20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրջացեք. ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրել

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է անում՝ ներկայացնելու առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու տեսակետները։ Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի և հետևանքների ամբողջ պատասխանատվության հասցեատեր համարում է առաջին հերթին իշխանություններին:  

Նիկոլը ոչ միայն հանցագործ է, այլեւ սպառնում է Հայոց պետականությանը. փաստաբան

«Հերթական ոչ պաշտոնական ապտակը։ Քանի դեռ պաշտոնապես չեք ապտակվել, սթափվե՛ք՝ ձեզ ուղղված ապտակները հասցվում են, իրականում, պետության ողնաշարին։ Սահմանադրական կարգը տապալելով՝ վարչապետը նաև արդեն բացահայտ ու փաստացի ընձեռեց Ալիևին լեգիտիմ պատերազմի հնարավորություն, ու եթե չի ցանկանում իր իսկ «դավադիր ուժ» պիտակավորումն ինքը կրի, պետք է անհապաղ, առանց ենթադրությունների ու միայն փաստացի բացահայտի դավադիր ուժերին, որոնք […]

Թեև հեռանում եմ ԵՊՀ-ից, բայց շարունակում եմ մնալ համալսարանում. Արամ Սիմոնյան

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իր հրաժարականի  մասին հայտարարել է այսօր տեղի ունեցած գիտխորհրդի նիստի ավարտին։ ԵՊՀ ռեկտորի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հարգելի՛ գործընկերներ, այս աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։ Եվ այս խոսքերն իմ հայրը մահանալուց առաջ ինձ ասաց: Այսօր ես կրկնում եմ՝ ամեն ինչ ունի սկիզբ և վերջ։  Համալսարանի շուրջ ստեղծված լարվածությունը չի թուլանում, […]

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավորը ուշագրավ երազ է տեսել Փաշինյանի եւ ԱԱԾ-ի մասին

Երազ եմ տեսել իբր վարչապետի հանձնարարությամբ ԱԱԾ-յան կողմից ես և իմ հարազատները վերցվել ենք տոտալ հսկողության: Եթե չհասնեն արդյունքի, դիմելու են սադրանքների, հատկապես՝ որդուս նկատմամբ: Ես երազում զգուշացրեցի նրանց, որ դա հղի է շատ ծանր հետևանքներով: Մեկ էլ երազում տեսա, որ այսօր որոշ դատավորների բնակարաններում կատարվելու են խուզարկություններ: Դատավոր Ալեքսանդր Ազարյան

Տոտալ «չիստկա». Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել: Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը […]

Վալերի Օսիպյանը ոչ պրոֆեսիոնալ դիրքորոշում է հայտնել. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն, անդրադառնալով այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի մեկնաբանությանը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում կատարած ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, հարկ է համարում  ընդգծել. «Թեև ոստիկանապետն իր ճեպազրույցում, մեկնաբանելով «ՀՀ պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքը, թվարկել է որոշակի գործողությունների հաջորդականություն, որոնք պետք է պահպանվեն ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, սակայն վերջինս հաշվի […]

Փաշինյանի պաշտոնավարումից հետո Հայաստանում բարձրանալո՞ւ է անցումային արդարադատության հարցը, թե՞ ոչ

Վաղը Ազգային ժողովում տեղի են ունենալու լսումներ անցումային արդարադատության վերաբերյալ, որի վերաբերյալ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրառում է արել Facebook-ի իր էջում: Նա, մասնավորապես, գրել է. «Այս կապակցությամբ ես սկսում եմ գրառումների շարք՝ անդրադառնալով ինչպես բուն անցումային արդարադատությանը վերաբերող խնդիրներին, վեթինգին, այնպես էլ՝ անցումային արդարադատության քննարկման ձեւաչափերին եւ հիմնական բանախոսներին։ ՄԱՍ 1 Միջազգային փորձագետի […]

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել. 2 զոհ, մեծ թվով վիրավորներ կան

Ադրբեջանում միկրոավտոբուս է կողաշրջվել: 2 մարդ մահացել է, եւս 23-ը վնասվածքներ ստացել «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուսի վթարի հետեւանքով: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել Հալդան բնակավայրի մոտ՝ Եվլախ-Հալդան խճուղում՝ Բաքվից 290 կմ արեւմուտք: Երկու մարդ տեղում մահացել է, 23-ին հոսպիտալացրել են: Տուժածներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց վիճակը ծանր է:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Երևանի Պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը:  ԵՊՀ-ից հայտնել են, որ հրաժարականի պատճառների մասին Արամ Սիմոնյանը հայտարարությամբ հանդես կգա ավելի ուշ: Հիշեցնենք, որ Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի