23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նախարարը հրաժարական կտա՞, եթե…

”Ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքներն են փոխվելու: Այն ապրանքները, որոնք ներկրվում են երկրներից, որոնց հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, իսկ դրանք ԱՊՀ երկրներն են, ապրանքների մաքսատուրքները կլինեն զրո, ինչպես որ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշեց, որ 11 հազար ապարանքատեսակների 60%-ի մաքսատուրքները ՄՄ տարածքում ավելի բարձր են, քան ՀՀ-ում: Վահրամ Ավանեսյանը […]

Խաչիկյանի դատը էլի հետաձգվեց

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանին փոխարինած Մեսրոպ Մակյանն արդեն երրորդ անգամ չի կարողանում սկսել սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների դատավարությունը: Եթե երկու անգամ չէին ներկայացրել մեղադրանքը պաշտպանող դատախազաները, ապա այսօր “Դատապարտյալների հիվանդանոց”-ից չէր ներկայացրել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը: Հաջորդ դատական նիստը կլինի փետրվարի 13-ին:

՛՛Ո՞նց էին պահում իրենց նախարարներն այստեղ, գիտեն՝ ոչ մեկը քթներին չի խբելու՛՛

՛՛Ամեն մի գործարք այս վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ծածկոմ է նախորդի պատկերը, այնքան ցցուն, բոլորի շահերն  կպնող գործընթացներ են եղել, և սոպտեմբերի երեքը և գազը, և ջուրը, և թոշակները, ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունների հանձնաժողով գործունեության մասին Ռոբերտ Նազարյանի զեկույցից հետո՝ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: […]

Տեխասում կնոջը մահապատժի են ենթարկել մտավոր հետամնացին ծաղրանքներով մահվան հասցնելու համար

Ամերիկյան Տեխաս նահանգում Սյուզան Բասսոն մահապատժի է ենթարկվել այն բանի համար, որ 1998 թվականին մտավոր հետամնաց տղամարդուն այնքան է ծաղրանքների ու կտտանքների ենթարկել, մինչեւ վերջինս մահացել է: Ամուսնության խոստմամբ կինը Լուիս Մուսոյին Նյու ջերսիից Տեխաս է կանչել, իսկ մի քանի տարի անց հայտնաբերվել է տղամարդու դիակը: Մահապատժից առաջ կինը հրաժարվել է վերջին խոսքի իրավունքից ու […]

Երիտասարդ բժիշկների ՛՛Օգնության ձեռքը՛՛

Ս.թ. փետրվարի 8-ին և 9-ին, տեղի կունենա ՛՛Օգնության ձեռք՛՛ նախագծի արդեն 2-րդ նախաձեռնությունը, որի շրջանակում բժիշկ-կամավորականների թիմն անվճար բուժզննում և բուժսպասարկում կմատուցի Գյումրի քաղաքի ծերանոցի բնակիչներին, մանկատան և անապաստան երեխաներին: Առաջին փուլում կիրականացվի նախնական բուժզննում, որից հետո հիվանդները կստանան համապատասխան առաջին բուժօգնությունը: Ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները կընդգրկվեն երկրորդ փուլ, որը կմեկնարկի անմիջապես հովանավորներ գտնելուց հետո: Նշենք, որ […]

Ուժով ճեղքեցին ոստիկանների պատը. միջադեպ ՊԵԿ-ի մոտ /լրացված/վիդեո/

Կրթության եւ գիտության նախարարության շենքի մոտից ցուցարարները շարժվեցին դեպի Պետական եկամուտների կոմիտեի շենքը: Այստեղ ոստիկանները փորձեցին արգելել նրանց, սակայն ցուցարարները ճեղքելով ոստիկանների պատը՝ “գրավեցին” ՊԵԿ-ին հարող Խորենցաի փողոցի բանուկ հատվածը : Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, խաթարվել է երթեւեկությունը: Մանրամասները Henaran.am-ի  տեսանյութում:

Так держать. Աբրահամյանը՝ գեներալներին

Այսօր Ազգային ժողովում նախքան նիստտում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացնում էր օրակարգը, իսկ ընդդիմադիր պատգամավորները աղմուկ բարձրացրին: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պահանջեց դահլիճում լռություն պահպանել։ ՀՀԿ պատգամվոր, գեներալ Սեդրակ Սարոյանը տեղից արձագանքեց, թե պահանջեք, բայց ոչ ԱԺ մեծամասնությունից։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. ՛՛Կստիպենք, որ լսեն պարոն գեներալ՛՛։ Սարոյանը տեղից կրկին ինչ-որ բան ասաց, […]

Երկրաշարժ Քարվաճառի մոտակայքում

Ս.թ. հունվարի 30-ից մինչև փետրվարի 5-ը ՍՊԾ-ի դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 7 երկրաշարժ, որից 2-ը՝ 3 բալ ուժգնությամբ Թուրքիայի Վան քաղաքի տարածքում: Նույն ուժգնությամբ երեք սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրանում. հունվարի 31-ին Ահար քաղաքից 31 կմ դեպի հարավ-արևմուտք, փետրվարի 3-ին Խոյ քաղաքից 34 […]

Մոսկվայի դպրոցում սպանություն գործած աշակերտը մեծացել է հատուկ ծառայության աշխատակիցների ընտանիքում

Օրերս Մոսկվայի 263 դպրոցում սարսափելի ողբերգություն տեղի ունեցավ: Դպրոցի բարձր դասարանի աշակերտներից Սերգեյ Գորդեեւը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել համադասարանցիներին, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի: Ողբերգությունից երկու օր առաջ դեռահասը, ում տանը ստիպում էին կրոնական գրքեր կարդալ եւ աղոթքներ սովորել, կռվել էր ծնողների հետ եւ ընկերոջն ասել, թե կորցրել է հավատը եւ կյանքի իմաստը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի