24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գործազուրկների թիվն աշխարհում հասել է 197 մլն-ի

2012-ին աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 մլն–ի, կանխատեսումներն էլ առաջիկա տարիների համար սփոփիչ չեն:Այդ մասին ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստած “Զբաղվածության գլոբալ տենդենցները-2013″ զեկույցում: Նախորդ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում: Մնացած 75 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, առաջին հերթին` հարավ-արեւելյան Ասիայում եւ Աֆրիկայի երկրներում` Սահարիից հարավ գտնվող, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: ԱՄԿ գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը նշել է, որ զարգացած երկրներում գործազուրկների մեկ երրորդը ավել քան մեկ տարի չի կարողանում աշխատանք գտնել: Շուրջ 870 մլն մարդ, կրկին զարգացող երկրներում, չնայած […]

Պատճառը ԵԱՀԿ դիտորդներն են

Ներկա  ընտրական գործընթացները  նախորդ ապօրինի ընտրություններից  տարբերվում  են նրանով, որ  նաև  անմրցակցային են, այն է՝ պառլամենտական ընդդիմադիր  ուժերը  չեն մասնակցում  այս ընտրությանը՝ ասպարեզը թողնելով միայն իշխող  կուսակցությանը, հրաժարվելով անգամ, վերահսկում իրականացնելուց:    Մեր երկրի համար այս եզակի և վտանգավոր երևույթի հիմնական պատճառը ՀՀ ընտ րությունների անցկացման հանդեպ օր-օրի ընդարձակվող և ամրապնդվող անվստահությունն  է, որը  խթանվում է իշխանությունների և միջազգային […]

Րաֆֆին, Բագրատյանն ու Հայրիկյանը խաբում են. թեկնածու

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը չգիտի, թե ինչու են ակտիվ քարոզարշավ ծավալում նախագահի թեկնածուներ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: ՛՛Չեմ ուզում որակել, թե ինչն է նրանց մոտիվացիան, բայց առանց ընտրությունները  իրավաչափ դարձնելու նրանց մասնակցությունը քարոզարշավին անիմաստ է՛՛,-այսօր ասուլիսում ասաց Մելիքյանը: Ի դեպ, վերջինս չի մասնակցելու […]

Գլխավոր դատախազն ընդունեց ԱՊՀ դիտորդներին

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի՝ երկարաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Ստոյանոգլոյի գլխավորած պատվիրակությանը։ Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե կողմերը քննարկել են ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում հնարավոր իրավախախտումներին արագ արձագանքելու, պատշաճ իրավական գնահատական տալուն  վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ իր հրամանով հունվարի 14-ին ստեղծվել է […]

Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետն էլ է Սերժ Սարգսյանի հետ

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր Սյունիքում իր նախընտրական քարոզարշավն սկսեց Սիսանից: Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը մշակութի տան դիմաց դիմավորում էր հանդիպման մասնակիցներին: Henaran.am-ի այն  հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ական քաղաքապետը սատարում է Սերժ Սարգսյանին, վերջինս պատասխանեց. “Սատարելը որն ա՞, չեմ հասկանում”: Այնուամենայնիվ, մեր դիտարկմանը, թե Գյումրու քաղաքապետի նման կանի՞ որեւէ հայտարարություն նախագահի այս թեկնածուին […]

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են

Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են: Ընտրատեղամասերը բացվել են հունվարի 22-ի տեղի ժամանակով առավոտյան ժամը 7.00-ին: Այդ առիթով երկրում ուժեղացվել է անվտանգությունը: Կարգուկանոնին կհետեւեն շուրջ 20 հազար ոստիկաններ, հաղորդում է “РБК” կայքը:  Վերլուծաբանների կարծիքով` կնեսետի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կավարտվեն վարչապետ Բենյամին Նետանյահուի կառավարության հաղթանակով, որը բավականին “թշնամական” քաղաքականություն է քարոզում Իրանի նկատմամբ, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը […]

ԿԸՀ-ը հարցը իր վրայից գցել է. Արման Մելիքյանը դադարեցնում է քարոզարշավը

ԼՂՀ նախկին արտգործնախարար, նախագահի թեկնածու Արման Մելիքյանը, հնարավոր է, ինքաբացարկ հայտարարի: ՛՛Մենք կարող ենք հրաժարվել այս գործընթացից մինչև փետրվարի ութի ժամը տասը ներառյալ, և լքել ասպարեզը, դա նշանակում է, որ իմ անունը չի լինի թեկնածուների թվում, բայց ամեն դեպքում ընտրությունները տեղի կունենան՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մելիքյանը: ՛՛Կարող ենք նաև ընտրությունները անվավեր հայտարարել նախօրեին, անկախ […]

Հարձակում Henaran.am-ի վրա

Henaran.am-ը այս գիշերվանից պարբերաբար ենթարկվել է  DDoS հարձակման, ինչը շարունակվում է մինչ այս պահը: Մեր   մասնագետները արդյունավետ պայքարում են դրանց դեմ` արգելափակելով վտանգավոր IP-ների հասանելիությունը կայքին: Սա, իհարկե դանդաղեցնում է կայքի աշխատանքը` երբեմն այն անհասանելի դարձնելով ընթերցողին: Հայցում ենք ընթերցողի ներողամտությունը : Մենք աշխատում ենք Ձեզ համար:

Թունավորվել են խանութից գնած խմորեղենից

Հունվարի 21-ին, ժամը 13.00-ին,  հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում  հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Վանաձոր քաղաքի 3 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են  հունվարի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, քաղաքի Գայի պողոտայում գործող մի  խանութից գնած խմորեղենը ուտելու հետևանքով: Կատարվում է հետաքննություն

Օբամայի երդմնակալությանը մոտ 1 մլն մարդ է հետեւել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը հետեւել է շուրջ 800 հազարից մեկ միլիոն մարդ: Մարդիկ տեղավորվել են Վաշինգտոնի կենտրոնական զբոսայգում եւ մի քանի վիթխարի էկրանների վրա հետեւել են հանդիսավոր արարողությանը, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Բարաք Օբաման խոստանում է ժողովրդավարություն տարածել ողջ աշխարհում եւ միջազգային խնդիրները լուծել քաղաքական ճանապարհներով: Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, Օբաման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված