25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ստիպել են վաճառել տները՝ Մոզամբիկում եղբայր եկեղեցուն օգնելու համար/վիդեո/

“Կյանքի խոսք” աղանդը Հայաստանում ամենատարածված աղանդներից է համարվում:Այս պահին Հայաստանում կա մոտավորապես 10 հազար այս աղանդի հետևորդ:Այս աղանդի մասին իր ունեցած տեղեկություններով Henaran.am-ի թղթակցի հետ կիսվեց միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: “Նրանք նաև ստիպողաբար են մարդկանց հավաքագրում, դրա մասին մենք նաև փաստ ենք ներկայացրել: Սակայն չգիտես ինչու այս աղանդի մամլո խոսնակը հերքում է այդ […]

Հանդիպում պաշտպանության նախարարությունում

նոյեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Երեւանում ընթացող նիստի շրջանակներում Հայաստան ժամանած հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդամ, Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմաօդային ուժերի գեներալ Նադիմ Ալ-Աջվադիի հետ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ, քննարկվել են երկու երկրների միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարները, […]

Հայ բռնցքամարտիկը կռվեց կշռվելու ժամանակ /վիդեո/

 ԱՄՆ-ի Կորպուս Կրիստի քաղաքում երեկ տեղի ունեցավ բռնցքամարտիկների կշռման արարողությունը: Բռնցքամարտիկների մեջ կային նաեւ հայազգի բռնցքամարտիկներ:  Մասնավորապես Վիկ Դարչինյանը, ով ռեւանշ մարտ է անցկացնելու Նոնիտո Դոյերի հետ, ավելի ծանր է իր մրցակցից: Դարչինյանի քաշն է 57 կգ, իսկ նրա մրցակիցինը 56,8 կգ:Մյուս հայազգի բռնցքամարտիկը ԱՄՆ-ը ներկայացնող Վանես Մարտիրոսյանն է: Այստեղ կրքերը բորբոքվել են դեռեւս մարտը: […]

Հսկայական տորթ` Ջոնի Դեփի տեսքով /ֆոտո/

Բրիտանուհի Լարա Քլերքը Ջեք Վորոբեյի` “Կարիբյան ծովի ծովահենները” ֆիլմում Ջոնի Դեպի կերպարով տորթ է պատրաստել Բիրմինգհեմում տորթերի միջազգային մրցույթի համար, փոխանցում է BBC-ն:  Նա ասել է, որ դատավորները հավանաբար ավելի սովոր են տեսնելու եռահարկ հարսանեկան տորթեր, քան Ջեքի կերպարով հսկայական տորթ:  Քլերքը, որը պատրաստել է 1,65 մետրանոց տորթը, խոստովանել է, որ սկսել է տորթեր թխել […]

Զարուհին պաշտպանեց անչափահասին /վիդեո/լրացված/

Ազատության հրապարակում ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի երթի մեկնարկին 16-ամյա մի երիտասարդ  քաղաքական եւ պետական գործիչներին անվանարկող եւ վիրավորող պաստառ էր վերցրել ձեռքին: Այնտեղ պատկերված էին նախագահ Սերժ Սարգսյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկարները: Այս պաստառն այնքան դուր չեկավ ոստիկաններին, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցավ տղային ու […]

Բանտարկյալը ձեռնաշղթաների բանալին կուլ է տվել /ֆոտո/

Ուրուգվայում Ռամոն էդուարդո Մենդեսը կուլ է տվել  ձեռնաշղթաների բանալիները,որպեսզի այն իր հետ բանտախուց կարողանա տանել: Ռենտգեն ճառագայթման սարքը ցույց է տվել,որ բանալին բանտարկյալի ստամոքսում է: Թե ինչպես եւ երբ է տղամարդուն հաջողվել կուլ տալ բանալիները, դեռեւս պարզ չէ: ենթադրվում է, որ նա դա արել է բանտ գնալուց մեկ օր առաջ: Մենդեսը պատկերացում չի ունեցել, որ […]

Շանթն ու Մաքսային միությունը /վիդեո/լրացված/

Այս պահին Ազատության հրապարակում Շանթ Հարությունյանի կողմնակիցները երթի են պատրաստվում: Նրանք հասնելու են ոստիկանություն եւ դատախազություն: Ինչպես տեղեկացրեց Henaran.am-ի թղթակիցը, այստեղ է նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` իր կողմնակիցների հետ: Նրանք տեղեկացրել են, որ հարցում են անցկացնում` պարզելու. թե Հայաստանի բնակչության քանի տոկոսն է կողմնակից ՄՄ-ին: “Իսկ քանի որ Շանթը դեմ էր Մաքսային միությանը, դրա […]

14 հոգի կալանավորվել են. ՀՀ ոստիկանություն

 ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված եւ ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն: Ձերբակալվածներից 14-ի  նկատմամբ մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Հարությունյան Շանթ (ՀՀ քր. օր.-ի 316 հոդ. […]

Անձեռոցիկների ամենամեծ հավաքածուն` Գինեսի ռեկորդակիր /ֆոտո/

Սլովակիայից Անտոնիա Կոզակովան հավաքել է աշխարհում ամենամեծ անձեռոցիկների հավաքածուն` 62 757 օրինակ: 39-ամյա կնոջ անձեռոցիկների արժեքը մոտավորապես կազմում է կես միլիոն դոլար: Կինը 16 տարի շարունակ աշխարհի բոլոր ծայրերից անձեռոցիկներ է հավաքում եւ 4 անգամ դարձել է Գինեսի գրքի ռեկորդակիր: Անտոնիան մտադիր է իր հավաքածուն հասցնել 100 000 օրինակի: Ամենահին անձեռոցիկը, որ ունի կինը, 1940-ական […]

Կհանդիպի՞ Պուտինին

”Ո՞վ է ասում, ես այդպիսի բան չգիտեմ”,-Henaran.am-ի հարցին, թե իսկապես պատրաստվում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` այսպես արձագանքեց գրող, հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանը: Նշենք, որ դեկտեմբերի 2-ին նախատեսվում է, որ Հայաստան է այցելելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, և ըստ լուրերի` նրան հանդիպելու ցանկություն ունի Զորի Բալայանը, ով նամակ էր ուղարկել Վ. Պուտինին:  Հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի