19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Աթլետ Լևոն Աղասյանը՝ Բալկանյան երկրների առաջնության չեմպիոն

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող: Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկան պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. […]

Թոքերը մաքրող մթերքներ

Ծխող մարդիկ գիտակցաբար սպանում են իրենց օրգանիզմը, իսկ թոքերը տուժում են առաջին հերթին։ Ահա 4 մթերք, որոնք օգնում են մաքրել թոքերը, իսկ ծխողների համար դրանք պարտադիր են՝ ամենօրյա օգտագործման համար։ Թուրինջ Այս ցիտրուսային միրգը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք վերականգնում են թոքերի բջիջների ֆունկցիան։ Օրական մեկ թուրինջը ծխողների համար պարտադիր է։ Սխտոր Սխտորը հզոր միջոց է […]

Կայացել է հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը

Այսօր Երևանում կայացել է հայ – ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի միջնաժամկետ հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, հանձնաժողովի հայկական մասի համանախագահ Վաչե Գաբրիելյանի և ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ, հանձնաժողովի ամերիկյան մասի համանախագահ Բրիջիթ Բրինքի գլխավորությամբ: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջկառավարական հանձնաժողովի գործունեության առաջընթացը՝ միտված համատեղ փոխգործակցության խորացմանը: Ողջունելով […]

Արմավիրում բախումից հետո մեքենան գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ոստիկանությունից հայտմոմ են , որ ժամը 09:50-ի սահմանում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 21703» մակնիշի եւ Man մակնիշի ավտոմեքենաները, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց:  

Նախագահն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և կարևորել նման այցերի պարբերականությունը, որոնք, Նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա: Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաև Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի […]

Բասկետբոլի Հայաստանի թիմն արդեն Մոլդովայում է

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն Մոլդովայում է, որտեղ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշինև և հանգրվանել է «Կորդու» հյուրանոցում: Հունիսի 27-ին Տիգրան Գյոկչյանի սաները վերջին մարզումը կանցկացնեն Մոլդովայի հետ կայանալիք խաղից առաջ: Մինչև այս հավաքականը 3 շաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացնում Երևանում և երկու ընկերական հանդիպումներում հաղթեց Իրանի երիտասարդական և […]

Ակրոբատը կրկեսային ներկայացման ժամանակ ցած է ընկել մեծ բարձրությունից /վիդեո/

Նիժեգորոդսկում կրկեսային ներկայացման ժամանակ, հանդիսատեսի աչքի առաջ, ակրոբատը ցած է ընկել բարձրությունից։ Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ հանդիսատեսին խնդրել են արագ լքել տարածքը։ Ակրոբատը ընկնելու արդյունքում կոտրել է ողնաշարը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է

Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման նպատակով  55 բեռնատարներով բարձված լաստանավը «Փոթի» նավահանգստից արդեն ուղևորվել է դեպի Նովոռոսիյսկ: Բեռնափոխադրումները շարունակվում են, դրանք իրականացվում են երկօրյա  պարբերականությամբ, երկու ուղղություններով: Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի փակման պատճառով «Սպայկա» ընկերությունը վարձակալել է երեք լաստանավ` հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումն իրականացնելու նպատակով: Պտուղ-բանջարեղենի արտահանումների գործընթացն անխափան իրականացնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկում է արտահանողներին այս […]

«Ավտոկայանման համար մեր համաքաղաքացիներից ապօրինի գումար գանձողները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Կասկադի հարակից փողոցներում, որտեղ օրվա կոնկրետ ժամերին արգելվում է երթևեկությունը, քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ են տարվում արգելափակման սարքեր տեղադրելու նպատակով, իսկ մինչ այդ տվյալ տարածքում հերթապահություն է իրականացվում ՃՈ աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ […]

Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարարը

Հունիսի 29-30-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի