24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օլիմպիական կրակը հասավ Սոչի

Այսօր Օլիմպիական կրակի փոխանցումավազքը հասել է Սոչի: Այն դեռ կշրջի քաղաքում 300 ջահակիրների միջոցով: Այսօր նաև Սոչիի օլիմպիական ավանում պաշտոնապես բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Հանդիսությանը մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սպորտի նախարար Վիտալի Մուտկոն և այլ պաշտոնատար անձինք: Ձմեռային Օլիմպիական խաղերը կտեւեն փետրվարի 7-23-ը: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Մարտի 7-16 կանցկացվեն Պարաօլիմպիական խաղերը:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Զրուցակիցները քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը և դրանից բխող հետևանքները: Անդրադառնալով հունվար ամսվա ընթացքում ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններին` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ դրանք հակասում […]

Ուրիխանյանի ու նախարարի ՛՛խորհուրդները՛՛

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց ՀՀ-ում աշխատող քաղաքացիների հարցը, որոնց աշխատավարձերից 5% ստիպողաբար պահում են կուտակային կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու համար։ ՛՛Այս պայմաններում քաղաքացիներին անակնկալ է մատուցվում աշխատավարձի պահումնները։ Խոսքը գնում է պարատադիր կուտակային կեսաթոշակային համակարգ կոչվածի մասին։ ՀՀ քաղաքացիների բացարձակ գերակշիռ մասը ցանկություն և հնարավորություն չունի վճարել սեփական քրտինքով առանց […]

Ավելացվել են բուժհաստատությունների վերազինման նպատակով բյուջետային հատկացումները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է քաղաքապետարանի առողջապահության, առևտրի, տեխնոլոգիաների, արտաքին ձևավորման և գովազդի ոլորտներում 2013 թվականին իրականացված աշխատանքներն ու 2014 թվականին ծրագրվածները, ինչպես նաև նախանշել այդ ոլորտների զարգացման միտումները։             Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 32 բուժհաստատություններում, ըստ փոխքաղաքապետի, 2013 թվականին հատկանշական է եղել սարքավորումների ձեռքբերման աննախադեպ ծավալի ծրագիրը։ Անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի […]

Իմաստ էլ չունի պատասխանեմ ձեր հարցին

՛՛Ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ը կառավարությանը լիազորել է կառամարման մանդատով և ոչ թե տնօրինմամբ: Բայց շատ հաճախ սեփական բուրդը պետականի հետ խառնվում է. խոսքը Որոտանի կասկադի մասին է: Այս վաճառքը  տարադիցիոն, ատկատային գործա՞րք է՛՛,-այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ նկատի ունենալով Որատան ՀԷԿ-ի վաճառքը: Ի պատասխան […]

Փոխադարձ վիրավորանքներ Լևոն Զուրաբյանի ու Հրայր Թովմասյանի միջև

ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարցրեց, թե ինչ իրավունքով է Կառավարությունը օտարել պետական գույքը: Լևոն Զուրաբյանը նշեց նաև, թե հրապարկված տեղեկությունների համաձայն, գնորդը գնել է գույքը 180 մլն դոլարով: ՛՛Եթե այդ գումարը ամբողջությամբ կամ մասնակիորեն չի մուտքագրվելու բյուջե, ապա խնդրում եմ նշել բոլոր պետական մարմինների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, […]

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային […]

Քոքոբելյանը վարչապետից հարգանք պահանջեց

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքովելյանը հարցրեց, թե Մաքսային միությունն անդամակցելուց հետո արդյոք շեշտակի գնաճ կլինի: Նա նշեց, որ բենզինի, դեղորայքի, նաև հավի մսի թանկացում հավանաբար կլինի, քանի որ դրանք ՌԴ-ից չեն ներկվում: Նա հարցրեց, թե  ինչու մինչև հիմա չեն ներկայցվում, թե ինչպիսի թանկացումներ պետք է լինեն: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը պատասխանեց, որ հիմա […]

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

 Փետրվարի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին և Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:  Էդվարդ Նալբանդյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները:  Համանախագահները ՀՀ արտգործնախարարին ներկայացրել են Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները: […]

ՀՀԿ-ն ստում է. Արամ Մանուկյան

Այսօր ազգային ժողովում Հանրային հացերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի տարեկան զեկույցից հետո ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հետաքրքվեց, թե ինչու հանձնաժողովը միջազգային կառույցներին տեղյակ չի պահել, որ Հայաստանը պետական պարտք ունի: Նազարյանն էլ պատասխանեց, որ այդ պարտականությունը իրենց գործառույթների մեջ չի մտնում: Մանուկյանին այս պատասխանն ուրախացրեց: ՛՛Ես ընտրել էի այն հարցերը, որը ձեր իրավասությունների մեջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված