24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օձունի վանքի վերականգնումը ձախողվում է պատասխանատուների պատճառով

Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու վերականգնման շինարական աշխատանքները 2013թ. անցած 3 ամսում ձախողվել են` գործի պատասխանատուների միջեւ ստեղծված տարաձայնությունների պատճառով: Եկեղեցու վերանորոգման շինարարական աշխատանքները հեղինակային իրավունքով վերահսկող ճարտարապետ Միշա Հակոբյանը 2013թ. անցած 3 ամսում Օձուն չի եկել: Աշխատանքները ֆինանսավորող “Հովհանես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” հիմնադրամը 2013թ. ապրիլի 10-ի դրությամբ իրեն չի վճարել 2012թ. հեղինակային վերահսկողության […]

ԱԱԾ-ն հետաքրքրվել է ԱԳՆ-ի բենզինով

2009թ.-ից Հայաստանում չբնակվող, Սիվիլիթաս հիմնադրամի խորհրդի կազմից 2012թ. փետրվարից դուրս եկած Վահե Աղաբեկյանցը ապրիլի 6-ին Հայաստան վերադառնալուց անմիջապես հետո` ապրիլի 8-ին, հրավիրվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ հարցաքննության՝ Սիվիլիթասի գործի շրջանակներում: Ապրիլի 11-ին Վահե Աղաբեկյանցը ներկայացել է ԱԱԾ հարցաքննության, որի ընթացքում ԱԱԾ քննիչը հետաքրքրվել է դեռ  2001թ.-ին ՀՀ ԱԳՆ-ում  իրականացված ծրագրերից (Վահե Աղաբեկյանցը 1998-2008 թթ. եղել […]

Կջրազրկվեն

“Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00 – 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը […]

Վանո՞ն, չգիտեմ` ելույթ կունենա, թե ոչ. Արամ Մանուկյանը խառն է /վիդեո/

Henaran.am-ի հարցին՝ առաջին համարի մանդատով մշտապես հանդես եկող Վանո Սիրադեղյանը վաղը՝ ապրիլի 13-ին, կպահպանի՞ իր մանդատը: Ավանդույթի համաձայն՝ չնայած բացակայությանը, այս մանդատը ՀՀՇ-ում Սիրադեղյանինն է: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատասխանեց.” Դուք Լևոն Տեր Պետրոսյանին մոռացաք”: Իսկ համագումարին ինքը՝ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալո՞ւ է: Այս հարցին Արամ Մանուկյանն այսպես պատասխանեց. ”Ո՞վ Վանո՞ն, չգիտեմ ելույթ կունենա, […]

Թող քաղաքապետին տեսնեն, հո էրեխեքին չենք ճնշելու /վիդեո/

Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին Սարի թաղում կայացած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական հանդիպմանը դպրոցահասակ երեխաներին արգելեցին ներկա գտնվել: Հատկապես դպորցի տնօրենն էր երեխաներին “քշում” դպրոցի բակից: ՀՀԿ-ականներից մեկն էլ պնդում էր. “Թող տեսնեն քաղաքապետին”: Տնօրենի այն դիտարկմանը, թե լրագրողները կգրեն, որ հանդիպմանը ընտրելու իրավունք չունեցողներն են մասնակցում` ՛՛հանրապետական՛՛ երիտասարդը հակադարձեց. “Դասերը ավատրվել ա, ժամը 4-ն […]

Մարտական ցուցադրական վարժություն Արցախում

Ապրիլի 8-12-ը ԼՂՀ զինված ուժերի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, անցկացվեց մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական ցուցադրական զորավարժություն, որի ավարտական փուլին հետեւում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ բարձրաստիճան զինվորականներ: Հանրապետության զորահավաքային ռեսուրսի համալրմամբ անցկացված զորավարժությանը ներգրավված էին տարբեր զորատեսակների ուժեր եւ […]

Հայաստանում եւ Իտալիայում մշակութային պարադոքսը

2013-ի ապրիլի 3-ից մայիսի 27-ը իտալական “Fare” ժամանակակից արվեստի ասոցացիան` իր իսկ նախաձեռնությամբ` հայկական Արվեստի եւ մշակութային ուսումնասիրությունների լաբորատորիայի հետ համատեղ իրականացնում է “Դիրքերի ճշտում. ինքնության երկբայում” միջազգային նախագիծը: Ծրագրի առաջին փուլը կիրականացվի Հայաստանում, այն արդեն ընթացքի մեջ է, 2-րդ փուլը կկայանա Միլանում: Այսօր այս մասին ՞Հենարան՞ ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին նախագծի համադրողներ Սուսաննա […]

Երբ ՀԱԿ-ն էր առաջնորդում ժողովրդին /վիդեո/

Հերթական անգամ ՀԱԿ անդամներն այսօր ակցիա իրականացարին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և վերանայել Դավիթ Քիրամիջյանի, Արտակ  Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կայացված դատական վճիռները: Երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը իր ելույթում անդրադարձավ նաև ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին և նշեց,որ երբ ՀԱԿ-ը առաջնորդում էր ժողովրդին, […]

Արցախյան վիկինգները մի չորրորդ անգամ հաստատվեցին հայոց գահի վրա. Դավիթ Հակոբյան

”Այսօրվա ներքաղաքական կյանքի վերաբերյալ  ապագա մատենագիրները կգրեն՝ քաղաքական ապստամբության ծուխը բարձրացավ, սակայն այդպես էլ հրաբուխը չպայթեց”,-լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց ՀՀ միակ մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մեջբերելով Ադոլֆ Հիտլերի խոսքը` նա նշեց. ”Կարեւորը ոչ թե մեթոդն է, այլ՝ արդյունքը”:  Հակոբյանը նկատեց. ”Անգլիական վիկինգներն այդպես էլ չկարողացան ռեվանշի հասնել արցախյան վիկինգների նկատմամբ՝ “հայ ժողովրդի ՛՛աքիլլեսյան գարշապար՛՛՝ անմիաբանության, եւ […]

Սենսացիա. հայտնաբերվել են 5500 տարվա վաղեմության հայկական նիշեր

Օգտատեր Հայկ Նահապետյանը լուսանկար է տեղադրել, որում նշմարվում են ինչ-որ խորհրդանշաններ: Նկարի հետ մեկտեղ օգտատերը հետեւյալ գրույթունն է ներկայացրել. “Բոլիվիայում հայտնաբերվել է մի քար, որի վրա 5500 տարվա վաղեմություն ունեցող նիշեր են, որոնք նման են 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայկական, վրացական եւ ալբանական այբուբենների տառերին”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված