20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թունավորում

Նոյեմբերի 23-ին, ժամը 02.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով ՛՛Մուրացան՛՛ ԲԿ են տեղափոխվել Երևանի Դ. Մալյան փողոցի թիվ 20 շենքի բնակիչներ Ք. (ծնվ. 2000թ.) և Ա. (ծնվ. 1994թ.) Խոսրովյանները: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Առաջիկա օրերի եղանակը

Նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին հարավ-արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 23-25-ին ցերեկը կբարձրանա 3-4, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով:   Երևանում նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 27-ին սպասվում են տեղումներ:

Հրաժարվենք Եվրատեսիլից

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Օրինակ, մենք ավելի հարու՞ստ ենք, որ էս տիկնակլոնձ շոուին մասնակցում ենք ամեն տարի: Հրաժարվենք Եվրատեսիլից մնացածների նման՛՛:  Նշենք, որ նման խոսակցությունների առիթ է հանդիսացել այն, որ հաջորդ տարի Եվրատեսիլում Ավստրիան մասնակիցը տրանսվեստիտ է լինելու: 

Կառլսենը շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնն է

Հնդկաստանում  ավարտվել է շախմատի չեմպիոնի համար պայքարը: Հիշեցնենք, որ չեմպիոնական թագին տիրանալու համար պայքարում էին աշխարհի ներկայիս չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ նրան ձեռնոց նետած նորվեգացի Մագնուս Կառլսենը: Մրցակիցների 10-րդ պարտիան ավարտվել է ոչ ոքի, որը նշանակում է, որ Կառլսենը ժամանակից շուտ կարողացավ հաղթել 6.5-3.5 հաշվով եւ ապահովել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 22-ամյա նորվեգացին դարձավ աշխարհի […]

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի կողմից տուծած հայուհին հատուկ հսկողության տակ է

Henaran.am-ի տեղեկություններով` նոյեմբերի 16-ին հնդիկ ուսանող Դենիշ Բաբուի կողմից մարմնական վնասվածքներ ստացած Աստղիկ Ա.-ն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն անվտանգության որոշ հարցերից ելնելով` նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Աստղիկը, նախաքննությունն իրականացնող մարմնի որոշմամբ, հսկվում է: Այլ մանրամասներ մեր աղբյուրը առայժմ չհայտնեց; Միաժամանակ հարցաքննվել են մի խումբ մարդիկ, կասկածյալներ չկան:  Դենիշ Բաբուի ծնողները նույնպես հարցաքննվելու […]

Նայեք` չշշկռեք բողոքողներին գնահատականներ տալիս

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Մի բան եմ զգուշացնում բոլոր նրանց, ովքեր «կամպանիա» են սկսել Պուտինի այցի դեմ բողոքել պատրաստվողների դեմ: Իսկ կամպանիան հետեւյալն է. ով Արթուր Սաքունցի հետ դուրս գա փողոց. նա… Ուրեմն, այսպես, շանտաժներ չանեք: Ես բողոքի ակցիայի դուրս գալիս չեմ նայում, թե էլ ով կա այնտեղ, ում […]

Երկրաշարժ Իրանի տարածքում

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.45-ին ”ՍՊԾ” գործակալությունից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 22.31-ին Իրանի տարածքում` Կերմանշախ քաղաքից 109 կմ արևմուտք, տեղի է ունեցել 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 34.080 և արևելյան երկայնության` 45.900:

Կորոշեն Վաշինգտոնում եւ Բրյուսելում

”Ժառանգություն՛՛ կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Ուկրաինայի որոշմանը կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցությունը: ՛՛Ռուսաստանի՝ դիվանագիտության եւ միջազգային իրավունքի որեւէ նորմի մեջ չտեղավորվող շանտաժներով եւ ճնշումներով հագեցած քաղաքականության հետեւանքով Ուկրաինան չի ստորագրում իր իսկ նախաստորագրած Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Վստահ եմ որ իր անմիջական հարեւանների, ԵՄ-ի, իսկ մեծ հաշվով՝ Արեւմուտքի դեմ Ռուսաստանի այս […]

Միսը էժանանում է. Հայկական ժամանակ

Հայաստանում նկատվում է մսեղիքի էժանացում: Երեւանի այսպես կոչված ԳՈԻՄ-ի շուկա ՛՛Հայկական Ժամանակի՛՛ թղ­թակցի շրջայցի ընթաց­քում պարզվել Է, որ վեր­ջին շրջանում տավարի միսը էժանացել է մոտ 200 դրամով, իսկ խոզի միսը նույնիսկ 500 դրամով: Այսպես, խոզի փափուկ մսի մեկ կիլոգրամը կարե­լի Է գնել 2000 դրամով, որը մինչեւ վերջերս միջինը 2400-2500 դրամ էր:  Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Պուտինի ՛՛մեսիջը՛՛. Հայկական ժամանակ

ՌԴ նախագահ Պուտինի՝ դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցի օրակարգում, ըստ ՛՛Հայկական ժամանակի՛՛ ամենածանրակշիո դե­րը հատկացվելու է Գյումրիում տեղակայված ռուսական 102 ոազմաբազային: Նույնիսկ, ըստ ստացված տեղե­կությունների, Պուտինի ինքնաթիռը իջնելու է Գյումրիի օդանավակայանում: Երեւան նա գալու է Գյումրիից հե­տո: Աոաջին հայացքից սա թվում է զուտ արտաքին քա­ղաքական ՛՛էկզոտիկա՛՛: Իրականում, սակայն, ՌԴ նա­խագահի այցի նման օրակարգը ամենևին էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի