23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԵԽԽՎ-ում բացատրելու կարիք չի եղել

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից այսօր լրագրողները հետաքրքվեցին, թե ինչո՞ւ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անձնական հրավերով չմասնակցեց ԵԽԽՎ նիստին և բարձրացրեց հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը: Հարությունյանը հորդորեց դա պարզել հենց Փոստանջյանից։ Ինչ վերաբերվում է պատվիրակության լիազորությունների վիճարկմանը, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, թե նախապես էլ գիտեր, որ նման հարց բարձրացնելու դեպքում հարցը կլուծվի բացառապես հօգուտ ՀՀ-ի։ […]

Դերասանուհին օգնության կարիք ունի

Թատերագետ Լեւոն Մութաֆյանը իր սոցցանցի հանրագրում խնդրանքով դիմում է բոլորին: “Խնդրում եմ բոլոր բարի մարդկանց, ունեւոր մարդկանց աջակցությունը… Ցավով ու մի քիչ էլ վախով եմ գրում, որովհետեւ եթե իմանա անձը, ում մասին գրում եմ, կարող է վիրավորվել, նեղսրտել, որովհետեւ իր տեսակով ազնվական է, վեհ, արժանապատիվ… ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացի մեդալակիր ԷԼԻՆԵ ԱՂԱՄՅԱՆ. ,,Մեր մանկության […]

Հայկական եւ ադրբեջանական զինուժի կորուստները

Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել է 4 զոհ և 1 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 1-ով։ Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 7 զոհի և 13 վիրավորի մասին։ Ինքնասպանությունների թվով 2014-ի հունվարն ադրբեջանական բանակի համար արդեն իսկ առաջատար է։ 2014-ի […]

Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չի որոշել

Այսօր լրագրողների հետ հանդիպան ժամանակ “Ժառանգության ” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նկատեց, որ քաղաքական դաշտը տեկտոնական իրավիճակում է, որը կարող է բերել թե երկրաշարժի, թե հրաբխի: Վերլուծելով  ասելիքը քաղաքական գործիչը նախ անդրադարձավ  ”Ժառանգություն” կուսակցության շուրջ առաջացած վերջին շրջանի լայնամաշտաբ քննարկումներին. ”Վերջին ժամանակաշրջանում ժառանգությունը մշտապես և  լրագրողական համքարության և քաղաքական դեմքերի շուրթերին էր: Առաջին հերթին դրական եմ […]

Facebook-ը 10 տարեկան է

Այսօր` փետրվարի 4-ին, լրանում է Facebook սոցիալական կայքի 10-ամյակը: 2004-ի հենց այս օրը Հարվարդի համալսարանի ուսանող Մարկ Ցուկերբերգը եւ իր ընկերները  նոր սոցիալական ցանց դրեցին շրջանառության մեջ, տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: Երկրորդ կուրսի ուսանող Մարկ Ցուկենբերգի գլխում հղացել էր ստեղծել մի վայր, որտեղ ուսանողները կարող են օնլայն շփում ունենալ միմյանց հետ: Սկզբում կայքը կոչվում էր […]

Ինչպիսի եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին կդիտվի մառախուղ:  Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-8-ին կբարձրանա 4-6 աստիճանով, քամին հյուսիս-արևելյան` 5-10մ/վրկ արագությամբ: Երևանում փետրվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի -4 աստիճան, փետրվարի 6-ին` -2, փետրվարի 7-ին` +2, փետրվարի 8-ին` +4 աստիճան:

Սպանությունից հետո “կյանքի իմաստը բացվել է”. մանրամասներ մոսկովյան դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից /վիդեո/

Ռուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են ճշտել Մոսկվայի Օտրադնոյե շրջանի համար 263 դպրոցում տեղի ունեցած սպանության մասին: Հիշեցնենք, որ դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել մի դասարան երեխաների, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի: Քննության տվյալներով` աշակերտը հանցագործության պահին եղել է հոգեկան սուր խանգարման վիճակում: Երբ Սերգեյ Գորդեեւը կրակել ու սպանել է […]

Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, եթե դա երկրում առաջացած իրավիճակի լուծման միակ տարբերակն է: Այս մասին ICTV-ի եթերում հայտնել է Գերագույն ռադայում նախագահի ներկայացուցիչ, «Ռեգիոնների կուսակցության» անդամ Յուրի Միրոշնիչենկոն, տեղեկացնում է РИА Новости-ն։ «Նախագահն ասել է. «Եթե մենք՝ քաղաքական գործիչներս, չենք կարողանում համաձայնության գալ, ապա ստեղծված իրավիճակը շտկելու միակ ժողովրդավար տարբերակն […]

Գլխավոր դատախազը չի զեկուցի՞. Իրատես de facto

Դավիթ Հարությունյանի գործուն աջակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին իր “դուռը” բերելու հաշվետվություն ներկայացնելու օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում  բարձրացնել ԱԺ դերակատարությունը: “Իրատես de facto”-ի տեղեկություններով` նախնական ցանկություն է եղել նաեւ հասնելու նրան, որ Կենտրոնական բանկի ու Վերահսկիչ պալատի հաշվետվությունները եւս խորհրդարանական քվեարկությամբ հաստատվեն: Իսկ տվյալ դեպքում նպատակն այն էր, որ Գեւորգ Կոստանյանը գա, զեկուցի պատգամավորներին, ընդդիմադիրներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված