20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դահլիճը ծափահարեց Վանո Սիրադեղյանին

 ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարի ժամանակ ցուցադրվեց  ՀԱԿ պատմությունը ներկայացնող ֆիլմը: Երբ կադրում երեւաց Վանո Սիրադեղյանը, դահլիճը սկսեց ծափահարել: Նշենք, որ  ՀԱԿ նոր վարչության կազմում ներառված են Վանո Սիրադեղյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գեւորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գեւորգյանը եւ այլն:

Բաց ճակատով դեպի հաղթանակ. Զուրաբյանը վստահեցնում է

Արդեն մեկնարկել է  ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարը: Իր ելույթը սկսելուց առաջ ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը  ողջունեց դահլիճում ներկա Բաբկեն Արարքցյանին, Վանո Սիրադեղյանի ընտանիքի անդամներին: Զուրաբյանը ներկայացրեց վերջին տարիներին ՀԱԿ գործունեության, քաղաքական ուժերի հետ ունեցած իրենց համագործակցության, կատարած քայլերի հաշվետվությունը: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին  նա նշեց, որ եկող տարի ԱԺ ընտրությունները նոր  Սահմանադրությամբ ավելի մեծ նշանակություն ունեն, քան նախագահական […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Շարունակվում են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Հակառակորդն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ երեք տասնյակ անգամ՝ հիմնականում կիրառելով ինքնաձիգեր եւ գնդացիրներ /շուրջ՝ 350 կրակոց/: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե  ՊԲ առաջապահ ստորաբաժանումները՝ առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են վստահորեն իրականացնել իրենց […]

«ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն»

Մամուլում լուրեր են շրջանառվում՝ հավանական է առաջիկայում նավթամթերքը վերջապես մեր երկրում էլ էժանանա: Համաշխարհային շուկայում, ինչպես հայտնի է, նավթամթերթի, բենզինի գներն էժանանում են, իսկ Հայաստանում առանձնապես նկատելի փոփոխություններ չեն լինում: Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Բոլոր դեպքերում, ՀՀ-ում նավթամթերքի էժանացման նախադրյալները տեսանելի չեն, բայց նավթամթերքի գների իջեցումը առկա է աշխարհում: […]

Լևոն Տեր-Պետրոսյանը այսօր ասելու է

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր՝ դեկտեմբերի 17-ին համագումար է անում: ՀԱԿ  համագումարի ընթացքում պատվիրակները դիտելու են կուսակցության պատմությանը նվիրված ֆիլմ, ապա լսելու են կուսակցության վարչության հաշվետվությունը, որը ներկայացնելու են ՀԱԿ փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը:  Մեկ ժամանոց ելույթով հանդես կգա ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ-ը նաեւ վարչության նոր կազմ կընտրի, բանաձեւ […]

Վազգեն Մանուկյանը որոշել է. Ժամանակ

«ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ-ն չի մասնակցելու 2017թ, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Մեր որոշումով՝ չենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, բայց շատ ուշադիր հետևելու ենք։ Չեմ բացառում, որ դեկտեմբերի 28– ին ունենանք հանդիպում, որտեղ վարչության անդամները կլինեն, կարող են տարբեր կարծիքներ հնչել, բայց մինչեւ հիմա մեր որոշումը եղել է՝ այս ընտրություններին չմասնակցել»,– «Ժամանակին»–ին ասել է […]

Տեղ չկա. Փաստ

ՀՀԿ–ն իր գործարար «հրետանին» սկսել է աշխատեցնել ձայներ բերելու վեհ գործի համար, սակայն որոշ գործարարներ կհայտնվեն այս գործընթացի լուսանցքում: Պարզվում է` թեկնածուների առատության պատճառով որոշ կարկառուն հանրապետականներ դուրս են մնալու ընտրապայքարից: «Փաստ»-ի տեղեկություններով` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին չեն խրախուսում առաջադրել իր թեկնածությունը Կենտրոնն ընդգրկող ընտրատարածքում, որտեղից ինքը պատգամավոր է ընտրվել: Տեղ չկա: Առավել կարկառուն […]

«Անկեղծ չեն»

«Իրենք անկեղծ չեն իրենց հայտարարությունների մեջ»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն` արձագանքելով իշխանությունների այն հայտարարություններին, որ հենց իշխանության շահերից է բխում լավ, կայացած ընդդիմություն ունենալը: Ըստ Արամ Մանուկյանի` եթե իշխանավորներն անկեղծ լինեին իրենց հայտարարությունների մեջ, ապա կեղծ ընդդիմություն չէին ստեղծի: «Այլ կերպ չէին փորձի ամեն կերպով ոչնչացնել ընդդիմությանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի