20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն իրեն պատառոտում էր, թե բա՝ Սերժ Սարգսյանը գազի գնի մեջ 30 տոկոս փայ է մտել, հասեք հա, թալանում են

Էժանագին մանիպուլյացիաներով հնարավոր չի լինելու երկար ճանապարհ գնալ: Հիշու՞մ եք հեքիաթի հայտնի արտահայտությունը՝ «ով այնպիսի սուտ ասի, որ ես ասեմ սուտ է, թագավորությանս կեսը կտամ նրան»: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թերևս ամենատաղանդավոր սուտասանը դուրս եկավ, և զոմբիացած հասարակությունը նրան տվեց ողջ թագավորությունը: Նրա ամենացայտուն, աչքի ընկնող ստերից մեկը վերաբերում է գազի գնին: Եթե հիշում եք, իր […]

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է ԼՂ հարցում կողմերի համաձայնությունը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների` հունվարի 16-ին կայացած հանդիպումը։ Այս մասին հայտնում է Вестник Кавказа-ն` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը հղում տալով։ Ինչպես հաղորդվում է, գլխավոր քարտուղարը բարձր է գնահատում կողմերի՝ ԼՂ ձգձգված հիմնախնդրի խաղաղ լուծումը գտնելուն ուղղված շարունակական ջանքերը և մասնավորապես ողջունում է նախարարների՝ ժողովուրդներին խաղաղության […]

Հեղափոխությունից հինգ րոպե չանցած` ՄԻԵԴ-ը չափալախեց

Հեղափոխությունից հինգ րոպե չանցած -Հայոց Արդարադատությանը` -ՄԻԵԴ-ը չափալախեց` -Մի ուրիշ ձեւ. Հ.Գ. -Ու սա `դեռ սկիզբն է. -Բա հլը գաղտնալսման «դեպքի» մասով` -Ինչ որոշումներ է կաjացնելու.. Հ.Գ. -Բա ասում էիք` ամենաարդար, ամենաժողովրդավար. -Ամենահզոր… Կարմեն Դավթյան

Կլինեն աղմկահարույց ձերբակալություններ. Փաշինյանի «սիրելի օպերացիան»

Չկա մի ոլորտ բացի մարդ բռնելու ոլորտից, որտեղ Փաշինյանը հաջողություն գրանցած լինի: Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս բոլոր ոլորտներում: Տպավորություն է, թե ամեն ինչ արվում է Հայաստանը հիմնարար թուլացնելու, մեկուսացնելու համար. սկսեցին եկեղեցուց, անցան կրթությանն ու արժեքներին, ապա բանակին, իրավական համակարգը, հետո մշակույթը, սփյուռքը, հասան շախմատին: Այն խնդիրները, որոնք այս իշխանափոխության հիմքում էին եւ նրա առաջնորդերի շուրթերին, […]

Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում է կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը: «Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգվելու է, իսկ գրավը կիրառելու վերաբերյալ պաշտպանական […]

Հունվարի 22-ին դատարանը կհրապարակի Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի հետ կապված որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդության քննությունը, որի ավարտից հետո դատարանը հեռացել է որոշում կայացնելու և այն կհրապարակի հունվարի 22-ին։ Մանվել Գրիգորյանի շահերի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մ. Գրիգորյանի փաստաբանական խումբը դատարան էր դիմել կալանքը չերկարաձգելու միջնորդությամբ, իսկ Դատախազությունը միջնորդություն էր […]

Հետևի՛ր շեֆիդ խորհրդին, Ալեն ջան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աժ փոխնախագահի պաշտոնում Փաշինյանի կողմից նշանակված Ալենը իրեն դնելով իբրև թե լուրջ գործչի տեղ փորձում է Արփինե Հովհաննիսյանին հակադարձել՝ խորհուրդ տալով ազատ լինել… Մեկը չկա այս նորանշանակ պաշտոնյային ասի, որ Արփինե Հովհաննիսյանը եթե գոնե իր հնարավորությունների 5 տոկոսի չափով […]

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ լռեցնել Նարեկ Մալյանին. պաշտպան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանին հրավիրել էին ոստիկանություն՝ ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կնոջ, լրագրող Զարուհի Մեջլումյանի հաղորդման հիման վրա։  Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացնում է, որ այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնում Նարեկ Մալյանի հետ ծանոթացել են հաղորդմանը․ «Ինչպես արդեն նշել էինք, խոսքը գնում է երեք հանցակազմի մասին: Ցավոք հաղորդման հեղինակը, […]

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Դավոս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի մեկնում է Դավոս։ «Դավոսի համաշխարհային համաժողովի կայքում լույս է տեսել իմ հոդվածը: Ինքս՝ մեկնում եմ կիրակի», – գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջին անգամ Հայաստանը Դավոսի ամենամյա տնտեսական համաժողովին մասնակցել էր 2018-ի հունվարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանի մակարդակով։ Դրանից առաջ Հայաստանը ինը տարի չի մասնակցել այդ համաժողովի աշխատանքին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի