20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

«Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի եղել իմ երազած ակումբը, բայց…»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լրագրողների հետ զրույցում նշել է՝   անգլիական ակումբը չի եղել իր երազանքի ակումբը: «Հնարավոր է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» չի եղել իմ երազած  ակումբը, բայց միշտ ինձ համար եղել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ավելի մեծ ակումբ է, քան Դորտմունդի «Բորուսիան»: Բոլորն այդ մասին գիտեն: […]

Ինքդ քեզ հետ խոսելն օգտակար է

Անգլիացի գիտնականները հայտարարել են, որ ինքդ քեզ հետ խոսելն օգտակար է: Մեծ Բրիտանիայի գիտնականները հայտարարում են, որ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց հետ խոսում են, խելագար չեն: Անցկացված հետազոտությունն ապացուցել է, որ դա մոտիվացիայի լավագույն տարբերակն է: Գիտնականները պարզաբանում են, որ երբ մարդը բարձրաձայն որևէ խնդիր է քննարկում ինքն իր հետ, ապա հնարավորություն է ստանում […]

Քննարկվել են Ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը և մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված  և դիտորդ երկրներ ու […]

Ո՞վ ում շահերի դոնորը կդառնա

Մամուլում լուրեր են շրջանառվում՝  հնարավոր է Օսկանյան-Օհանյան դաշինքը միանա «Ծառուկյան դաշինքին»: Անդրադառնալով սրան՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը  Henaran.am-ի հետ զրույցում նշեց. «Քանի որ այդպիսի բանակցությունները փակ են լինում, դեռ ոչ մի բան չենք կարող հստակ ասել: Դա  եթե լինի, պիտի  փոխշահավետ լինի: Ես կարծում եմ՝  այդ հիմքի վրա լինի այդ համագործակցությունը, եթե լինի: […]

Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լինե՞ր.վարչապետը կատակեց

Կառավարության այսօրվա նիստում որոշվեց մարտի 3-ը նշել որպես «Գործարարի օր»: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց, որ այս օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարվա մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի 175-ամյակը: «Բա որ Մանթաշյանցը մարտի ութին ծնված լիներ», – կատակեց վարչապետ […]

Եթե ինքը գնում է, լավ է, ուրախ եմ. Արագած Ախոյանը՝ Բազմասեր Առաքելյանի դեմ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, ինչպես նաև նույն խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը մտադիր են ՀՀԿ ռեյտինգային ցուցակով նույն ընտրատարածքում առաջադրվել: «Եթե նույն թիմից ենք լինելու, դա մրցակցության ոչ մի կոնտեքստում չի տեղավորվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաc Ա. Ախոյանը: Հարցին, թե հնարավոր է, որ ինքը խանգարի Բազմասեր Առաքելյանին, և վերջինս ընդհանրապես չառաջադրվի, քանի որ ըստ որոշ […]

«Դպրոցում մնացել է ընդամենը 46 աշակերտ. ջահելները գնում են գյուղից»

«Մեր համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, բայց ամենամեծ խնդիրը խմելու ջրի հետ կապված հարցերն  են. ներքին ցանցը վերանորոգման կարիք ունի: Հատկապես   ձմռանը ջուրը չի հերիքում: Շատերը  հարևանների տնից են ջուր բերում կամ ավելի հեռվից», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  Վայոց ձորի մարզի  Թառաթումբ  համայնքի ղեկավար  Վահանիկ Մարկոսյանը: Վերջինս շեշտեց՝ Թառաթումբը լեռնային գյուղ է, հողագործության համար […]

Խոշոր յուրացում է կատարվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում 22.11.2005թ. եւ 05.12.2006թ. ՍՊ ընկերության եւ ԱՁ-ի հետ կնքված պայմանագրերով մատակարարված ընդհանուր առմամբ 37.399.800 դրամի կահույքը ի պահ է հանձնվել նույն ընկերությանը եւ ԱՁ-ին: ՀՀ գլխավոր դատախազությունից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի