24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում/ֆոտո/

Քիչ անց Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը: Ազատության հրապարակը բազմամարդ չէ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաքի կազմակերպիչներին տեղեկացրեց, որ ոստիկանությունը տեղեկատվություն ունի, որ ցույցի մասնակիցների մեջ սադրիչներ կան, որոնք հայտարարելու են, որ քաղաքացիները գնան Բաղրամյան պողոտա:  

«Ոչ թալանին»-ը՝ Ազատության շեմին /ֆոտո/

Սեպտեմբերի 10-ին, Երևանի Բրազիլիայի հրապարակից մեկնարկեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության իրազեկման ավտոերթը: Henaran.am-ը նախաձեռնության անդամներից տեղեկացավ, որ ավտոերթը անցնելու է Մաշտոցի պողոտայով, Բաղրամյան պողոտայով և Կոմմիտասի պողոտայով: Նշենք, որ ավտոերթի մասնակիցները քաղաքացիներին իրազեկում են վաղվա հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու Ազատության հրապարակում ժամը 18:30-ին: Հիշեցնենք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման […]

Ականջները սովոր է կրակոցի.փոքրիկ հերոսները/ֆոտոշարք/

Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան գյուղի  բոլոր բնակիչներն են հերոսներ: Քանի որ ապրելը մշտական կրակահերթերի տակ միայն հերոսներին է հատուկ: Չորաթանցի փոքրիկները չեն վախենում կրակոցի ձայնից: Henaran.am-ը բազմիցս անդրադարձել է գյուղի մանկապարտեզին, որտեղ պայքարի ունակ ու հոգով պատրաստ փոքրիկներ են դաստիարակվում: Մինչ անցած տարի մանկապարտեզը գտնվում էր բավականին անմխիթար վիճակում:Անգամ նորմալ սանհանգույց չկար: Փոքրիկները գաղափար չունեյին […]

Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագիրը մինչ հունիսի 15-ը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է ստորագրել Հայաստանի` ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը մինչ ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Այս մասին հաղորդում է Итар-Тасс-ը: Ելույթ ունենալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստում, Ս. Սարգսյանը նշել է, որ փաստաթղթի համապատասխան ծրագիրն արդեն պատրաստ է: ”Կխնդրեմ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հանրապետության անդամակցության պայմանագրի ստորագրման ժամկետը սահմանել մինչ […]

Հայաստանի նախագահը Գյումրիում էր. առանց մեկնաբանության /ֆոտո/

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա մասնակցել է “Օկտետ” երաժշտական դպրոցի բացմանը, որից հետո ծառատունկ կատարեց դպրոցի բակում: Այնուհետեւ նա այցելեց “Արագած” ճեմափողոց, որից հետո եղավ “Արտ-էքսպո” միզազգային ցուցահանդեսում: Կադրերը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

Հայաստանի մայրաքաղաքը պատրաստվում է Սերժ Սարգսյանի երդմանը /ֆոտո/

Երեւանի կենտրոնական փողոցները լեփ-լեցուն են  Ճանապարհային ոստիկանության մեքենաներով եւ ճանապարհային ոստիկաններով: Առավոտվանից Երեւանի կենտրոնի երթեւեկությունը, մասնավորապես` Բաղրամյան եւ Մաշտոցի պողոտաներում դադարեցված է: Երեւանը պատրաստվում է  ապրիլի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը: Եվ այսօր  նախապատրաստական փորձերն են: Մասնավորապես, փորձում են  Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրությունը, Աստվածաշունչը շարասյունով համալիր հասցնելու պահը: Փորձը նկարահանվում է վերեւից` […]

No comment. Ի՞նչ մնաց Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում /ֆոտո/

Երեկ՝ մարտի 31-ին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը` “համեստ ծոմը”: Նա 21 օր Ազատության հրապարակում՝ վրանի տակ էր. իր պայքարը տանում էր ասուլիսների, քաղաքացիական ֆորումների միջոցով: Այսօրվանից Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնում է մարզեր: Ապրիլի 1-ին, կեսգիշերն անց Henaran.am-ի ֆոտոխցիկն արձանագրել է, թե ինչ է մնացել Րաֆֆուց հետո Ազատության հրապարակում: Լուսանկարները ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված