25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“Սանտա Կլաուսը” դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` մանկապղծության համար

ԱՄՆ-ի Օհայո նահանգում իբրեւ Սանտա Կլաուս ներկայացող տղամարդը դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ սեփական համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի առկայության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: 65-ամյա բնակիչ Ուիլյամ Ֆ. Բրոքն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 35 կետերով: Դատախազների խոսքերով՝ Բրոքի համակարգչում հայտնաբերված ապացույցների թվում է 2012 թվականին հարեւան Օսթինթաունում տղամարդու ընկերուհու կողմից 8-ամյա աղջկա բռնաբարության տեսանյութը:

18-ամյա հայ ֆուտբոլիստի բուժման համար հավաքվել է 370 հազար ռուբլի

Чемпионат.com կայքը և ”Նարնջագույն երկինք” բարեգործական հիմնադրամը շարունակում են միջոցներ հավաքել 18-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանի վիրահատության համար։ Արդեն իսկ հավաքվել է 370 000 ռուբլի: Սակայն այդքանը բավարար չէ, որպեսզի նա բուժվի եւ հնարավոր է` իրականացնի իր երազանքը. դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ինչպես հայտնել էինք, 18-ամյա Գրիշան ծնվել և ապրում է Մոսկվայում։ 2010թ.-ին Գրիշան մարզման ժամանակ վնասվածք է […]

Ոստիկանությունը զգուշացնում է. փետրվարի 9-ից փոխվել են

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երեւան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչեւ 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին եւ ժամը 18.00-ից մինչեւ հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ […]

Մովսիսյանը վատառողջ լինելու պատճառով անհատական է մարզվել/ֆոտո/

Մոսկվայի ”Սպարտակը” շարունակում է հավաք անցկացնել Պորտուգալիայում: Վնասվածքից վերականգնվելուց հետո վերջին օրերին ընդհանուր խմբում էր մարզվում հարձակվող Յուրա Մովսիսյանը: Սակայն երեկ Մովսիսյանը թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել եւ մարզվել է անհատական ծրագրով: Առաջիկայում հարձակվողը կկարողանա վերադառնալ ընդհանուր խումբ և մարզվել ամբողջ ուժով:

Էլի Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին` ժամը 14.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց  լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով եւ ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:  ՀՀ  տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական  ծառայություն

Օլիմպիական խաղերում ելույթ ունեցան Հայաստանի 2 ներկայացուցիչներ

Հայաստանը Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացնում են 4 մարզիկներ: Նրանցից Արթուր Եղոյանը և Սերգեյ Միքայելյանը հանդես եկան սկիաթլոնի մրցումներում` 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճում: Սերգեյ Միքայելյանը զբաղեցրեց 46-րդ հորիզոնականը, իսկ Արթուր Եղոյանը` 63-րդ հորիզոնականը:   Մասնակիցների քանակը 68-ն էր: Ոսկե մեդալին արժանացավ Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնա:    

Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում /վիդեո/

“Շիրակ կենտրոնի” աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին: Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: […]

Մխիթարյան.”Մեծ ճնշում կար ինձ վրա. գոլերը կօգնեն ինձ”

”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը ”Վերդերի” նկատմամբ 5-1 հաշվով: Հայ ֆուտբոլիստը դարձել էր երկու գոլի հեղինակ: ”Շատ ուրախ եմ, որ դարձա երկու գոլի հեղինակ: Կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ թիմակիցներին, որոնք օգնեցին ինձ աչքի ընկնել: Այս երկու գոլերը, անկասկած, ինձ կօգնեն: Անկեղծ ասա. ինձ վրա մեծ ճնշում կար, սակայն ես հավատում էի […]

Յուրգեն Կլոպը Մխիթարյանի խաղի մասին

Երեկ Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի ”Վերդեր”-”Բորուսիա” հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների 5-1 հաշվով հաղթանակով: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը աչքի ընկավ երկու գոլով: ”Բորուսիայի” գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հանդիպումից հետո անդրադարձել է հայազգի կիսապաշտպանի խաղին.”Չափազանց կարեւոր խաղ էր Հենրիխ Մխիթարյանի համար: Այժմ նա պետք է շարունակի նույն ոգով”: Հաղթանակից հետո ”Բորուսիան” ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված