25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մեղրի և Ագարակ քաղաքներում վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը

Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Իրանի հետ սահմանամերձ Մեղրի և Ագարակ քաղաքներում կառուցված գազի բաշխման ցանցի պաշտոնական բացումը։ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի Հայաստան կատարած այցի  օրը վառվեց խորհրդանշական կրակը և տրվեց գազամատակարարման մեկնարկը։ Մեղրի և Ագարակ քաղաքների  գազի բաշխման ցանցի կառուցման ծրագիրը հնարավոր եղավ իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության անմիջական օժանդակության շնորհիվ։ Այդ նպատակով Իրանի կառավարությունը տրամադրեց […]

Նոր բնակարաններ՝ զոհված ոստիկանների ընտանիքներին

Դեկտեմբերի 21-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին հավանություն է տվել Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող 2 բնակարան անհատույց սեփականության իրավունքով օտարել 2016 թվականի հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների ընտանիքներին: Ըստ այդմ, մայրաքաղաքի Սիսակյան փ. հ.16 շենքի հ.29՝ 60.3 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով […]

Ավարտվել է հանրային վայրում կնոջը ծեծելու գործի նախաքննությունը

Ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ամուսնու կողմից կնոջը հանրային վայրում ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016թ. նոյեմբերի 26-ին հաղորդում է ստացվել […]

Հայաստանի և Իրանի նախագահներն ամփոփել են բանակցությունների արդյունքները

Նախագահի նստավայրում այսօր կայացած հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության […]

ԵՄ-ի հետ համագործակցության պայմանագիր է լինելու (վիդեո)

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով` բավական շատ գործողություններ եկան ՀԱՊԿ-ի հետ 2016 թվականին, սակայն սա չի նշանակում, որ ԵՄ-ի հետ Հայաստանը հարաբերությունները սառեցնելու ուղիով է գնալու: Այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին նա ասաց, որ պատրաստվում է Եվրամիության հետ համագործակցության նոր փաստաթուղթ, ինչը շատ կարևոր է: Ամփոփելով 2016 թվականը` նա ասաց, որ Հռոմի պապի այցն էր շատ կարևոր, ինչը […]

Ներսես Երիցյանը վերանշանակվեց

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ: ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` որոշում եմ. Ներսես Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի […]

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Դեկտեմբերի 21-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբ և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Opel Vectra B» մակնիշի 91 AL 777 պ/հ […]

Ինչո՞ւ են մարդիկ միգրացիայի ուղին բռնում

«Նախորդ տարվա համեմատ՝ մեր երկրում  նվազել է միգրացիոն գործընթացներում  բնակչության ներգրավվածության մակարդակը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը: Բանախոսն ընդգծեց՝ միգրացիոն գործընթացներում տեղի է ունեցել նաև տնային տնտեսությունների ներագրավվածության նվազում, որը հաջորդել է նախորդ տարիներին արձանագրված զգալի աճին: «Այսօր արդեն միգրացիոն գործընթացներին մասնակցություն ունեն տնային տնտեսությունների միայն 31,6 տոկոսը, նախորդ տարիներին […]

Պաշտոնական ացով Վրաստանում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ պաշպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիում կայացած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի և Լևան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված