24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բացահայտվել է պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 350 մլն դրամի վնաս պատճառելու դեպք

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպք: ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 20-րդ (Հրազդանի) բաժնի կողմից, համատեղությամբ 12-րդ և 14-րդ բաժինների, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և խառնում» տնտեսական գործունեության տեսակով Հրազդանի տարածքային հարկային տեսչությունում հաշվառված «Ռոյալ Էլիտ»  ընկերության արտադրած կոնյակներն ու օղիները 2015-2016 թվականներին […]

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով՝ 2016 թվականի սեպտեմբերի 28-ից Երևան քաղաքի Թևոսյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Նախկինում չկարգավորվող այդ խաչմերուկում տեղակայվել է լուսացուցային օբյեկտ և այժմ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության հերթականությունը կարգավորվում է լուսացույցի ազդանշաններով:

Մեկ կին և երկու տղամարդ. երեքն էլ՝ ծեծի մեղադրանքով

Սեպտեմբերի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Մարկվարտի փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1958 թ. ծնված Հայկանուշ Գ.-ին, որը սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքով: *** Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 18-ին, Բատիկյան փողոցի […]

Որն էր Ալիևի նպատակը (վիդեո)

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Ադրբեջանի նախագահը ցանկանում է իշխանությունը փոխանցել որդուն: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում ասուլիսի ժամանակ ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը: Ըստ նրա մի քանի օր առաջ կայացած սահմանադրական հանրաքվեն աննախադեպ լցոնումներով ու ընտրակեղծիքներով է անցել: «Սպասվում է, որ ԱԼիևը կարող է նշանակել արտահերթ նախագահական ընտրություններ»,-ասաց նա հավելելով, որ այդ դեպքում նա իր իշխանությունը կերկարացնի մի քանի […]

Եվրոպայի լիգա. խաղային օրվա արդյունքներ

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կայացել են վերջին հանդիպումները: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է ուկրաինական «Զարյային»: «Կարմիր սատանաների» կազմում աչքի է ընկել Զլատան Իբրահիմովիչը: Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը, ով ապաքինվել է վնասվածքից, բացակայում էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակից: Խոշոր հաշվով հաղթանակներ են տոնել «Ռոման» եւ «Զենիթը», իսկ Բիլբաոյի […]

Եթե Ռուսաստանը անկեղծորեն ցանկանում է համագործակցել, պատրաստ ենք․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Ռուսաստանի արգործնախարարության հայտարարությանը: Համաձայն այդ հայտարարության՝ Ռուսաստանը հնարավոր է համարում Սիրիայում Թուրքիայի հետ համատեղ գործողություն իրականացումը: Թուրքական «haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ  Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո հույս ունեն ռուս գործընկերների հետ քննարկել հրադադարի ռեժիմի ապահովման, մարդասիրական օգնություն մատակարարելու վերաբերյալ հարցեր: «Եթե Ռուսաստանն անկեղծորեն ցանկանում է զինադադար և […]

«Մեր թիմը միշտ բաց է լինելու և կանգնելու է ձեր կողքին»

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը:  Ընդգծելով «Կրեդիտ Ագրիկոլ»-ի գործունեությունը Հայաստանի բանկային ոլորտում և ֆրանսիական կառավարման մշակույթի ներկայությունը՝ վարչապետը կարևորել է ֆրանսիական կապիտալի ներհոսքի ավելացումն ու ներդրումային ծրագրերի ուղղությամբ լրացուցիչ քայլերի իրականացումը: «Մենք խնդիր ունենք բարելավելու բիզնես միջավայրը և այդ նպատակով որոշակիորեն […]

«Ուրեմն սրանից հետո Էրևան չմտնես, ամոթ էլ ա, այ քեզ բան»…Վանաձորում ընտրական կրքերը եռում են

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալու են ՏԻՄ ընտրություններ: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 8 կուսակցություն: Հանրապետական կուսակցության թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանն է: Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուն Վանաձորի ավագանու անդամ Այծեմնիկ Օհանյանն է, ՀՅԴ-ից՝ Նելսոն Մամուլյանը: Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ընկերության տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: Ընտրություններին մասնակցելու են նաեւ «Օրինաց […]

Լավագույնը թողնել մեզ հանգիստ. կինոռեժիսորը` Մշակույթի նախարարի փոփոխությունից

«Նախարարը չէ, որ ստեղծում է ազգային մշակույթը: Լավագույնը, ինչ կարելի է անել հայ ժողովրդի, հայ մշակույթի հետ, թողնել մեզ հանգիստ, ազատ: Իհարկե կառավարությունը, ի դեմս մշակույթի նախարարության, ունի պատասխանատվություն՝ որոշակի չափանիշներ սահմանելու և հետևելու, որ այդ չափանիշները չխախտվեն, ինչը, ըստ երևույթին, չի արվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը` խոսելով Մշակույթի նախարարի փոփոխությունից: Ըստ նրա` […]

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց

Սեպտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ։ Ինչպես հայտնում են  ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված