24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դա բացառապես բարգավաճական come back է». ՀՀԿ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկություն չունի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման մասին, նա նաև տեղեկություն չունի, որ Գագիկ Ծառուկյանն իշխանության հետ համաձայնությամբ է վերադառնում քաղաքականություն: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Այն ժամանակ էլ դա եղել է իր որոշումը՝ միգուցե մեր որոշումների, իր գործընկերների հետ […]

Շարմազանովը` Բաղդասարյանի հայտարարության մասին

«Բնականաբար, Մամիկոն  Ասլանյանն այլևս Վանաձորի քաղաքապետ է, և նա ստացել է 19 ձայն 33-ից, և անհասկանալի եմ համարում «Լուսավոր Հայաստանի» նախկին թեկնածուի գնահատականները սրա վերաբերյալ: Բոյկոտի հետ կապված կարող եմ ասել, որ բոյկոտը երբեք չի արդարացրել իրեն, իմ խորին համոզմամբ` վանաձորցին ձայն չի տվել այս կամ այն կուսակցությանը, որ  ընտրություններից հետո բոյկոտեն, չմասնակցեն նիստերին, այլ բյուջե կազմեն, քաղաքի խնդիրներ […]

Էկվադորի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ /ֆոտո/

Մայիսի 27-ին Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին: Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ […]

Դանիել Դեքերը երիտասարդներին ցույց է տվել իր հայկական անձնագիրը եւ խոսել Արցախի մասին /ֆոտո, վիդիո/

Մայիսի 26-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշակութային բուհերի ուսանողների հանդիպումն ամերիկացի երաժիշտ, երգահան Դանիել Դեքերի հետ։ Սա նրա 15-րդ այցելությունն է Հայաստան. առաջին անգամ մեր երկրում եղել է 2001-ին և այդ ժամանակից ի վեր սկսել է համագործակցել կոմպոզիտոր Արա Գևորգյանի հետ։ Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում ամերիկացի երաժիշտը խոսել է հայերի […]

«Անվերջության ժապավեն» հուշարձանը տեղափոխվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան /ֆոտո/

Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը  վերին՝ դեռևս կանգուն մնացած հատվածը մայիսի 17-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել էր: Օրեր առաջ Henaran.am-ը անրադարձել էր հուշարձանի ներկայիս վիճակին եւ հետագա ճակատագրին (տես` Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում),  սակայն  Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում […]

«Արցախփոստ»-ը նոր նամականիշեր է թողարկել /ֆոտո/

«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր: Այդ մասին «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է «Արցախպրես»-ին: Վերջինս նշել է, որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը: […]

Հրապարակի շատրվանները բողոքի հարթակ /ֆոտո/

Ժամեր առաջ այսօր հերթական անգամ Հանրապետության հրապարակի շատրվանների մեջ ևս մի քաղաքացի է մտել, ում հետ ոստիկանները բացատրական աշխատանքների միջոցով դուրս բերեցին այնտեղից։ Կինը լռում է և որևէ բացատրություն չի տվել արարքի համար։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նման քայլի էր դիմել նաև Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ ՀԿ-ի հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինե Առաքելյանը, ով ոստիկաններին […]

ԱԻՆ-ը քամու հետևանքների մասին /ֆոտո/

Մայիսի 23-ին` ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված