկախ հարց չէ, միայն  ՀՀ եւ Ադրբեջանի հարցը չէ: Այստեղ արտաքին գործոններ կան, […]

Փաշինյանի պայմանը՝ Տիգրան Մուկուչյանին. Փաստ

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երեւանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: […]

Թող Ծառուկյանին մասսայաբար հրապարակում գնդակահարեն. Ծառուկյանը՝ մարտի1-ի մասին

«Եթե Ծառուկյանը կապ ունի Մարտի 1-ի հետ, ուրեմն Ծառուկյանին թող մասսայաբար հրապարակում գնդակահարեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե նա որևէ կապ ունի՞ Մարտի 1-ի հետ: Նա հերքեց, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իր անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են գործել. «Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական […]

ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում: «ՀԱՊԿ-ի դերակատարումը […]

Նոր վարվող քաղաքականության հետ կապված սթափվելու խնդիր կա. Արմեն Աշոտյան

Գործող կառավարությունը մսխում է ՀՀ արտաքին քաղաքական կապիտալը, որը կուտակվել է տարիներ շարունակ, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Խոսքը վերաբերում է ՀՀ-ՌԴ հարաբերություններին, որոնք լավագույն օրերն այսօր չեն ապրում և ակնհայտ է, որ դրա հիմքում ինչպես աշխարհաքաղաքական, այդպես էլ Հայաստանում եղած քաղաքական զարգացումներն են՝ կապված և՛ […]

Պարոն Փաշինյան սա КВН-ն չէ, լրջացե՛ք. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել,  որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ: Այսօր լրագրողները վարչապետ Փաշինյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք այս հայտարարության տակ որևէ վտանգ չկա թաքնված, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի […]

Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես. Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Հայաստանում իսկապես շոգ է: «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես», – ասաց նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Լավրովի այն հայտարարությունը, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, ինչն իրենց մտահոգում է: ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր՝ իրենք մտահոգված են, որ Հայաստանում իրավիճակը դեռ եռում է, տարիներ […]

Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Ինչքա՞ն կարելի է ասել, որ բանանն էժանացել է, հասկացանք, բայց մի հատ տեսեք՝ միսն ինչ գնի է. Կարեն Քոչարյան

«Ես միշտ կողմ եմ եղել, որ ղեկավար կազմում լինեն երիտասարդներ, բայց դա չի նշանակում, որ երիտասարդը պետք է գա և լինի առաջին դեմք»,- «Հենարան» մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության երիտասարդ կադրերին։ Նրա խոսքով՝ երիտասարդը, այնուամենայնիվ, պետք է «աճի», ինչը հաշվի չեն առել. «Բարի, էլի խնդիր չէ, կարող է փորձ […]

Արթուր Վանեցյանին առաջադրել են ՀՖՖ նախագահի պաշտոնում

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Ընտրությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 22-ին: Այս մասին այսօր ԱԻՆ-ի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ ոլորտին նախնական ծանոթացել է: Հարցին, թե դա չի՞ խոչընդոտի ԱԱԾ տնօրենի աշխատանքին, Արթուր Վանեցյանը բացասական պատասխան տվեց: «Ոչ, չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի