20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԲՀԿ-ը մտավ խորը քաղաքական քնի մեջ /վիդեո/

՛՛Տարին ՀՀԿ-ի համար բավականաին հագեցած, նաև արդյունավետ էր՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ամփոփելով 2013 թվականը: Նա նկատեց, որ տարին ընտրական էր, փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որ ապացուցեցին, որ անշրջելի է  Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների դարաշրջանը: ՛՛Բոլոր միջազգային դիտորները հստակ նշեցին, որ այս ընտրությունները լավագույնն էին նախագահական ընտրությունների մեջ՛՛,-շեշտեց ՀՀԿ […]

Մտավախություն կա

Երբ որ իշխանությունը ”ձեռքի” քվերակությամբ վավերացրեց հայ-ռուսական հայտնի համաձայնագիրը, պարզ դարձավ, որ այն արտաքին մասով վերջնականապես լուծեց իր լեգիտիմության հարցը: Թեև դա եղավ ի կորուստ արևմտյան աջակցության որոշակի ծավալի, սակայն ռուսական մասով ՀՀ իշխանություններն ապահովեցին իրենց: Այսպիսով, նրանք լուծեցին քաղաքական ճգնաժամի հասունացման խնդիրը, որն իր հետևից բերելու էր զանգվածային դժգոհությունների մեծ ալիք, իսկ դա, ինչպես […]

“Պարային դիպլոմատիա”. հայերն ու վրացիները կպարեն միասին

Խորհրդային միության փլուզումից ի վեր առաջին անգամ հայ եւ վրացի պարողները կներկայանան միասին: “Հենարան” մամուլի ակումբում այսօր հյուրընկալվել էին Վրաստանի պարարվեստի միության նախագահ Ռեզո Ճանաշվիլին եւ Խանամիրյանի անվան պարարվեստի միության նախագահ Գագիկ Մխիթարյանը: Գ. Մխիթարյանը նշեց, որ մեկ տարի առաջ իրենք Վրաստանից հրավեր են ստացել, գնացել են, որտեղ խոսել են հայ-վրացական պարարվեստի միությունների հնարավոր համագործակցության […]

Հով արեք սարեր ջան … իմ դարդին դարման արեք. Անդրանիկ սարկավագի պատասխանը

Սայաթ-Նովա 10 հասցեի հարևանությամբ բնակվող Անդրանիկ սարկավագ Մանուկյանը շարունակում է պայքարել նախկին կաթսայատան տեղում կառուցվող բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի շինարարության դեմ: Օրեր առաջ հյուրանոցային համալիրի սեփականատերը բաց նամակ էր հղել Անդրանիկ սարկավագ Մանուկյանին: Ներկայացնում ենք Անդրանիկ սարկավագի պատասխանը. Գագիկ Հախվերդյան ես ուրախ եմ٫ որ դուք որպես`զտարյուն Հայ քրիստոնյա, փորձում եք Ձեր գործած  մեղքերի համար թողություն խնդրել: […]

Որտե՞ղ էր Խաչիկ Ասրյանը

Երեկ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեծարում էր Հայաստանի լավագույն մարզիկներին: Ըստ էության, սա նաեւ նախարարության տարեվերջյան խնջույքն էր: Աչքից չվրիպեց այն, որ բացակայում էր փոխնախարար, “Հայոց արծիվներ” ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Ըստ կուլիսային խոսակցությունների, Ասրյանը տոնախմբության կազմակերպիչներին առաջարկել էր ՀՀ նախագահի հոր մահվան պատճառով հետաձգել միջոցառումը եւ այն անել հունվարին: Առաջարկը չի ընդունվել, ինչի […]

Պետական կառույցների կայքէջերը պաշտպանված կլինեն

Ինտերնետ ցանցում պետական մարմինների պաշտոնական կայքերին ներկայացվող նվազագույն պահանջները հաստատելու մասին որոշում ընդունվեց այսօր կառավարության նիստում: Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ պետական մարմինների պաշտոնական կայքերում, ըստ այս որոշման, պետք է սահմանվեն տեխնիկական, կազմակերպչական, միասնական, բովանդակային պահանջներ, ինչպես նաև միասնական  անվտանգության միասնական մեխանիզմ:  

՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛. վերանայենք մեր նպատակներն ու իղձերը

՛՛Քանի դեռ ողջ եմ, ուզում եմ ապրել կյանքս այնպես, ինչպես իրականում ուզում եմ…՛՛ Ահա այս գրառումն առաջինն էր, որ հայտնվեց սույն թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Սիրահարների այգում տեղադրված ՛՛Քանի դեռ ողջ եմ…՛՛ (Before I die) պատի վրա:  Պատի բացումը իրականություն դարձավ մի խումբ նվիրյալ երիտասարդների եռանդուն ջանքերի և ՛՛Օսըմ՛՛ (Awesome) հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ: Ըստ համաշխարհային փիլիսոփայության՝ մահվան […]

Մի խումբ ՛՛փախստականների՛՛ բնակարանները կսեփականշնորհվեն

Կառավարությունն այսօրվա նիստում հսատատեց 9 ՛՛փախստականների՛՛ ընտանիքների՝ իրենց կողմից զբաղեցրած բնակարանների սեփականաշնորհման մասին որոշումը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ տարածքում հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի կառավարման քաղաքականության վարչության կողմից:

2014-ը լրջագույն փոփոխությունների տարի է լինելու

Կառավարությունն այսօր հերթական նիստում հաստատեց ՛՛Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ՛՛ 2014 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը զեկուցեց, որ այս ծրագրի նպատակն է շարունակել նպաստել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում: Նախատեսվում է 2014 թ-ին տասը տոկոսով ավելացնել զբոսաշրջիների թիվը, իսկ հյուրանոցների համարների թիվը հասցնել մինչև հազարի: ՛՛Այս տարի, մեր գնահատականներով, 12.5%  զբոսաշրջիկների աճ է […]

Սուրբ ծննդյան գիշերը կրակոցների հետեւանքով երկու երեխա է մահացել

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հյուսիսային քաղաքներից մեկում Սուրբ ծննդյան գիշերը կրակոցներից երկու երեխայի են կրակել եւ սպանել, եւս մի երեխա շատ ծանր վիճակում է գտնվում, գրում է gazeta.ru-ն:  Քաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա: Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում:  Հրաձգության պատճառները պարզվում են:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի