25 Մարտի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու սցենար

image_7035

Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստին նոր կոալիցիայի հարց չի քննարկվել:  Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, հարցի վերաբերյալ իշխող “Հանրապետական”-ի եւ առայժմ կոալիցիոն գործընկեր ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛-ի միջեւ համաձայնության որոշակի եզրեր կան, թեեւ խնդրի վերջնական հանգուցալուծումը անորոշ է: Համենայն դեպս, մինչեւ ՀՀԿ ԳՄ-ի հաջորդ նիստը՝ մայիսի 25-ը, այս հարցը պետք է որ վերջնական լուծվի: […]

Նիկոլը պատասխանեց Սամվելին

image_7037

Նիկոլ Փաշինյանը իր կայք-էջում երեկ պատասխանել է թիվ 7 ընտրատարածքից մեծամասնականով պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին:  Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, գրում է. “Պարոն Ալեքսանյան. Ի սրտե ուրախացա տեսնելով ձեր ձեռամբ գրված հրավերի տեքստը. դա վկայությունն է ոչ այնքան ընտրական համակարգի, որքան ձեր անձնական առաջադիմության: Ուրախ եմ, որ էական ներդրում եմ ունեցել այդ գործում: Որպես “պատգամավորական գործընկեր” վերահաստատում եմ […]

Ռոդ Այլենդի կոնգրեսը ԼՂ-ի անկախությունը ճանաչող բանաձեւ է ընդունել

image_7041

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում ԱՄՆ նախագահին եւԿոնգրեսին ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ խրախուսելով ԼՂ-ի` որպես ազատ ազգ  զարգանալու ջանքերը: Բանաձեւի ընդունումը տեղի է ունեցել ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի ներկայությամբ: Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ջոնսը ջերմորեն ողջունել է Ավետիսյանին եւ նրան ուղեկցողներին` Ռոդ Այլենդի Հայկական […]

Սիրիացի ապստամբները մնացել են առանց ղեկավարի

image_7049

Սիրիական Ագային խորհրդի ղեկավար Բուրհան Գալիունը հրաժարական է տվել, հաղորդում է “Ալ-Արաբիա”-ն: Նախկին ղեկավարի խոսքով` ինքը դիմել է այդ քայլին` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող բոլոր ուժերի միավորման համար: Նա կոչ է արել բոլոր ընդդիմադիրներին միավորվել` մի կողմ թողնելով անվստահությունն ու հակամարտությունները: Ավելի վաղ սիրիական վարչակարգի այլ միավորումներ Գալիունին մեղադրել էին բռնապետության մեջ, իսկ Սիրիական […]

“Հանրապետություն”-ը առանց համագումարի կլքի ՀԱԿ-ը. Ժողովուրդ

image_7043

“Հանրապետություն” կուսակցությունն այսօրվա նիստում որոշելու է Հայ ազգային կոնգրեսի կազմում իր մնալ-չմնալու հարցը: Այս մասին գրում է “Ժողովուրդ” թերթն ու հիշեցնում, որ Աժ պատգամավորի իր մանդատից հրաժարվելու մասին հայտարարություններից հետո “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չէր բացառել, որ իրենք դուրս կգան նաեւ ՀԱԿ-ից: Սակայն, ըստ նրա, դա պետք է որոշել կուսակցությունով: Թերթը նշում է, որ […]

Սերժ Սարգսյանը զրուցել է ՀՀԿ գրասենյակի մոտ սպասող լրագրողների հետ/վիդեո/

image_7052

Քիչ աաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության նախագահի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը տեսնելով հավաքված լրագրողներին, ողջունեց եւ հարցրեց, թե ինչու են հավաքվել: Լրագրողների հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի, նախագահը պատասանեց` շատ լավ: “Չեմ կարող ոչինչ ասել. լավ էլ գրում եք էլի, շատ լավ է, շարունակեք”,-ասաց Սերժ Սարգսյանը եւ մտավ շենք: Այս մասին […]

Սարգսյան-Ծառուկյան հանդիպումները դեռ շարունակվելու են

image_7053

Henaran.am-ի տեղեկություններով, այսօր կայացել է ՀՀԿ առաջնորդ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծաոռւկյանի հանդիպումը: Ըստ մեր աղբյուրների` Սարգսյան-Ծառուկյան այսօրվա հանդիպմանը դեռ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, սակայն կարծես եզրեր գտնվել են: ԲՀԿ-ում, ըստ փորձագետների, խմորումները տեղի են տալիս, եւ Ծառուկյանին հաջողվելու է իր թիմին համոզել, թե ճիշտը որն է: Չի բացառվում կոալիցիայի […]

Սամվել Ալքեսանյանը Նիկոլ Փաշինյանին “Փարվանա” է հրավիրում

image_7054

“Հարգելի պարոն Փաշինյան,  Պատիվ ունեմ շնորհավորելու Ձեզ համամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ և որպես պառլամենտական գործընկեր` հրավիրում եմ Ձեզ ներկա լինել թիվ 7 ընտրատարածքում կայացած ազատ, արդար, թափանցիկ և, միջազգային դիտորդների գնահատմամբ, մրցակցային ընտրությունների ավարտին նվիրված միջոցառմանը: Համոզված եմ, որ ընտրությունների նման ընթացքը հնարավոր եղավ ապահովել նաև ընդդիմադիր ուժերի ակտիվ գործունեության և ազնիվ մրցակցության շնորհիվ: […]

Վարչապետն ընտրել է հակադարձելու “հեշտ” ճանապարհը. Վարդան Օսկանյան

image_7057

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այսօր կառավարության նիստի ժամանակ արված հայտարարությանը, որն ուղղված էր կառավարության քննադատներին: “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջում Վարդան Օսկանյանը գրել է, որ այսօր կայքերից մեկում կարդացել է, որ այսօր վարչապետը կառավարության նիստում անդրադարձել և ինչ-որ տեղ պատասխանել է ընտրարշավի ընթացքում Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ […]

Իմ ցանկությունը քիչ է. քաղաքական որոշումների սպասելիս /վիդեո/

image_7073

“Իմ ցանկությունը բավականին  քիչ է, կարող է փողոցում 2000 մարդ ցանկանա ինչ-որ պաշտոն կատարելու, որոշողն ու հաստատողը հանրապետության նախագահն ու վարչապետն են: Իմ ցանկանալն այս դեպքում որեւէ նշանակություն չունի”,-այսօր կառավարության նիստից հետո  լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսպես պատասխանեց Henaran.am-ի այն հարցին, թե ցանկություն ունի՞ արդյոք պարոն Թովմասյանը շարունակել աշխատել որպես արդարադատության նախարար: Հրայր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Փետրվարի