18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մխիթարյանը բուժզննում է անցել

ենրիխ Մխիթարյանը բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»: նա այս  շաբաթվա ընթացքում պայմանագիր կստորագրի «կարմիր սատանաների» հետ: Այս մասին տեղեկացնում է  Man United Source-ը: Հիշեցնենք՝ մեր հայրենակիցը  «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության համար կստանա 8 միլիոն եվրո՝ որպես բոնուս, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 12,5 միլիոն եվրո:  

«Անելիք բանկի» իրավաբանի սպանության գործը դատարանում է

«Անելիք բանկի» իրավաբան 32-ամյա Հովհաննես Աթայանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին տեղեկանում ենք  Դատական տեղեկատվական համակարգից: Ըստ մեղադրական եզրակացության՝ Մկրտիչ Պողոսյանը 2015թ. նոյեմբերի 24-ին Երևանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի մոտ, ծառայողական գործունեության կատարման հետ կապված, հրազենից մեկ կրակոց է արձակել «Անելիք բանկ»-ի  իրավաբանական և խնդրահարույց վարկերի վերադարձման վարչության պետ […]

Նախագահն ընդունել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ […]

Երեւանում օձ է հայտնաբերվել

Հուլիսի 5-ին, ժամը 11.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ օձը հայտնաբերվել է Թեշեբանի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Վի-Էլ-Վի էլեկտրոնիքս-ի պահեստում (մուտքը Արին-Բերդի փողոցի 5-րդ նրբանցքից): Փրկարարները օձին […]

60-ամյա կինը լույս աշխարհ կբերի սեփական թոռնիկին

60-ամյա բրիտանուհին որոշել է կատարել մահացող դստեր վերջին խնդրանքը եւ կրել ու լույս աշխարհ բերել նրա երեխային։ 28-ամյա աղջիկը մահացել է 2011-ին, սակայն թողել է սառեցրած ձվաբջիջները։ Ի վերջո երկարատեւ դատական գործընթացներից հետո կնոջը թույլ են տվել ԷԿՕ-ի միջոցով կրել սեփական թոռնիկին, քանի որ դուստրը նրան խնդրել էր այդ մասին։     Կինը հույս ունի, […]

Սելավի բուն պատճառը. Արթիկի քաղաքապետը բացահայտում է/վիդեո/

«Արթիկի բնակիչները, որոնք տուժել են սելավի հետևանքով՝  կառավարությունից կստանան համապատասխան օգնություն`իրենց վնասները վերականգնելու համար»,-այսօր՝ հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Արթիկ համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանը: Քաղաքապետի խոսքով՝  բնակիչներից մի քանիսը սպասում էին աջակցություն ստանալ նոր բնակարանի տեսքով, սակայն նմանօրինակ աջակցություն չի կարող իրականացվել: «Միայն երկու բնակարան կա,որ լրացուցիչ զննման կարիք են զգում,համապատասխան […]

Ո՞րն է մեր բացթողումը

«Սահմանադրությունը ամրագրում է հասարակության և պետականության մոդելը,իսկական պետությունը`օրինակ ինչպես հեծանիվը,ունի մեկ էություն:Պետությունը իր իրական էությունից բացի ցանկացած դրսևվորման դեպքում համարվում է չարիք»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Սահմանադրագետի խոսքով՝ հասարականության կյանքում առաջընթաց ունենալու համար անհրաժեշտ է համալիր մոտեցում: «Ցավոք սրտի մենք սահմանադրություն գրելիս փայլում ենք,բայց չենք կարողանում այն կյանքի […]

Սահմանադրության մեջ սխալ է մեկնաբանված զինանշանի մի հատվածը. Արտակ Դաբաղյան

«Մեր սահմանադրության մեջ սխալ է մեկնաբանված զինանշանի մի հատվածը. դա վերաբերում է փետուրին, որը որպես ճյուղ է ներկայացված: Առյուծի բերանը փակ է մեր զինանշանում։ Երբ առյուծի լեզուն դուրս հանած է, դա նշանակում է՝ կատաղած է։ Իսկ հակառակը հազվադեպ է պատահում։ Դա այլ նշանակություն ունի. Նշանակում է հանգիստ, հանդուրժող», – այսօր ասաց ազգագրագետ Արտակ Դաբաղյանը։ Բացի այդ, […]

Մոսկվայում «քաղաքավարի» հանցագործը բռնաբարել է աղջկան, ապա ուղեկցել տուն /վիդեո/

Մոսկվայում անհայտ անձը հարձակվել է 27-ամյա աղջկա վրա, բռնաբարել նրան, ապա նրան ուղեկցել է մինչեւ տուն, որպեսզի նրան չնեղացնեն։ Համացանցում հայտնված տեսանյութում երեւում է, որ տղամարդը հանկարծակի հարձակվում է աղջկա վրա, նրան քարշ տվել թփերի մոտ, որտեղ էլ բռնաբարել է նրան։ Շուտով հանցագործը իր զոհի հետ կրկին հայտնվում է կադրում, ուղեկցում աղջկան մինչեւ շենքի մուտքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի