25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրդեհի արդյունքում հայրը եւ 7-ամյա երեխան մահացել են

 Նիժնի Տագիլում 6 հոգանոց ընտանիքի տանը հրդեհ է բռնկվել: Հրդեհից փրկվել են մայրը եւ 5-ամյա երեխան, ում տեղափոխել են հարեւանի տուն: Ընտանիքի հայրը մտել է վառվող տուն` 7-ամյա երեխային փրկելու, սակայն դա նրան անել չի հաջողվել: Դժբախտաբար, թե հայրը, թե երեխան մահացել են: Մայրը եւ ողջ մնացած երեխան լուրջ այրվածքներ են ստացել, նրանց տեղափոխել են […]

Նույնական քարտերի փոփոխության հարցն է քննարկում ԱԺ-ը

”ՀՀ քաղաքացիները վերջին շրջանում հատկապես կուտակային կենսաթոշակների հետ կապված զգայուն են իրենց ծախսերի ավելացման հետ: Տեսեք, մենք նոր անձնագրեր ենք նախատեսում, որոնց համար սահմանված է 25 հազար դրամ տուրք, ըստ էության՝ սա հսկայական գումար է հավաքական, և այստեղ ծագում է հետևյալ հարցը՝ ինչու է այդքան բարձր այդ տուրքը՛՛,-այսօր ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱԺ-ում խոսելով Կառավարության […]

Շվեդիան լրտեսել է Ռուսաստանին ԱՄՆ-ի համար. Local

Շվեդիան օգնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալությանը լրտեսել Ռուսաստանին, գրում է The Local-ը: Թերթի տեղեկություններով` ռուս քաղաքական գործիչների մասին տեղեկատվությունը, որոնք հավաքել են Շվեդիայի հատուկ ծառայությունները, տրվել են Ամերիկային:Այդ մասին են խոսում Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: Սակայն փաստաթղթերում նշված չէ, թե ռուս կոնկրետ որ քաղաքական գործիչներին են լրտեսել եւ կոնկրետ ինչ տեղեկատվություն է ստացվել:  

Բավական չի՞

Ազգային ժողովու քննարկում է ՛՛Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Ըստ օրենքի նախագծով նախատեսում է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին հետախուզման մեջ գտնվող 27 տարին լրացված անձանց հետախուզումը և քրեական հետապնդումը դադարեցնել:  ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիմնական զեկուցող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեց, թե ինչու է նախատեսվում […]

Արմեն Աշոտյանը երախտագիտություն է հայտնել սլովակ ժողովրդին

Պաշտոնական այցով Սլովակիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել  Սլովակիայի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հ. Սեյրանյանը: Դուշան Չապլովիչը, ողջունելով հայկական պատվիրակությանը, հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության […]

Լավ նորություն ՛՛Կարֆուրից՛՛

՛՛Մենք հույս ունենք, որ մյուս տարվա առաջին կիսամյակում կունենանք լավ նորություններ Կարֆուրի վերաբերյալ՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Հարցին, թե ինչն է ուշացման պատճառը, նա ասաց, որ դեռևս քննարկումներ են տեղի ունենում, թեև չի կարող ասել, թե կոնկրետ ինչ խնդիրներ կան: 

Շանտաժի չենթարկվել. նախարարը՝ ոսկերիչներին

՛՛Չկա նման բան, նման տուգանքներ նշանակված չեն եղել, տուգանքներ նշանակված են եղել, միայն այն ժամանակ, երբ կնիքներից մեկը բացակայել է՛՛,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ խոսելով ՛՛Վաղարշ և որդիներ՛՛ ոսկու շուկայի աշխատակիցների բողոքներին: Նա նշեց, որ դրոշմ խփող կազմակերպությունների նկատմամբ ևս ստուգումներ իրականացնում են, և այն կազմակերպությունները, որոնք […]

Մինասյանի համար Երիցյանը դեռ նախարար է

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ նիստի ժամանակ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարց ուղղելիս՝ դիմեց ՛՛պարոն նախարար՛՛-ով: Կիսադատարակ դահլիճում ներկաները ծիծաղեցին, կատակեցին և հուշեցին, որ Ներսես Երիցյանն այլևս նախարար չէ։ Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ մինչ հիմա իր հեռախոսի մեջ Ներսես Երիցյանի հեռախոսահամարը ՛՛ֆիքսված է ՛՛նախարարով՛՛: Նշենք, որ Ներսես Երիցյանը ԱԺ է ներկայացնում 2014թ-ից պարտադիր […]

Սահակաշվիլին կմեկնի Կիեւ` մասնակցելու “Եվրամեյդանին”

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շաբաթ օրը պատրաստվում է այցելել Ուկրաինայում եվրաինտեգրման համար տարվող բողոքի ակցիային, տեղեկացնում է Газета.Ru–ն: “Եվրամայդանին” մասնակցելու համար Կիեւ կժամանի նաեւ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքը:

“Աղաչում եմ բաց թողեք Արայիկին”.դատախազության դիմացից չեն հեռանա/վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազության դիմաց այսօր Կոտայքի մարզի  Պռոշյան գյուղի բազմաթիվ բնակիչներ պահանջում էին` ազատ արձակել արդեն 8 ամիս առանց որոշակի հիմնավորման, գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող, նույն գյուղի 30 ամյա բնակիչ` Արայիկ Պետրոսյանին: Արայիկ Պետրոսյանի պաշտպան Նորայր Նորիկյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր իրենք պահանջելու են հանդիպում գլխավոր դատախազի հետ.”Միայն գլխավոր դատախազի, մենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված