19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ադրբեջանը հրահրե՞լ է Նազարբաևին

՛՛Ոչ մի տարօրինակ բան չեմ համարում, դա կապված է Ադրբեջանի ու Ղազաղստանի փոխհարաբերությունների հետ, որոնք սերտ հարաբերություններ ունեն՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը: Վերջինս, նշենք, ասել էր. ”Ընդհանուր առմամբ Հայաստանի ”ճանապարհային քարտեզը” համաձայնեցված է, կարծում եմ, այն հնարավոր է ընդունել: Միևնույն ժամանակ ՄՄ-ի սահմանի […]

Լինում է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ էլ կա, որ չեն հղիանում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ավարտվող տարին գյուղատնտեսության համար հաջողված ու բարենպաստ է համարում: Այս մասին այսօր նախարարը խոսեց տարեվերջյան ամփոփոիչ ասուլիսին: Անդրադառնալով ֆերմերներին բողոքներին, թե  Եվրոպայից ներկրված երինջները Հայաստանի պայմաններում չեն հարմարվում, երկրորդ անգամ չեն հղիանում` նախարարն ասաց. ‘’Ես այդպես դրամատիկ չէի ներկայացնի’’: Ապա նա հավելեց. ‘’Լինում  է, որ չեն հղիանում, շատ մարդկանց մոտ […]

Ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը

Քիչ առաջ 9 ամսյա չհիմնավորված կալանքից հետո ազատ է արձակվել Պռոշյանի գյուղապետ` Հրաչ Մուրադյանի սպանության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը: “Համառ պայքարի արդյունքում Արայիկ Պետրոսյանը ազատ արձակվեց: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է: Արայիկի խափանման միջոցը` կալանք, ընդամենը չի հիմնավորվել Արայիկ Պետրոսյանի կողմից սպանություն կատարելու հանգամանքը: Հետևաբար վերացել է խափանման միջոցը որպես կալանավորում կիրառելու անհրաժեշտությունը”,-Henaran.am-ի թղթակցին […]

Մեկ միլիոն կովկասցի հանրահավաք կանի Մոսկվայում

Մոսկվայի Մանեժնայա հրապարակում կովկասցիների կայանալիք հանրահավաքին ծրագրում են ներկա գտնվել միլիոնից ավելի կովկասցիներ: Ակցիան, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 26-ին, ուղղված է այլատյացության դեմ, գրում է topnews.ru-ն: Սպասվում է, որ հանրահավաքին կմասնակցեն հյուսիսկովկասցիներ, թաթարներ, ինչպես նաեւ Միջին Ասիայի ու Պովոլժիեի մի շարք կազմակերպություններ:

Պահանջելու են արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, որ եթե իշխանությունների կողմից չլինի պատասխան իրենց հայտարարությանը, ապա իրենք պահանջելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Բանախոսը նշել է, որ իրենք հստակ լիազորություններ և իրավասություններ են պահանջում: Խոսելով նրանից, որ Մաքսային միության անդամակցության հարցում […]

“Թոփ 13 ձախողում” Արամ Մանուկյան

Այսօր, դեկտեմբերի 25-ին ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ամփոփեց անցած`  2013 թվականը: Ընդդիմադիր գործիչը  առանձնացրեց` թոփ  13 ձախողում: Մանուկյանը ձախողումներն սկսեց ՏԻՄ եւ նախագահական ընտրությունների խայտառակ արդյունքներից, ապա անդրադարձավ տաքսիստների հետ կապված զարգացումներին: Ձախողումների թվում էր` անցումը կուտակային կենսաթոշակային համակարգին:  “Հաջորդը թոփ առումով գազի գինն է եւ “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսի օտարումը: Դա […]

՛՛Դժբախտություն՛՛

Լրագրողներն այսօր ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին հարցրին, թե ինչ կմաղթի մորմոններին գալիք ամանորին: ՛՛Դժբախտություն՛՛, -լակոնիկ պատասխանեց Սահակյանը: Նա հավելեց, որ իրեն կրոնական կազմակերպությունների մասին հարց չտան, քանի որ շատ ծայրահեղական է այս առումով: 

Մաքսային միությունն ու ՏՄՊՊՀ-ը

”Մաքսային միությանն անդամակցելը մեծ դեր ու նշանակություն կունենա շուկաների զարգացման մրցունակության զարգացման համար, քանի որ մեր խնդիրն այն է, եր մեր երկիրը փոքր է ու ներքին շուկաները սահմանափակ են”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշեց, որ մեր շուկան չի կարողանում մրցակցել ներմուշված ապրանքների շուկաների հետ, քանի որ դրա համար նախ անհրաժեշտ […]

Ռիտա Սարգսյանի հյուրերը մայրաքաղաքի դպրոցականներն էին /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրում այսօր Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալել էր մայրաքաղաքի դպրոցների երեխաներին: Վերջիններս հատուկ հրավիրատոմս էին ստացել եւ այս տարի մասնակցեցին նրանք, ովքեր անցած տարիներին չկային: Երեխաներին ողջունեց եւ շնորհավորեց Ռիտա Սարգսյանը: Վերջինս զարմացավ, որ տոնածառի լույսերը չեն վառվում  եւ պատճառը  հարցրեց Ձմեռ պապիկից: “Տիկին Ռիտա, սպասում էինք Ձեզ”,-ասաց Ձմեռ պապն ու սկսվեց […]

Օբամաները բաժանման շեմին են

Արդեն մի քանի օր է` ԶԼՄ-ներն ակտիվ քննարկում են Միշել եւ Բարաք Օբամաների ամուսնալուծության հարցը: Նախագահական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ նրանք շատ շուտով կարող են բաժանվել: Նրանք հավաստիացնում են, որ Միշել Օբաման արդեն իսկ առանձնացել է ամուսնուց, քնում է մեկ ուրիշ ննջասենյակում և խորհրդատվություն է ստանում իրավաբաններից: Աղբյուրները նշել են նաեւ, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի