25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Գազային վասալային պայմանագիրն էլ ենք չեղյալ հայտարարելու. Ն Զոհրաբյան

Ազատության հրապարակում քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հայտարարեց, որ չեն լռելու, շարունակելու են պայքարը պետական ջեբկիրության դեմ և ոչ միայն այս հաղթանակն են տոնելու, այլև գազային վասալային պայմանագիրն են չեղյալ հայտարարելու: Նրա խոսքով՝  այս հանրահավաքն աննախադեպ է, քանի որ 4 քաղաքական ուժերին միացել է քաղաքացիական հասարակությունը: ՛՛Սա արդեն հաղթանակ է, […]

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյի Քրիստոսի հայտնի արձանը /ֆոտո/

Կայծակը վնասել է Ռիո-դե-Ժանեյրոյում գտնվող Քրիստոսի աշխարհահռչակ արձանը: Կայծակի արդյունքում քանդվել է արձանի մատը, տեղեկացնում է Sky News-ը: Ռիոյի ղեկավարությունը նշել է, որ արձանի վերականգնումը կսկսվի հաջորդ ամսվանից: Հարկ է նշել, որ Քրիստոսի արձանը Ռիո-դե-Ժանեյրոյի սիմվոլն է համարվում եւ հայտնի է ողջ աշխարհով մեկ:

Ազատության հրապարակում հանրահավաքը մեկնարկեց. Օսիպյանը զգուշացրեց /ֆոտո, վիդեո/

Ժամը 14-ի դրությամբ Ազատության հրապարակում Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ նախաձեռնված հանրահավաքը դեռ չէր մեկնարկել: Քաղաքական ուժերը սպասում էին մինչեւ հրապարակը լցվի: Այդ ընթացքում  Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կազմակերպիչներին հիշեցրեց հասարական կարգի պահպանման մասին: Վերջիններս իրենց հերթին պնդեցին, որ հանրահավաքը արտոնված է և իրենց զգուշացելու հարկ չկա: Օսիպյանն ամեն դեպքում խոսեց խաղաղ երթի մասին, որը […]

Ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ինքն իրեն. 21 հոգի մահացել է

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ռեստորաններից մեկում, ինչի հետեւանքով 21 հքգի մահացել, որոնցից 13 արտասահմանցի են, նրանցից 4-ը` ՄԱԿ-ի աշխատակիցներ, գրում է INTERFAX.RU-ն: Այս ռեստորանը Քաբուլում բավական հայտնի է, այստեղ հաճախ են լինում արտասահմանցիներ եւ տեղի ղեկավարության ներկայացուցիչները: Ահաբեկչության պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել թալիբները:

Խաղադաշտում երիտասարդ ֆուտբոլիստ է մահացել

Ուրբաթ օրը ՛՛ՍԿԻֆ՛՛ մարզաբազայում մարզման ժամանակ մահացել է ՛՛Սեւաստոպոլ՛՛ ակումբի երիտասրդական թիմի ֆուտբոլիստ Պավել Տկաչենկոն: Այս նորությունը հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Մարզման ժամանակ Տկաչենկոն ընկել գետնին: Բժիշկներն ու մարզաբազա ժամանած շտապ օգնությունը մեծ ջանքեր են գործադրել, բայց երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: ՛՛Սեւաստոպոլը՛՛ իր առաջին պաշտոնական հանդիպումը սեփական մարզադաշտում կսկսի 1 րոպե լռությամբ:

Երիտասարդության գաղտնիքը. Աշոտյանը` Քոչարյանին

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն ուղղված հատվածին` նախարարին անվանելով “երիտասարդ հանրապետական”: “13 տարվա կուսակցական փորձ եւ 39 տարվա անձնագրային տարիք ունենալով, եթե ես դեռ համարվում եմ երիտասարդ, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը”,-ասել է Աշոտյանը:

ՁԻԱՀ-ի մասին տեղեկություն տարածող ”Մենք՛՛-ը ՀՀԿ-ին է ծառայո՞ւմ

“”Մենք” երիտասարդական շարժումը անկուսակցական կառույց է  և որևէ միտում չունի ծառայելու ՀՀԿ-ին կամ ԲՀԿ ին”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց շարժման փոխնախագահ Ռաֆայել Պողասյանը: Անդրադառնալով երեկ համացանցում նրանց կողմից տարածված հաղորդագրությանը, որը շատերի կողմից ընկալվել էր, որպես այսօրվա  ոչ կոալիցիոն 4 ուժերի կողմից հրավիրված հանրահավաքի մասնակիցներին “ահաբեկելու” փորձ Պողոսյանը նշեց. “Քանի որ Հայաստանում շատ խառը իրավիճակներ […]

Առաջնորդների ներկայությունն ավելի տպավորիչ կդարձնի /վիդեո/

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կուսակցությունների առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը այսօր գնա Ազատության հրապարակ, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ անցկացվող հանրահավաքն ավելի տպավորիչ կլինի: Սակայն Բոստանջյանի խոսքով՝ առաջնորդների ներկայությունը պարտադիր պայման չէ հաջողության հասնելու համար: Հիշեցնենք, որ այսօր հանրահավաքին մասնակցելու են մի շարք հայտնի անձինք, […]

Փաստերը չեն արտացոլում իրականությունը. ՊԵԿ-ը՝ ֆիննախ-ին

Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. ՛՛ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության տարածած տեղեկատվության մեջ ներկայացված փաստերը չեն արտացոլում իրականությունը, ուստի, թյուրըմբռնումը կանխելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել. ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործընթացներում խախտումների առաջին բացահայտումները կատարվել են հենց ՊԵԿ-ի կողմից և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք եղել […]

Քոչարյանի ակտիվության և ագրեսիայի պատճառները

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը շարադրել է երկրորդ նախագահի ակտիվացման մոտիվացիան, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: ՛՛Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցները կարող են նմանվել բրազիլական սերիալի։ Հաստատվում է նաև մյուս կանխատեսումս, որ թիրախների առումով՝ երկրորդ նախագահի նշաձողն իջնելու է. Քոչարյանն այլևս քննադատում է կոնկրետ նախարարի, պատգամավորի։ Եթե այսպես շարունակվի, սերիալի վերջին սերիաների ՛՛հերոսները՛՛ լինելու են Հանրապետականի տատիկը, հանրապետականացած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված